12.02.2018 | 
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Դու սովորու՞մ ես Երևանի պետական համալսարանում , հետաքրքրվա՞ծ ես քո իրավունքներով, ուզու՞մ ես տիրապետել ինֆորմացիայի ահռելի հոսքին` ուրեմն հենց քեզ համար է «Ուսանողական ինքնակառավարում» դասընթացը:

 

2013թվականից ծրագիր-դասընթացը գործունակ է եպհականների շրջանում:Ծրագրի հիմնական նպատակը, ինչպես նշեց Խաչիկ Աբաջյանը, ով ծրագրի ներկայիս ղեղավարն է, համալսարանական առաջին կուսեցիների մոտիվացումն է ուսանողական կյանքին, ծանոթացնումը իրենց իրավունքներին: «Սկզբնական շրջանում ծրագիրը միտված էր միայն առաջին կուրսեցիներին ծանոթացնելու համալսարանի կարգ ու կանոնին, քանի որ խնդիր կար ինտեգրելու նորեկներին ԵՊՀ-ի մեծ ընտանիք»:

 

 

 

Ծրագիրը իրականացվում է երեք աշխատանքային  օրվա ընթացքում:Երեք օրվա ընթացքում կազմակերպվում են թիմային խաղեր, քննարկումներ, դասախոսություններ: Դե իսկ տպավորությունները ծրագրի մասին, պետք է փաստել, որ դրական են: Ծրագրին դիմած ուսանողները փաստում են, որ ծրագրը փորձի ձեռքբերման ամենահետաքրքրաշարժ ճանապարհն է: Նրանցից ամենակատիվն ու հետաքրքրվածը այժմ իրեն զգում է այս մեծ ընտանիքի անդամը` շնորհիվ ծրագրի: Զավենը, ով ծրագրի շնորհիվ սիրեց համալսարանական կյանքը , նշեց. «Ուսանողական խորհրդին ինտեգրվելուց առաջ, ինձ համար ուսանողական կյանքս սկսվում էր 9:30 և ավարտվում  համալսարանից դուրս գալուց անմիջապես հետո, սակայն ծրագրն ինձ օգնեց ավելի հետաքրքիր կազմակերպել այն, ամեն օր նոր բան է կատարվում, միջոցառումների կազմակերպումից մինչև ուսանողական իրավունքների պաշպանությունից»: Ինչ վերաբերվում է ծրագին`իր մասնակցությանը, ասում է, որ չի զղջացել. «Երեք օրվա ընթացքում լավագույնը, ինչ ստացել եմ ծրագրից՝ մարդիկ են, ովքեր այսօր համալսարանական կյանքիս անբաժանելի մասն են կազմում»:

 

 

 

Իր գործունեության ընթացքում ծրագիրը գրանցել է զգալի առաջընթաց, այս տարի ևս սպասվում են նոր և հետաքրքիր բարեփոխումներ, ինչն էլ ժպիտով է ավելացնում  Խաչիկը: Բայցևայպես, այն որ ծրագիրը ունի բացասական կողմեր ևս`չհերքվեց, ընդհակառակը, հավաստիացվեց, որ  դրանք նկատվել են և մոտ ապագայում դրանք կստանան իրենց շուտափույթ լուծումը: Սակայն որքան էլ խոսվի նոր փոփոխությունների մասին` ծրագրի որդեգրած քաղաքականությունը մնում է նույնը` այն է, մշակել ծրագրեր և  նպաստել համալսարանի տարբեր մասերի, տարբեր ֆակուլտետների ուսանողներին միավորմանը: Դեռևս 5 տարի առաջ նոր ձևավորվող այս ծրագրը միտված է ձևավորելու առողջ ուսանողություն, քանզի մեզանում բոլորը քաջատեղյակ են , որ ցանկացած պետության հիմքը` իր իրավունքներին քաջատեղյակ և զարգացած ուսանողն է: Դե իսկ վերջում նմում է միայն հիշեցնել, որ մի քանի օրից մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձելու բանավոր հաղորդակցության միջոցով: Մնում է միայն հաջողություն մաղթել ծրագրի բոլոր մասնակիցներին:

 

Դե ինչ, եթե դու լրացրել ես մասնակցությանդ հարցաթեթիկը, ապա շնորհավորում եմ `քոնն է  հնարավորությունը`բացահայտելու համալսրանը և տիրապետելու իրավունքներիդ:  

 

Շուշանէ Փափազյան
ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս