ՈւԽ հայտարարություններ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԵԿՏՈՐԱՏ - 2017» ԾՐԱԳԻՐԸ
17.10.2017

Ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին, տեղի կունենա ԵՊՀ Ուխ գիտակրթական հանձնաժողովի ամենամյա «ԵՊՀ ուսանողական ռեկտորատ» ծրագիրը:

Ծրագրի մասին 
Ծրագրի շրջանակներում ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան մեկ օրով ղեկավարելու բուհը` ստանձնելով ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների և ֆակուլտետների դեկանների պաշտոնները:
«ԵՊՀ ուսանողական ռեկտորատը» կմեկնարկի 09.30-ին, Գիտական խորհրդի դահլիճում՝ ռեկտորատի նիստով: Այնուհետև ուսանող-պաշտոնյաները կգնան իրենց աշխատասենյակներ` կատարելու իրենց պարտականությունները:

Եթե կարծում ես, որ հենց դու ես քո ֆակուլտետի դեկանը կամ Մայր բուհի ռեկտորը, ապա շտապիր լրացնել հայտդ մինչև նոյեմբերի 6-ը: 
Հայտը՝ այստեղ: