01.09.2017 | 
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈւԹՅԱՆ ՖԱԿՈւԼՏԵՏՈւՄ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ԿՈւՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈւԹՅԱՆ ՖԱԿՈւԼՏԵՏՈւՄ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ԿՈւՐՍԵՑԻՆԵՐԻՆ

Հայ բանասիրության ֆակուլտետում առաջին կուրսեցիների դիմավորման արարողությունը կազմակերպել էր ֆակուլտետի ուսխորհուրդը: Այս տարի առաջին կուրսեցիները հնարավորություն չունեցան մոլորված հայացքներ ընդունել, քանի որ ուսխորհրդականները ամենուր էին և սիրով ուղեկցում էին նորեկներին:
Դահլիճում տեղի ունեցավ նոր ուսումնական տարվա բացման արարողությունը: Ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը շնորհավորեց առաջին կուրսեցիներին, ներկայացրեց ֆակուլտետն ու խոսք տրամադրեց նաև որոշ ամբիոնների վարիչներին, ՈւԽ և ՈւԳԸ ներկայացուցիչներին: Ուսանողները ծանոթացան իրենց դասացուցակին, որից հետո տեղի ունեցավ, այսպես կոչված, «Առաջին դասը»:

 

   

 

Տարիներ շարունակ հայ բանասերներն իրենց առաջին դասը նվիրում են մեր մեծանուն գրողներին, գրականագետներին լեզվաբաններին և այլոց՝ այցելելով Կոմիտասի անվան պանթեոն: Այս տարի դասը վարեց ֆակուլտետի Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը:
Ինչպես պարզեցինք՝ ուսանողները դասից շատ տպավորված էին: Առաջին կուրսեցիներին միացել էին նաև նրանց ծնողները:
-Շատ ուրախ եմ, որ երեխաս ընդունվել է այնպիսի ֆակուլտետ, որտեղ դասերից բացի կունենա նաև հետաքրքիր կազմակերպված ուսանողական կյանք,- նշեց ծնողներից մեկը:

Աննա Նազարյան
Հայ բանասիրության ֆակուլտետ, 3-րդ կուրս