11.12.2017 | 
ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՕԳՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՃԱՆԱՉԵԼ ՈՒ ՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՕԳՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՃԱՆԱՉԵԼ ՈՒ ՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հինգ օր՝ դեկտեմբերի 1-5, աշխարհի յոթ երկրների տասնյոթ ուսանողներ Հայաստանում էին՝ լսելու դասախոսություններ համալսարանների կառուցվածքների, ուսանողական կառույցների, ինչպես նաև բուհի կառավարման մարմիններում ուսանողների ունեցած դերի մասին, ունենալու հանդիպումներ, նիստեր և ինտելեկտուալ խաղեր:

 

 

Համաժողովի գլխավոր նպատակը ուսանողների փորձի փոխանակմն էր: Այս համաժողովը ունի «Ուսանողական ինքնակառավարում» խորագիրը, և մայր բուհի կողմից կազմակերպվում է արդեն չորորդ անգամ: Նպատակը միջազգային հնարավորությունների, միջազգային գիտելիքների փոխանակումն էր ու ուսանողական ինքնակառավարումը: «Մենք ակնկալում ենք,որ այս միջոցառման շնորհիվ կվերցնենք այն փորձը, որ կիրառում են արտասահմանում և հաջողության են հասնում: Մենք մեր փորձով ենք կիսվում, իրենք՝ իրենց: Այս տարի մեր հյուրերը զարմացած ու ոգևորված էին մեր միջոցառումներով և նշեցին, որ անպայման կկիրառեն իրենց կառույցներում».-ասաց ԵՊՀ ՈւԽ փոխնախագահ Դավիթ Ափոյանը:

 

Արտասահմանցի ուսանողների հինգ օրերը Հայաստանում անցել են բավական խիստ և հագեցած գրաֆիկով. եղել են workshop-եր, ֆորմալ և ոչ ֆորմալ քննարկումներ, դասախոսություններ, այցելությունների Հայաստանի պատմամշակութային կենտրոններ և հաստատություններ՝ Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Մատենադարան…

 

 

«Մասնակիցները բոլորը գոհ էին, բայց ոմանք ասեցին, որ կցանկանային , որ ավելի խիտ լիներ գրաֆիկը, ավելի շատ լինեին դասախոսությունները: Եվ մենք արդեն սկսել ենք հաջորդ համաժողովին նախապատրաստվել».-ասաց ՈւԽ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Սևակ Գրիգորյանը, որի գլխավորած հանձնաժողովն է ամեն տարի կազմակերպում միջբուհական այսպիսի համագործակցությանները:

 

 

Կազմակերպելիս դժվարությունների միշտ էլ հանդիպում են, բայց այս անգամ ամենդժվարը միմյանց հրաժեշտ տալն էր.- «Երբ հինգ օր անընդհատ շփվում ես մարդկանց հետ, ընկերանում, հետո դժվար է լինում միմյանցից բաժանվելը».- ասաց Դավիթ Ափոյանը: Ընդհանուր առմամբ համաժողովը բոլորն էլ՝ և´ մասնակիցները, և´ կազնակերպիչները համարեցին կայացած: Նախ այն պատճառով որ, արտասահմանցի ուսանողները զգացել, հասկացել ու սիրել էին հայկական շունչն ու հոգին, ընկերացել միմյանց հետ:

 

Իսկ փորձի փոխանակումն իսկապես տեղի էր ունեցել. արդեն կան միջոցառումներ, որոնք, համոզված են, կարող ենք վերցնել, մոդելավորել մեր համակարգում և հաջողություններ գրանցել:

 

Ռոզա Խաչատրյան