12.09.2017 | 
ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ՝ ԵՊՀ-ՈւՄ
ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ՝ ԵՊՀ-ՈւՄ

«Գիտե՞ք, Խանաղյան Սևակ Տիգրանովիչը չի կարող իրեն ռուս համարել, ես հպարտ եմ, որ հայ եմ»:

Այսօր ԵՊՀ ուսանողներից մեկի հարցին ի պատասխան, համալսարանականներին այս խոսքերով ոգևորեց Ուկրաինական X-factor մրցույթի 7-րդ եթերաշրջանի հաղթող, երգահան Սևակ Խանաղյանը:

 

 

Երգչի և ԵՊՀ-ականների հետ հանդիպումը կայացավ Չարենցի անվան դահլիճում, որտեղ մինչև հանդիպման ավարտը ուսանողների հոսքը չդադարեց: Երգչի հետ հանդիպումը սկսվեց հարց ու պատասխանով: Համալսարանականերն ունեին ամենատարբեր հարցեր՝ գործնականից մինչև անձնական, որոնց երգիչը տվեց անմիջական և սպառիչ պատասաններ:

Ուսանողներին առավել հետաքրքրում էր՝ հնարավո՞ր է արդյոք  «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը  ներկայացնի Սևակ Խանաղյանը: Երգիչը նշեց, որ նման առաջարկ չի ստացել, բայց   երջանիկ կլինի իր  հայրենիքը ներկայացնել ամբողջ աշխարհին:

 

 

Հանդիպման ընթացքում նա նկարեց ոգևորված համալսարանականների հոծ բազմությանն, իսկ ավարտին նրանց հետ կատարեց իր հայտնի երգերից՝ «Հայրեիք»-ը և «Не молчи»-ին:

 

Սիլվարդ Տիգրանյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 5-րդ կուրս