ՈւԽ հայտարարություններ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ-2017»-Ը
22.05.2017

Հարգելի՛ ուսանողներ,

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը` Ուսանողական խորհրդի, Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի, Ավագների խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ 2017թ.-ի հուլիսի 12-18-ը արդեն չորրորդ տարին Արցախի Հանրապետությունում կազմակերպում է «Համահայկական ուսանողական ռազմական բանակում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են ռազմական տեսական և գործնական պարապմունքներ, աշխարհաքաղաքական թեմաներով դասընթացներ, հանդիպում ներքաղաքական, հասարակական գործիչների հետ, քննարկումներ, արշավներ Արցախի պատմամշակութային վայրեր, սպորտային, ինտելեկտուալ, մշակութային մրցույթներ, ուսանողական ժամանցի կազմակերպում և այլն:

Ծրագիրը նպատակ ունի զարգացնելու ուսանողների ռազմական գիտելիքները, բարձրացնելու ռազմահայրենասիրական ոգին, ամրապնդելու ազգ-բանակ կապը, նաև պատրաստելու իրազեկ, մրցակցային և ինտելեկտուալ կադրեր:

Ծրագրին կարող են դիմել ուսանողներ բոլոր բուհերից:

Աշխատանքային լեզուն հայերենն է:

«Համահայկական ուսանողական ռազմական բանակում» ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է մինչև հունիսի 10-ը ներառյալ լրացնեն մասնակցության հայտը և ուղարկեն stud-dep@ysu.am էլ. փոստի հասցեին: