ՈւԽ հայտարարություններ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԲԱԶԵ-2017» ՀԱՎԱՔԸ
19.06.2017

Սիրելի՛ ԵՊՀ ուսանողներ, 
ԵՊՀ Ուսանողական խորհուրդը սիրով հայտարարում է «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքի «Երևանի պետական համալսարան» ջոկատի մասնակիցների դիմում-հայտերի ընդունման մեկնարկը:

«Բազե-2017» հավաքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 21-ից 27-ը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հանգստյան տանը, որին իրենց ջոկատներով կմասնակցեն ՀՀ մարզերը, ՀՀ բուհերը, Երևանը, ջոկատներ սփյուռքից և այլ կազմակերպություններից։ Երևանի պետական համալսարանի ջոկատը այս տարի Նարնջագույն ճակատում է։ 

Ջոկատի կազմը՝ 9 մասնակից։ Ջոկատում կարող են ընդգրկվել18- 30 տարեկան ԵՊՀ ուսանողները։

Ծրագիրը բաղկացած է ինտելեկտուալ, սպորտային, մշակութային մասերից։

Եթե վստահ եք ձեր ուժերի վրա հետևյալ ոլորտներից որևէ մեկում, ապա կարող եք դիմել՝ «Բազե-2017»-ի «ԵՊՀ» ջոկատում ընդգրկվելու համար.
1. Սպորտլանդիա
2. Վոլեյբոլ
3. Շախմատ
4. Սեղանի թենիս 
5. Մինի ֆուտբոլ 
6. Պարանի ձգում
7. Բազկամարտ
8. Ազգային խաղեր
9. «Բազե» երգ /երգի մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրը իր ցանկությամբ պետք է պատրաստի մեկ հայերեն երգ/
10. «Բազե» պար 
11. «Բազե» նորաձևություն
12. «Բազե» նկարչություն
13. «Բազե» ֆիլմ
14. «Բազե» հումոր 
15. «Բազե» բանալի 
16. «Բազե» լուսանկարչություն

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել մասնակցության հայտը մինչև սույն թվականի հունիսի 30-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11։00-16։00-ն ԵՊՀ Ուսանողական խորհուրդում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ)։ Հայտի հետ անպայման ներկայացնել 3-4 չափի մեկ լուսանկար, ինչպես նաև բժշկական տեղեկանք, որը կհաստատի ձեր առողջական խնդիրների բացակայությունը: