«Բանբեր Երևանի համալսարանի» 2 (71)
«Բանբեր Երևանի համալսարանի» 2 (71) հանդեսի մասին
«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ»

«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների:
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ի և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ՝ յուրաքանչյուր համարը 15 մամուլ ծավալով:
Մինչ օրս ունեցել է 4 գլխավոր խմբագիր՝
• Էդվարդ Ջրբաշյան (1967-77),
• Հարություն Ֆելեքյան (1978-86),
• Էդվարդ Աղայան (1986-91),
• Հրաչիկ Միրզոյան (1992 թվականից):

2010-2014 թթ. «Բանբերը» շարունակել է լույս տեսնել նույն պարբերականությամբ, արդեն մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին՝ «Հայագիտություն», «Բանասիրություն», «Իրավագիտություն», «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»՝ ISSN 1829-4588,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»՝ ISSN 1829-457X,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»՝ ISSN 1829-4561,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»՝ ISSN 1829-4553,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»՝ ISSN 1829-4545,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»՝ ISSN 1829-4529:
2015 թ. հունվարից, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
Հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ, պատասխանատու խմբագիր՝ գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են մյուս երկու լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԷԹԻԿԱ
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի խմբագրությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված ընդհանուր էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով Հրատարակման էթիկայի հանձնաժողովի ("Committee on Publication Ethics" (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի և բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով հասարակական գիտությունների հեղինակությունը:

• Խմբագրական խորհուրդի համար առանցքային է այն, որ գիտական նյութերի հեղինակներն ու գրախոսները ծանոթ են իրենց նկատմամբ ներկայացվող պահանջներին,
• Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի և որակի վրա,
• Խմբագրական խորհուրդը կազմակերպում է ներքին գրախոսություն՝ արհեստավարժություն ապահովելու և կողմերի միջև շահերի բախումը բացառելու համար: Գրախոսները չեն կարող լինել տվյալ աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, ինչպես նաև հեղինակների գիտական ղեկավարներ,
• Խմբագրությունը կտրականապես դեմ է գիտական հետազոտությունների հրատարակման էթիկայի խախտմանը, որոնցից ամենատարածվածներն են՝ գրագողությունը, նախկինում հրատարակված նյութեր ներկայացնելը, ուրիշների գիտական հետազոտությունների արդյունքների յուրացումը կամ տվյալների կեղծումը: Վերջիններիս առկայության դեպքում ուղարկված նյութը մերժվում է,
• Խմբագրությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմին՝ բացառությամբ գրախոսների,
• Տեքստում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագրության միջամտություններին համաձայն չլինելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալ փոխհամաձայնության,
• Հանդեսը նյութերը հաստատում և հրատարակում է բացառապես անվճար,
• Հանդեսում տպագրված նյութերը կարող են չհամընկնել հիմնադիրների, խմբագրության և խմբագրական խորհրդի տեսակետներին: Այնուամենայնիվ, խմբագրությունը պատասխանատվություն է կրում հրատարակված նյութերի մասնագիտական որակի համար:

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Խմբագրություն հանձնված հոդվածները և տեղեկատվական նյութերը ենթակա են գրանցման ու հաշվառման, եթե դրանք ամբողջովին համապատասխանում են հանդեսի բովանդակային և թեմատիկ ձևաչափին ու պահանջներին:
Խմբագրությունում գրանցված ու հաշվառված հոդվածները կամ այլ նյութերը չեն երաշխավորում դրանց անվերապահ հրատարակումը: Բոլոր նյութերը ենթակա են գրախոսության, որի նպատակն է պարզել դրանց համապատասխանությունը բովանդակային այն հիմնական չափանիշներին, ինչպիսիք են՝ ուսումնասիրության արդիականությունը, դրա նպատակն ու խնդիրները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունն ու ինքնատիպությունը, ընտրված մեթոդաբանության համարժեքությունը, օգտագործված տվյալների ճշգրտությունը և այլն: Դրանց հիման վրա խմբագրությունը իրավասու է հոդվածը կամ այլ նյութերը ընդունել հրատարակության, ուղարկել լրացուցիչ գրախոսման, վերադարձնել հեղինակին վերանայելու և վերախմբագրելու համար կամ էլ մերժել:
Խմբագրությունը կարող է հոդվածները և այլ նյութերը ուղղակիորեն մերժել, եթե ակնհայտ է դրանց անհամապատասխանությունը հանդեսի բովանդակությանը և թեմատիկ ուղղվածությանը:
Գրանցված և հաշվառված հոդվածները կարող են տրվել նաև «անանուն» («կույր») գրախոսության: Գրախոսողների անունները մնում են գաղտնի, և նրանք էլ, իրենց հերթին, չեն իմանում հեղինակների անունները:
Խմբագրությունը հեղինակին չի ներկայացնում գրախոսության տեքստը, սակայն հակիրճ տեղեկացնում է որոշման եզրահանգումների և մերժելու հիմնական պատճառների մասին: Ընդհանուր առմամբ որոշում կայացնելու գործընթացը, որպես կանոն, տևում է շուրջ երկու ամիս: Գրախոսության արդյունքների հիման վրա խմբագրական խորհուրդը որոշում է նյութը՝ 1) հրատարակելու մասին, 2) վերամշակմամբ հրատարակելու մասին, 3) կրկին ուղարկելու գրախոսության՝ արմատապես վերափոխելուց հետո, 4) մերժելու մասին:
Հանդեսի ընթացիկ թողարկման նյութերի ընտրությունը կատարվում է ըստ դրանց թեմատիկ և բովանդակային համապատասխանության և խմբագրության ծրագրերի ու առաջնահերթությունների:


հեղինակներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականը լույս է տեսնում տարեկան երեք անգամ, յոթ առանձին հանդեսներով, որոնցից ամեն մեկն ունի պատասխանատու խմբագիր: Դրանք են`
1. «Հայագիտություն»` Հրաչիկ Միրզոյան, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
2. «Բանասիրություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710218, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
3. «Իրավագիտություն»` Արա Գաբուզյան, հեռ. 060710250, էլ. փոստ՝ agabuzyan@rambler.ru
4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն»` Էդվարդ Հարությունյան, հեռ. 060710632, էլ. փոստ՝ anna_mkrtchyan@mail.ru
5. «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն»` Արտակ Խաչատրյան, հեռ. 060710075, էլ. փոստ՝ khachatryan_artak@yahoo.com
6. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»` Աշոտ Ալեքսանյան, էլ. փոստ՝ ashalex@ysu.am
7. «Ռուս բանասիրություն»՝ Նատալիա Գոնչար, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
Հոդվածը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
«Բանբերում» տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ),
- տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 11,
- միջտողային ինտերվալը՝ 1.5,
- գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
- հոդվածները կարող են ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստով,
- մերժված հոդվածը չի վերադարձվում,
- խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:
Հոդված տպագրելու համար դիմել շարքերի պատասխանատու խմբագիրներին:
Հասցե`
Երևան, Ալեք Մանուկյան 1, 106
Հեռախոս`
060 710 219, 060 710 218
Էլ. հասցե`
ephbanber@ysu.am

Բանբեր Երևանի համալսարանի


Գլխավոր խմբագիր`
Էդ. Աղայան
Խմբագրական խորհուրդ՝
Ս. Ամիրյան, Լ. Ավետիսյան (պատ. քարտուղար), Ն. Գոնչար-Խանջյան (գլխ. խմբագրի տեղակալ), Ս. Եսայան, Հր. Թամրազյան, Լ. Խուրշուդյան, Թ. Հակոբյան, Ա. Մադոյան, Շ. Մարգարյան, Մ. Մելիքյան, Հր. Շաքարյան, Էդ. Ջրբաշյան, Ա. Սուքիասյան, Հ. Ֆելեքյան

Բովանդակություն

Լ. Մ. Կարապետյան

ԼՂԻՄ հիմնախնդրի լուծման սահմանադրական սկզբունքները | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 3-15 |

Ի. Ս. Բալյան

Սոցիալ-դասակարգային հարաբերությունների հարցի շուրջ | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 16-24 |

Հ. Ս. Թամրազյան

Էջեր հայ քննադատության պատմությունից (Ստեփան Ոսկան) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 25-40 |

С. А. Гулакян

Армянский мотив в поэме Пушкина «Тазит» (Հայկական մոտիվը Պուշկինի «Տազիտ» պոեմում) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 41-55 |

С. Т. Золян

Принцип композиционности и семантика языка (Լեզվի իմաստաբանությունն ու կոմպոզիցիոն սկզբունքը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 56-64 |

Ա. Գ. Ափինյան

Ստեփան Զորյանի արձակի ռիթմը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 65-78 |

Դ. Գ. Կերտմենջյան

Տարոն-Վասպուրականի բնակավայրերի քաղաքաշինական առանձնահատկությունները | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 79-91 |

Գ. Ս. Գալստյան

Բնակչության բարեկեցությունը և տնտեսական աճը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 92-98 |

Սեդա Պարսումյան-Տատոյան

ԺԳ դարու յուրահատուկ երևույթ հայ-արաբական մշակութային հարաբերության մեջ | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 99-114 |

Պ. Հ. Հովհաննիսյան

Հ. Հ. Մանադյանի նորահայտ հոդվածը բուդդայականության մասին | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 115-120 |

Ф. А. Карапетян

Концепция отношения человека к миру и философская методология (Աշխարհի նկատմամբ մարդու վերաբերմունքի մասին կոնցեպցիան և փիլիսոփայական մեթոդաբանությունը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 121-125 |

Ա. Հ. Պոտոսյան, Մ. Գ. Մանասյան

Զանգեզուրի գյուղական բնակավայրերի սոցիալտնտեսական զարգացման մի քանի հարցեր | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 126-129 |

К. О. Навасардян

Об общих и специфических технико-технологических особенностях керамики Армении III—II тыс. до н. э. (Հայաստանի մ. թ. ա. 3-րդ–2-րդ հազ. խեցեղենի տեխնիկա-տեխնոլոգիական աոանձնահատկությունների մասին) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 130-137 |

Վ. Գ. Դևրիկյան

Շնորհալին Ալիշանի գնահատությամբ | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 138-142 |

Յու. Ս. Ավետիսյան

Միջնադարյան հայ գրականությունը «Անահիտ» հանդեսում (Աոաջին շրջան՝ 1898—1911) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 143-149 |

М. Г. Джанполадян

Костандин Ерзнкаци в русских переводах (Կոստանդին Երզնկացու ստեղծագործությունները ռուսերեն) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 150-160 |

Վ. Ս. Մաղալյան

Վրաստանի խորհրդահայ մանկապատանեկան մամուլը (1921-1941 թթ.) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 161-169 |

Վ. Ս. Աթաբեկյան

Հանգի դերը ֆրանսիական պոեզիայի զարգացման ընթացքում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 170-177 |

Գ. Մ. Մանուկյան

Նախդիրների գործածության հաճախականությունը 9-11-րդ դարերի հայ պատմագրությունում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 178-182 |

Ն. Հ. Դիլբարյան

Անվան հասկացությանը հին հնդիկների լեզվափիլիսոփայական հայացքներում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 183-190 |

А. Г. Папикян

Ономасиологический анализ глаголов, обозначающих семантическое пространство эмоционального проявления человека (Մարդու զգացմունքային դրսևորումների իմաստաբանական տարածքը նշող բայերի օնոմասիոլոգիական վերլուծություն) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 191-195 |

Ա. Պ. Հայրապետյան

Բառերի խոսքիմասային փոխանցումներին վերաբերող մի քանի հարցեր | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 196-202 |

Ք. Ա. Սուքիասյան

ժամանակակից հայերենի նորագույն փոխառությունները և նրանց թարգմանության ու հայերեն համազորների հարցը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 203-210 |

Ա. Ժ. Հալաջյան

Սորհուլ//Հայ ճարտարապետության վավերագրեր, հատ. 20 | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 211-213 |

Հ. Ա. Ասմարյան

Նոր նյութեր «Երիտասարդ Հայաստան» կազմակերպության մասին | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (71), Երևան 1990թ., էջ 214-219 |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ