հանդեսի մասին
Երևանի պետական համալսարանի «Գիտական տեղեկագիր» հանդեսը հիմնադրվել է 1925 թ.:

1967 թ. Հանդեսը բաժանվել է երկու մասի բնական և ճշգրիտ գիտությունների` պահպանելով «Գիտական տեղեկագիր» անունը և հումանիտար հասարակագիտական «Բանբեր» հանդեսի:

«Գիտական տեղեկագիրը» լույս է տեսնում տարեկան երեք համար պարբերականությամբ: Հանդեսում հրատարակվում են Երևանի պետական համալսարանում և այլ գիտական կենտրոններում կատարված տեսական, փորձարարական և կիրառական բնույթի օրիգինալ հոդվածներ,հաղորդումներ ու նամակներ բնագիտական բնագավառներից, մաթեմատիկայից, մեխանիկայից և ինֆորմատիկայից:

Հանդեսի բոլոր հոդվածները անցնում են մանրակրկիտ գրախոսություն և ենթարկվում նախատպագրական լուրջ մշակման:

Հանդեսի հիմնադիր գլխավոր խմբագիրն է եղել (1967-1972 թթ.) ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հովհաննես Հակոբի Չալթիկյանը:

2009 թվականից հանդեսը հրապարակվում է 3 սերիայով:
Ֆիզիկական և մաթեմատիկական գիտություններ`
միջազգային համարանիշ (ISSN) 1829-1740
Գլխավոր խմբագիր ՖՄԳԴ, պրոֆեսոր Վ.Ս. Աթաբեկյան
Քիմիական և կենսաբանական գիտություններ`
միջազգային համարանիշ (ISSN) 1829-1767
Գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԿԳԴ, պրոֆեսոր Ռ.Մ. Հարությունյան
Աշխարհագրական և երկրաբանական գիտություններ`
Գլխավոր խմբագիր ԵՀԳԴ Հ.Հ. Սարգսյան
միջազգային համարանիշ (ISSN) 1829-1759
հեղինակներին
Հարգելի հեղինակ,

Ձեր հոդվածը Գիտական Տեղեկագիր հանդեսում տպագրելու համար ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ ստորև, մտնելով համապատասխան բաժին.


  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ


  • Քիմիական և կենսաբանական գիտություններ


  • Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք խմբագրություն proceedings@ysu.am էլեկտրոնային հասցեյով
  • Հասցե`
    Ալեք Մանուկյան 1
    Հեռախոս`
    060-710-024
    Էլ. հասցե`
    proceedings@ysu.am
    Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
    Մասնագիտական խորհուրդներ
    Գիտական հանդեսներ