31.05.2018 | 
«Դասից դուրս» Աննա Ավակիմյանի հետ
«Դասից դուրս» Աննա Ավակիմյանի հետ

         «Դասից դուրսը» հարցազրույցների շարք է մեր դասախոսների հետ:  Մեր  հյուրը ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետի Գերմանական ամբիոնի դասախոս Աննա Ավակիմյանի հետ:

 

-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը,եթե ունեք:

-Լինել պարզ,բաց և հնարավորինս պոզիտիվ:

 

-Արվեստը կյանքի…

-Մեծ մասն է.արվեստը թույլ է տալիս մարդուն տեսնել գեղեցիկը,ստեղծագործել:

 

-Երաժշտությունը…

-Այն պետք է լսել…ցավոք,նվագելն ինձ մոտ չի ստացվում(ծիծաղում է):

 

-Գիրք,որը փոխեց Ձեր հայացքները:

-Դա կախված է այն բանից,թե որ տարիքում ես ընթերցում գիրքը:Բայց կնշեմ Ստենդալի <<Կարմիրն ու սևը>>:

 

-Ձեզ մոտիվացնում է(են)…

-Լավ մարդիկ:

 

-Ի՞նչն է Ձեզ ժպիտ պարգևում:

-Բնությունը,ամեն առավոտ Արարատին նայելը իմ պատուհանից,իսկ ամենաշատը՝ մարդկանց գեղեցիկ դեմքերը:

 

-Ի՞նչը կտխրեցնի Ձեզ:

-Ցավը,որ կարող եմ տեսնել երեխաների ու ծերերի աչքերում:

 

-Այսօրվա սերունդը…

-Պրոգրեսիվ,ճիշտ նպատակների տեր,խելացի սերունդ ունենք:

-Դասախոս լինելը…

-Առաջին հերթին մարդ լինելն է:

 

-Լավ ապագա կերտելու համար կարևոր է…

-Ունենալ լավ դաստիարակություն և կրթություն:

 

-Ի՞նչ է պետք լավ կրթության համար:

-Լավ նպատակներ ու լավ ուսուցիչներ:

 

-Հայաստանում հնարավոր է…

-Հայաստանում ամեն ինչ է հնարավոր:

 

-Ինչպե՞ս եք արտահայտում բարկությունը:

-Արտասվում եմ,ինչպես ցանկացած իրավիճակում(ծիծաղում է):

                        

             

 

                                                                                                                                                                 Արփի Բարսեղյան