01.09.2017 | 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

«Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Մեկնարկեց նոր ուսումնական տարին, որը գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Սրտանց շնորհավորում եմ նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու Մայր բուհ, մաղթում եմ ձեզ, որ այս օրը դառնա ձեր մեծ ճանապարհի սկիզբը: Դեպի երազանք տանող առաջին քայլն արված է, հիմա հերթը ամեն օր նոր ու կարևոր ինֆորմացիա քաղելունն ու հմտություններ ձեռքբերելունն է։ Հենց դուք պետք է հարստացնեք ձեր գիտելիքների մեծ պաշարը, որը ձեզ անհրաժեշտ է ողջ կյանքի ընթացքում՝ դառնալով ձեր հաջողության գրավականն ու ձեր կարևորագույն կապիտալը: Լավ սովորեք, դարձեք որակյալ մասնագետ և արժանի քաղաքացի, դրանով իսկ ապահովելով մեր երկրի զարգացումն ու հզորացումը:
Դասերի, քննություններ ու միջանկյալների շրջանում ժամանակ գտեք համատեղելու գիտելիքն ու ուսանողական կյանքի վառ օրերը։ Ուսանողների իրավունքների պաշտպանության, նրանց կրթական, մշակութային, ֆիզիկական զարգացման ու ակտիվ ժամանցի ապահովման ուղղված մի շարք ծրագրերի ու միջոցառումների սպասեք ամբողջ տարվա ընթացքում»:

ՈւԽ նախագահ Արմեն Խաչիկյան