
Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ
Բնագավառը` Փորձարարական հոգեբանություն, հոգեդիագնոստիկա:
Հետազոտությունների հիմնական ուղղությունները
- Կիրառական հոգեբանության բնագավառում փորձարարական հետազոտությունների մեթոդաբանության հիմնահարցի հետազոտում,
- Փորձարարական հետազոտության մեթոդների կատարելագործման և ներդրման օրինաչափությունները հոգեբանության կիրառական բնագավառներում,
- Հոգեդիագնոստիկ համակողմանի մոդելի մշակումն ու կիրառումը հոգեբանական հետազոտություններում,
- Հոգեախտորոշման թեստերի համակարգչային փաթեթների ստեղծում,
- Հոգեբանական թեստերի մշակում, սոցիալ-մշակութային տեղայնացում,
- Ավագ դպրոցականի և ուսանողի առողջ ապրելակերպի դրդապատճառների ձևավորման հիմնախնդիրներ,
- Բարձր նվաճումների, զանգվածային և առողջարարական սպորտի զարգացման գիտակիրառական հիմնահարցեր,
- Գործունեության պրոֆեսիոգրաֆիկական և հոգեգրաֆիկական ուսումնասիրություն և օրինաչափությունների դուրս բերում:
Արդիականությունը
Ներկայումս մենք ամեն օր գործ ունենք նոր մասնագիտությունների ստեղծման և շատ մասնագիտությունների պահանջների փոփոխման հետ: Հետևաբար անհրաժեշտ է դառնում փորձարարական եղանակով այդ մասնագիտությունների հնարավոր զարգացումների տարբեր հոգեբանական մոդելների ստեղծումը, ինչը և հանդիսանում է փորձարարական հոգեբանության կարևոր խնդիրներից մեկը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որակապես նոր մեթոդաբանական հայեցակարգի կառուցման հիմնարար պայման կարող է ստեղծվել հոգեչափման և հոգեախտորոշման մեթոդներում յուրահատուկ, համակողմանի մոդելների մշակմամբ ու կիրառմամբ` հարմարեցնելով գործունեության համապատասխան ոլորտներին: Քանի որ յուրաքանչյուր ոլորտի գործունեության արդյունավետությունը կախված է որակյալ ախտորոշումից, ուստի առանձնահատուկ կարևորվում է սույն ծրագրի աշխատանքներում առաջադրված հիմնախնդիրը: Հոգեդիագնոստիկան, գիտատեխնիկական առաջընթացով պայմանավորված և արդի պահանջներից ելնելով, կարիք ունի գիտահետազոտական մոտեցումների այժմեականացման ու պարբերական վերանայման: Այստեղ առաջին պլան է մղվում հոգեբանական բազմաբնույթ թեստերի թարգմանության, ստանդարտացման, հարմարեց-ման ու սոցիալմշակութային տեղայնացման հիմնախնդիրը: Այսպիսով` ցանկացած հոգեբանական հետազոտության անցկացման արդյունավետությունը պայմանավորված է հիմնավորված մեթոդաբանությամբ և փորձարարական հոգեբանության զինանոցով:
Նպատակները եւ խնդիրները
Ծրագրի նպատակն է` կիրառական հոգեբանության բնագավառում արդի փորձարարական հետազոտությունների օրինաչափությունների և մեթոդների ուսումնասիրումը, մեթոդիկաների ադապտացումը, տեղայնացումը և դրանց ներդրման ուղիների մշակումը: Փորձարարական հոգեբանության լաբորատորիայի գործունեության խնդիրներն են.
- հետազոտության առարկային համապատասխան մեթոդների մշակումը,
- փորձարարական հետազոտության կազմակերպման սկզբունքների մշակումը` պլանավորումը, անցկացումը և մեկնաբանումը,
- հոգեբանական գիտափորձի, էմպիրիկ հետազոտությունների և դիագնոստիկ մեթոդների ներդրման յուրահատուկ ռազմավարության մշակումը` կիրառական հոգեբանության բնագավառներին համապատասխան,
- հոգեբանական չափումների գիտական մեթոդների մշակումը,
- հոգեախտորոշման մեթոդիկաների տեղայնացումը և ադապտացիան, ինչպես նաև ստացված արդյունքների հիման վրա շտեմարանների կազմումը,
- հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների արդիական ծրագրերի մշակում և արդյունքների կիրառում:
Տեխնիկական հագեցվածություն.
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնին կից գործող փորձարարական հոգեբանության բազային լաբորատորիան նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունի հետևյալ սարքավորումները.
- հոգեֆիզիոլոգիական թեստավորման սարք` «УПФТ-1-130- “Психофи¬зиолог”»,
- լսողության շեմերը և լսողական զգայունակությունը չափող (աուդիոգիրը գրանցող) սարք` «Генератор сигналов ГЗ-34»,
- զգայաշարժողական հակազդումները (ՊՌ, ԲՌ, ՇՕՌ) չափող սարք` «Ռեակցիոմետր-միլիվայրկենաչափ»,
- արմնկահոդի շարժումների ամպլիտուդայի զգայությունների բացարձակ և տարբերակման շեմերը չափող սարք` Ժուկովսկու «Կինեմատոմետր»,
- տեսադաշտի ծավալը հետազոտող սարք` «Պերիմետր»,
- «Վազքուղի» մարզասարք` PROTUES fitness innovation CBM-2040/2050,
- սիրտանոթային համակարգի ախտորոշիչ սարք` Microlife BP A80
Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.
- 01.07.2013 թ-ից` դրամաշնորհ - «Անձի տարածական կողմնորոշման ձևավորման առանձնահատկությունները արդի տեղեկատվական միջավայրում». ՀՀ ԿԳՆ, ԳՊԿ, 13-5A423,
- 2011 – 2013 թթ.` դրամաշնորհ - «Հոգեբանական թեստային համակարգի մշակում ՀՀ ոստիկանության համակարգի համար». ԵԱՀԽ երևանյան գրասենյակ, OSCE, PO. 226723,
- 01.03.2011.-01.03.2013 թթ.` դրամաշնորհ - «Անձի տարածաժամանակային ընկալման դրսևորման առանձնահատկությունները և դրա կարգավորումը անհատական ու սոցիալ-հոգեբանական մակարդակներում». ՀՀ ԿԳՆ, ԳՊԿ, 11 – 5a563:
ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Հրանտ Միքայելի Ավանեսյան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Լաբորատորիայի աշխատակիցներ՝
Էլինա Վյաչեսլավի Ասրիյան, հոգեբ. գիտ. թեկ., գիտաշխատող,
Լուսինե Սամվելի Ստեփանյան, կենս. գիտ. թեկ., գիտաշխատող,
Արմենուհի Համբերիկի Գալստյան, ավագ լաբորանտ,
Սոնա Պավելի Հովհաննիսյան, ավագ լաբորանտ
Էլ.փոստ` psydep@ysu.am