28.11.2017 | 
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ»՝ ԺԱԿԻ Ու ԼՈւԼՈւԻ ՀԵՏ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ»՝ ԺԱԿԻ Ու ԼՈւԼՈւԻ ՀԵՏ

«Լուսինեն անթերի է, Ժակը՝վեհ, սակայն չեմ կարող բացառել , որ երկոuսս էլ ունենք թերություններ, ամեն դեպքում փորձում ենք միմյանց ամբողջացնել» - հաղորդավար Ժակն է կես կատակ, կես լուրջ խոսում իր և  գործընկերուհու՝ Լուսինե Բադալյանի մասին:

 

 

 

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Այլընտրանքային ժամեր»-ի հյուրն այս անգամ հեռուստա-ռադիոհաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Ժակն էին:  Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լիլիթ Հարությունյանի նախաձեռնությամբ, ֆակուլտետի ուսանողները հյուրընկալեցին հայկական մեդիադաշտի ամենահավատարիմ հաղորդավարական զույգին՝Ժակին և Լուլուին։

Արդեն երկար տարիներ է՝ նրանք ներկայանում են հեռուստաէկրաններից, այս երկուշաբթին նշանակալից դարձավ՝ նրանց բացահայտելու էկրանից այս կողմ։

 

 

 

Ունենալով բավականին փորձառություն՝ Լուսինեն և Ժակը կիսվեցին մի քանի կարևոր խորհուրդներով, խոսելով մասնագիտական հմտություններից երկուստեք նշեցին « թեմա բարձրաձայնելիս լրագրողի համար ամենահզոր զենքը գիտելիքն է, համակողմանի պատրաստվածությունը, եթե կռիվն արդարացի է, կարելի է գնալ մինչև վերջ»։

Զրույցի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու նրանց անցած երկար ճանապարհին։ Խոսելով հայկական մեդիադաշտում իրենց ներկայության մասին , Լուսինեննշեց «մեր երկրում հայտնի լինելը ահռելի և հսկայական աշխատանք է»:

 

 

 

Ինչպես զրույցի ընթացքում պարզ դարձավ, չնայած իրենց հասուն տարիքին՝ նրանք չեն դադարում երազել և հրաշքների հավատալ, և ինչպես Հեմինգուեյն է ասել, «Հրաշքներ լինում են այնտեղ, որտեղ նրանց սպասում են»։ Հաղորդավարները հրաշքի իրենց պատկերացումներն ու սպասումներն ունեն:

 

Ուսանողների հետ զրույցը՝ կամուրջ  դեպի իրենց իսկ հիշողություններ.

Ջանգյուլումից մինչև «բադալյանական կռիվներ» , վերհիշեցին իրենց ուսանողական տարիները: Մնում էր մեկ բան փաստել. ուսանողական տարիները մարդու կյանքում մեծ դեր են խաղում։ Տալիս հիշողություններ, որ այսքան տարի անց նորից արթնացել էին և հյուրերին հիշեցնում էին սերը դեպի համալսարանն ու ուսանողական կյանքը։

 

 

Շատ բան բացահայտված էր. ավարտին բլից հարց՝  Հեռուստատեսությու՞ն, թե՞ ռադիո։

Ինքնագոհ և անկեղծ ժպիտով հնչեց պատասխանը.- Նույնն է, թե հարցնես, մայրիկիդ ես սիրում , թե հայրիկիդ։

Կարծես ամեն բան ասված է, մնում է միայն տուն տանել հանդիպման խորհուրդը. Ցանկացած աշխատանք պահանջում է սեր։

 

Շուշանէ Փափազյան
ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս