«Բանբեր Երևանի համալսարանի» 1 (70)
«Բանբեր Երևանի համալսարանի» 1 (70) հանդեսի մասին
«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ»

«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների:
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ի և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ՝ յուրաքանչյուր համարը 15 մամուլ ծավալով:
Մինչ օրս ունեցել է 4 գլխավոր խմբագիր՝
• Էդվարդ Ջրբաշյան (1967-77),
• Հարություն Ֆելեքյան (1978-86),
• Էդվարդ Աղայան (1986-91),
• Հրաչիկ Միրզոյան (1992 թվականից):

2010-2014 թթ. «Բանբերը» շարունակել է լույս տեսնել նույն պարբերականությամբ, արդեն մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին՝ «Հայագիտություն», «Բանասիրություն», «Իրավագիտություն», «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»՝ ISSN 1829-4588,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»՝ ISSN 1829-457X,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»՝ ISSN 1829-4561,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»՝ ISSN 1829-4553,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»՝ ISSN 1829-4545,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»՝ ISSN 1829-4529:
2015 թ. հունվարից, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
Հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ, պատասխանատու խմբագիր՝ գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են մյուս երկու լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԷԹԻԿԱ
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի խմբագրությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված ընդհանուր էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով Հրատարակման էթիկայի հանձնաժողովի ("Committee on Publication Ethics" (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի և բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով հասարակական գիտությունների հեղինակությունը:

• Խմբագրական խորհուրդի համար առանցքային է այն, որ գիտական նյութերի հեղինակներն ու գրախոսները ծանոթ են իրենց նկատմամբ ներկայացվող պահանջներին,
• Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի և որակի վրա,
• Խմբագրական խորհուրդը կազմակերպում է ներքին գրախոսություն՝ արհեստավարժություն ապահովելու և կողմերի միջև շահերի բախումը բացառելու համար: Գրախոսները չեն կարող լինել տվյալ աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, ինչպես նաև հեղինակների գիտական ղեկավարներ,
• Խմբագրությունը կտրականապես դեմ է գիտական հետազոտությունների հրատարակման էթիկայի խախտմանը, որոնցից ամենատարածվածներն են՝ գրագողությունը, նախկինում հրատարակված նյութեր ներկայացնելը, ուրիշների գիտական հետազոտությունների արդյունքների յուրացումը կամ տվյալների կեղծումը: Վերջիններիս առկայության դեպքում ուղարկված նյութը մերժվում է,
• Խմբագրությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմին՝ բացառությամբ գրախոսների,
• Տեքստում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագրության միջամտություններին համաձայն չլինելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալ փոխհամաձայնության,
• Հանդեսը նյութերը հաստատում և հրատարակում է բացառապես անվճար,
• Հանդեսում տպագրված նյութերը կարող են չհամընկնել հիմնադիրների, խմբագրության և խմբագրական խորհրդի տեսակետներին: Այնուամենայնիվ, խմբագրությունը պատասխանատվություն է կրում հրատարակված նյութերի մասնագիտական որակի համար:

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Խմբագրություն հանձնված հոդվածները և տեղեկատվական նյութերը ենթակա են գրանցման ու հաշվառման, եթե դրանք ամբողջովին համապատասխանում են հանդեսի բովանդակային և թեմատիկ ձևաչափին ու պահանջներին:
Խմբագրությունում գրանցված ու հաշվառված հոդվածները կամ այլ նյութերը չեն երաշխավորում դրանց անվերապահ հրատարակումը: Բոլոր նյութերը ենթակա են գրախոսության, որի նպատակն է պարզել դրանց համապատասխանությունը բովանդակային այն հիմնական չափանիշներին, ինչպիսիք են՝ ուսումնասիրության արդիականությունը, դրա նպատակն ու խնդիրները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունն ու ինքնատիպությունը, ընտրված մեթոդաբանության համարժեքությունը, օգտագործված տվյալների ճշգրտությունը և այլն: Դրանց հիման վրա խմբագրությունը իրավասու է հոդվածը կամ այլ նյութերը ընդունել հրատարակության, ուղարկել լրացուցիչ գրախոսման, վերադարձնել հեղինակին վերանայելու և վերախմբագրելու համար կամ էլ մերժել:
Խմբագրությունը կարող է հոդվածները և այլ նյութերը ուղղակիորեն մերժել, եթե ակնհայտ է դրանց անհամապատասխանությունը հանդեսի բովանդակությանը և թեմատիկ ուղղվածությանը:
Գրանցված և հաշվառված հոդվածները կարող են տրվել նաև «անանուն» («կույր») գրախոսության: Գրախոսողների անունները մնում են գաղտնի, և նրանք էլ, իրենց հերթին, չեն իմանում հեղինակների անունները:
Խմբագրությունը հեղինակին չի ներկայացնում գրախոսության տեքստը, սակայն հակիրճ տեղեկացնում է որոշման եզրահանգումների և մերժելու հիմնական պատճառների մասին: Ընդհանուր առմամբ որոշում կայացնելու գործընթացը, որպես կանոն, տևում է շուրջ երկու ամիս: Գրախոսության արդյունքների հիման վրա խմբագրական խորհուրդը որոշում է նյութը՝ 1) հրատարակելու մասին, 2) վերամշակմամբ հրատարակելու մասին, 3) կրկին ուղարկելու գրախոսության՝ արմատապես վերափոխելուց հետո, 4) մերժելու մասին:
Հանդեսի ընթացիկ թողարկման նյութերի ընտրությունը կատարվում է ըստ դրանց թեմատիկ և բովանդակային համապատասխանության և խմբագրության ծրագրերի ու առաջնահերթությունների:


հեղինակներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականը լույս է տեսնում տարեկան երեք անգամ, յոթ առանձին հանդեսներով, որոնցից ամեն մեկն ունի պատասխանատու խմբագիր: Դրանք են`
1. «Հայագիտություն»` Հրաչիկ Միրզոյան, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
2. «Բանասիրություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710218, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
3. «Իրավագիտություն»` Արա Գաբուզյան, հեռ. 060710250, էլ. փոստ՝ agabuzyan@rambler.ru
4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն»` Էդվարդ Հարությունյան, հեռ. 060710632, էլ. փոստ՝ anna_mkrtchyan@mail.ru
5. «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն»` Արտակ Խաչատրյան, հեռ. 060710075, էլ. փոստ՝ khachatryan_artak@yahoo.com
6. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»` Աշոտ Ալեքսանյան, էլ. փոստ՝ ashalex@ysu.am
7. «Ռուս բանասիրություն»՝ Նատալիա Գոնչար, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
Հոդվածը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
«Բանբերում» տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ),
- տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 11,
- միջտողային ինտերվալը՝ 1.5,
- գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
- հոդվածները կարող են ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստով,
- մերժված հոդվածը չի վերադարձվում,
- խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:
Հոդված տպագրելու համար դիմել շարքերի պատասխանատու խմբագիրներին:
Հասցե`
Երևան, Ալեք Մանուկյան 1, 106
Հեռախոս`
060 710 219, 060 710 218
Էլ. հասցե`
ephbanber@ysu.am

Բանբեր Երևանի համալսարանի


Գլխավոր խմբագիր`
Էդ. Աղայան
Խմբագրական խորհուրդ՝
Ս. Ամիրյան, Լ. Ավետիսյան (պատ. քարտուղար), Ն. Գոնչար-Խանջյան (գլխ. խմբագրի տեղակալ), Ս. Եսայան, Հր. Թամրազյան, Լ. Խուրշուդյան, Թ. Հակոբյան, Ա. Մադոյան, Շ. Մարգարյան, Մ. Մելիքյան, Հր. Շաքարյան, Էդ. Ջրբաշյան, Ա. Սուքիասյան, Հ. Ֆելեքյան

Բովանդակություն

Հ. Հ. Սահակյան

Անկենդան և կենդանի բնության կառուցվածքում տարածության և ժամանակի համաչափության և անհամաչափության միասնությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 3-13 |

Պ. Հ. Հակոբյան

Թումանյանի վերջին թարգմանություններից մեկը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 14-21 |

Գ. Վ. Աբգարյան

«Գռուզ»-ը միջնադարյան Հայաստանում | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 22-30 |

Խ. Գ. Վարդանյան

Վարուժանի «հեթանոս» մտածողության բարեշրջումը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 31-45 |

Т. Е. Ордуханян

Шекспировские мотивы в поэзии Бориса Пастернака (Շեքսպիրյան մոտիվները Բ. Պաստեռնակի քնարերգությունում) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 46-55 |

И. Д. Стрельцова

К вопросу о стиле Пастернака-прозаика (Պաստեռնակ արձակագրի ոճի հարցի շուրջ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 56-69 |

Г. И. Кубатьян

Пастернак переводит Чаренца (Պաստեռնակը թարգմանում է Չարենցին) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 70-76 |

Պ. Մ. Խաչատրյան

Մի առեղծված Ագաթանգեղոսի պատմության աոաջաբանում | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 77-83 |

Գ. Բ. Պետրոսյան

Լուսնաարեգակնային տոմարի հարցի շուրջ | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 84-88 |

Ա. Ե. Խաչատրյան

Ձևաբանության առարկայի ավանդական և մակարդակային ըմբռնումները | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 89-97 |

А. Л. Манучарян

Свидетельские показания о событиях в Нахичеване в 1918 г. (1918 թ. Նախիջևանի իրադարձությունների վկաների ցուցմունքները) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 98-100 |

Գ. Ա. Մադոյան

Շիրվանզադեի ռազմաճակատային ակնարկը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 101-106 |

Ա. Գ. Շահինյան

1970-1980-ական թվականների ՀԽՍՀ բանվոր դասակարգի սոցիալական զարգացման մի քանի հարցեր | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 107-113 |

Հ. Գ. Սարգսյան

Երևանի նահանգի բնակչությունը 50 տարում (1850—1900 թթ.) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 114-121 |

Մ. Ա. Մուրադյան

Հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների պատմության արտացոլումը ռուսական խորհրդային պատմագրության մեջ | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 122-130 |

Ռ. Բ. Ադամյան

Բալկանյան աոաջին պատերազմի ռազմադիվանագիտական պատմությունից | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 131-139 |

А. Т. Караханян

Мировой экономический кризис 1929-1933 гг. и образование Британского союза фашистов (1929—1933 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Բրիտանական ֆաշիստների միության կազմավորումը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 140-146 |

Б. А. Осипян

Некоторые проблемы и основания возведения права в закон (Իրավունքը օրենքի վերածելու որոշ պրոբլեմներ և հիմունքներ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 147-155 |

Ս. Ք. Գասպարյան, Գ. Ս. Ստեփանյան

Բազմաձայնությունը որպես պատկերավորման միջոց | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 162-166 |

К. А. Паханянц

Психологическое мастерство И. С. Тургенева в романе «Дворянское гнездо» (Ի. Ս. Տուրգենևի հոգեբանական վարպետությունը «Ազնվականական որջ» վեպում) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 167-175 |

Դ. Հ. Համբարձումյան

Հայ միտքը Շելլիի «Ազատագրված Պրոմեթեոս»-ի մասին | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 176-181 |

Ս. Վ. Գյուլբուդաղյան

Կողբի խոսվածքի մի քանի առանձնահատկությունները | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 182-189 |

Լ. Կ. Եզեկյան

«Վերք Հայաստանի» վեպի շարահյուսական մի քանի առանձնահատկություններ | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 190-199 |

Գ. Վ. Մելիքյան, Ա. Լ. Խրոմով

«Զարգարի» լեզուն իրանցիների մոտ | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 200-207 |

А. X. Закарян

Вопросительное предложение в романе Э. Штриттматтера «Оле Бинкоп» (Հարցական նախադասությունները Շտրիտմատտերի «Օլե Բինկոպ» վեպում և նրանց ոճական գործաոությունները) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 208-212 |

Ռ. Հ. Մարգարյան

Իմաստների դասակարգումն ու բացատրության եղանակները արդի հայերենի բացատրական բառարաններում | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 213-219 |

Հ. Բ. Շահբազյան, է. Գ. Վարդանյան

Հոգեբանամանկավարժական ախտորոշման մի քանի հարցեր | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 220-224 |

Ռ. Վ. Խաչատրյան

Երիտասարդության ֆիզիկական դաստիարակությունը որպես ընդհանուր դաստիարակության բաղկացուցիչ մաս | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 225-229 |

Ա. Ժ. Հալաջյան

Մ. Շազին, Հայաստանի թագավորությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 230-231 |

Վարդան Մաթևոսյան (Պուենոս Այրես)

Անն Ավագյան, Հայաստանը և հայերը ակադեմիական ավարտաճառերու մեջ | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 231-232 |

Հ. Խ. Բարսեղյան

Գևորգ Ջահուկյան (70 տարի) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 233-237 |

Հ. Ս. Բայրամյան

Հայագիտության գիտահետազուոական լաբորատորիա | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (70), Երևան 1990թ., էջ 237-240 |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ