Ենթակառուցվածքներ | Գիտական կենտրոններ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը գիտակրթական և գիտահետազոտական հաստատություն է, որը ստեղծվել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության արդյունավետ համագործակցության արդյունքում:

Որպես ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացած կրթական և գիտահետազոտական հաստատություն՝ կենտրոնն իր առջև նպատակ է դրել միջառարկայական հետազոտությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի միջոցով խթանել ՀՀ – ԵՄ համագործակցությունը, նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացմանը և եվրոպական ինտեգրմանը:

Կենտրոնը հաջողությամբ իրականացնում է մագիստրոսական երկու ծրագիր, ինչպես նաև մի շարք հետազոտություններ, արդյունավետ համագործակցում է եվրոպական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ:

Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը առաջարկում է եվրոպագիտության մագիստրոսի աստիճան, միջմասնագիտական մագիստրոսական կրթություն, ակադեմիական շարժունակություն:

 Կենտրոնը՝ 

- իրականացնում է միջմասնագիտական կրթական ծրագրեր,

- կատարում է համեմատական եվրոպագիտական հետազոտություններ և հրատարակություններ,

- նպաստում է համաեվրոպական արժեքներին համապատասխան որակյալ և մրցունակ կրթությանը,

- խթանում է Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի արդյունավետ իրականացմանը,

-  հանդիսանում Եվրոպական տեղեկատվական կենտրոն (EUi) Հայաստանում` տրամադրելով մասնագիտական գրականություն ուսանողներին և գիտնականներին:


«ԵՎՐՈՊԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն իրականացնում է «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը մշակվել է Եվրոպայի առաջատար հետազոտական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ: Այս ծրագրի նպատակն է եվրոպական կառույցների քաղաքականության, տնտեսության, գործընկերության և անվտանգության համակարգերի ուսումնասիրության միջոցով զարգացնել ուսանողների վերլուծական հմտությունները և խնդիրների լուծման կարողությունները: Դասընթացներն անցկացվում են հայերեն և անգլերեն լեզուներով: Մեզ մոտ դասավանդում են դասախոսներ Հայաստանից և եվրոպական այլ երկրներից:

«Եվրոպագիտություն» միջմասնագիտական մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը 1,5 (մեկ ու կես) տարի է (90 կրեդիտ):
Գլոբալ Կամպուս: «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՈՒՄ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը հիմնադրվել է 2010 թ. «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք» (EIDHR) ֆինանսական աջակցությամբ: Այն մեկամյա (60 կրեդիտ) միջմասնագիտական ծրագիր է, որը ներառում է իրավական, քաղաքագիտական և միջմասնագիտական մոդուլներ:

Այն Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ հիմնադրված «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական յոթ ծրագրերից մեկն է:

- Եվրոպայում (Վենետիկ),

- Հարավարևմտյան Եվրոպայում (Բոլոնյա ու Բոսնիա և Հերցեգովինա),

- Աֆրիկայում (Պրետորիա),

- Լատինական Ամերիկայում (Բուենոս Այրես),

- Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (Բանկոկ),

- Կովկասում (Երևան),

- Միջին Արևելքքում (Բեյրութ):

Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվում է մարդու իրավունքների և ժողովրդավարացման հիմնախնդիրները  Արևելյան գործընկերության և հետխորհրդային այլ երկրներում: Այն նախատեսում է ուսանողների ակադեմիական շարժունակություն և դասախոսների փոխանակում, ուսուցողական այցելություններ եվրոպական կառույցներ և մասնակից երկրներ: Ծրագիրն իրականացվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը իրակացվում է չորս համալսարանների համագործակցությամբ: Մասնակից համալսարաններն են՝ 

  • Երևանի պետական համալսարան (համակարգող),
  • Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան,
  • Բելառուսի պետական համալսարան
  • Թբիլիսիի Իվանե Զավախաշվիլիի անվան պետական համալսարան:

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Գիտական հետազոտությունները կենտրոնի գործունեության կարևորագույն բաղադրիչներից է: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նպատակն է իրականացնել հետազոտություններ, որոնք առանձնանում են իրենց որակով ու ազդեցությամբ: Իրականացվող հետազոտությունների շարունակականությունը վկայում է քննական մտածողության սկզբունքներով և հետազոտական մոտեցումներով առաջնորդվելու  կենտրոնի պատրաստակամության մասին:

Կենտրոնում իրականցվող հետազոտություններն ուղղված են եվրոպական արժեհամակարգի, կառավարման, քաղաքականության և արտաքին հարաբերությունների ոլորտների զարգացմանը:

Հետազոտական աշխատանքների շրջանակներում կենտրոնի փորձագետները կիրառում են միջմասնագիտական մեթոդներ` ապահովելով լավագույն արդյունքները:

ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կարևորագույն առաքելություններից է ապահովել ԵՄ-ի վերաբերյալ ակադեմիական և տեղեկատվական գրականություն և այլ  նյութեր: Կետրոնում գործում է ռեսուրս կենտրոն` ներառելով ԵՄ իրավունքի, մարդու իրավունքների և ժողովրդավարացման, տնտեսագիտության, քաղաքագիտության, հակամարտությունների լուծման, սոցիոլոգիայի, պատմության և մշակույթի վերաբերյալ թվով հազար անուն տպագիր գրականություն: Գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրքերով և վերհրատարակումներով:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը 2007 թ-ին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին շնորհել է Եվրոպական տեղեկատվական կենտրոնի կարգավիճակ (Eui):


ԵՊՀ Եվրոպական ուսումանսիրությունների կենտրոնի տնօրեն`
Վլադիմիր Էդուարդի Մարտիրոսյան, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ

Կենտրոնի կազմը`

Միրզոյան Լիլիթ Լևոնի, փոխտնօրեն
Ալեքսանյան Արուսյակ Սեմյոնի, քաղ.գիտ. թեկն, փորձագետ
Աշոտ Սեյրանի Ալեքսանյան, քաղ.գիտ.դ., դոց., փորձագետ,
Գևորգյան Քրիստինե Շավարշի, կրթական ծրագրի համակարգող,
Կարապետյան Լիլիթ Սամվելի, կրթական ծրագրի համակարգող,
Մուրադյան Մարիամ Հայրապետի, Երեխաների իրավունքների ծրագրի համակարգող:


ինտերնետ կայք` http://www.ces.am




Հեռ.` (+374 60) 710229, 12-29 (ներքին),
ֆաքս` (+374 10) 550810
Էլ. փոստ` info@ces.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ