«Բանբեր Երևանի համալսարանի» 2 (44)
«Բանբեր Երևանի համալսարանի» 2 (44) հանդեսի մասին
«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ»

«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների:
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ի և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ՝ յուրաքանչյուր համարը 15 մամուլ ծավալով:
Մինչ օրս ունեցել է 4 գլխավոր խմբագիր՝
• Էդվարդ Ջրբաշյան (1967-77),
• Հարություն Ֆելեքյան (1978-86),
• Էդվարդ Աղայան (1986-91),
• Հրաչիկ Միրզոյան (1992-2019),
• Լևոն Ավետիսըան (2019 թ․-ից):


2010-2014 թթ. «Բանբերը» շարունակել է լույս տեսնել նույն պարբերականությամբ, արդեն մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին՝ «Հայագիտություն», «Բանասիրություն», «Իրավագիտություն», «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»՝ ISSN 1829-4588,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»՝ ISSN 1829-457X,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»՝ ISSN 1829-4561,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»՝ ISSN 1829-4553,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»՝ ISSN 1829-4545,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»՝ ISSN 1829-4529:
2015 թ. հունվարից, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
2020 թ. հունվարից սկսած, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն» հանդեսը վերակազմավորվել է երկու առանձին հանդեսների՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»՝ ISSN 2579-2938
• «Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն»՝ ISSN 2579-2946:
2020 թվականից փոխվել է նաև հանդեսների հրատարակման պարբերականությունը.
Տարեկան երեք անգամ լույս են տեսնում՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն»
հանդեսները:
Տարեկան երեք անգամ լույս են տեսնում՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն»
հանդեսները:
Հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ, պատասխանատու խմբագիր՝ գլխավոր խմբագիր Լևոն Ավետիսյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են մյուս երկու լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԷԹԻԿԱ
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի խմբագրությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված ընդհանուր էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով Հրատարակման էթիկայի հանձնաժողովի ("Committee on Publication Ethics" (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի և բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով հասարակական գիտությունների հեղինակությունը:

• Խմբագրական խորհուրդի համար առանցքային է այն, որ գիտական նյութերի հեղինակներն ու գրախոսները ծանոթ են իրենց նկատմամբ ներկայացվող պահանջներին,
• Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի և որակի վրա,
• Խմբագրական խորհուրդը կազմակերպում է ներքին գրախոսություն՝ արհեստավարժություն ապահովելու և կողմերի միջև շահերի բախումը բացառելու համար: Գրախոսները չեն կարող լինել տվյալ աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, ինչպես նաև հեղինակների գիտական ղեկավարներ,
• Խմբագրությունը կտրականապես դեմ է գիտական հետազոտությունների հրատարակման էթիկայի խախտմանը, որոնցից ամենատարածվածներն են՝ գրագողությունը, նախկինում հրատարակված նյութեր ներկայացնելը, ուրիշների գիտական հետազոտությունների արդյունքների յուրացումը կամ տվյալների կեղծումը: Վերջիններիս առկայության դեպքում ուղարկված նյութը մերժվում է,
• Խմբագրությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմին՝ բացառությամբ գրախոսների,
• Տեքստում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագրության միջամտություններին համաձայն չլինելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալ փոխհամաձայնության,
• Հանդեսը նյութերը հաստատում և հրատարակում է բացառապես անվճար,
• Հանդեսում տպագրված նյութերը կարող են չհամընկնել հիմնադիրների, խմբագրության և խմբագրական խորհրդի տեսակետներին: Այնուամենայնիվ, խմբագրությունը պատասխանատվություն է կրում հրատարակված նյութերի մասնագիտական որակի համար:

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Խմբագրություն հանձնված հոդվածները և տեղեկատվական նյութերը ենթակա են գրանցման ու հաշվառման, եթե դրանք ամբողջովին համապատասխանում են հանդեսի բովանդակային և թեմատիկ ձևաչափին ու պահանջներին:
Խմբագրությունում գրանցված ու հաշվառված հոդվածները կամ այլ նյութերը չեն երաշխավորում դրանց անվերապահ հրատարակումը: Բոլոր նյութերը ենթակա են գրախոսության, որի նպատակն է պարզել դրանց համապատասխանությունը բովանդակային այն հիմնական չափանիշներին, ինչպիսիք են՝ ուսումնասիրության արդիականությունը, դրա նպատակն ու խնդիրները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունն ու ինքնատիպությունը, ընտրված մեթոդաբանության համարժեքությունը, օգտագործված տվյալների ճշգրտությունը և այլն: Դրանց հիման վրա խմբագրությունը իրավասու է հոդվածը կամ այլ նյութերը ընդունել հրատարակության, ուղարկել լրացուցիչ գրախոսման, վերադարձնել հեղինակին վերանայելու և վերախմբագրելու համար կամ էլ մերժել:
Խմբագրությունը կարող է հոդվածները և այլ նյութերը ուղղակիորեն մերժել, եթե ակնհայտ է դրանց անհամապատասխանությունը հանդեսի բովանդակությանը և թեմատիկ ուղղվածությանը:
Գրանցված և հաշվառված հոդվածները կարող են տրվել նաև «անանուն» («կույր») գրախոսության: Գրախոսողների անունները մնում են գաղտնի, և նրանք էլ, իրենց հերթին, չեն իմանում հեղինակների անունները:
Խմբագրությունը հեղինակին չի ներկայացնում գրախոսության տեքստը, սակայն հակիրճ տեղեկացնում է որոշման եզրահանգումների և մերժելու հիմնական պատճառների մասին: Ընդհանուր առմամբ որոշում կայացնելու գործընթացը, որպես կանոն, տևում է շուրջ երկու ամիս: Գրախոսության արդյունքների հիման վրա խմբագրական խորհուրդը որոշում է նյութը՝ 1) հրատարակելու մասին, 2) վերամշակմամբ հրատարակելու մասին, 3) կրկին ուղարկելու գրախոսության՝ արմատապես վերափոխելուց հետո, 4) մերժելու մասին:
Հանդեսի ընթացիկ թողարկման նյութերի ընտրությունը կատարվում է ըստ դրանց թեմատիկ և բովանդակային համապատասխանության և խմբագրության ծրագրերի ու առաջնահերթությունների:



հեղինակներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականը լույս է տեսնում տարեկան երեք անգամ, յոթ առանձին հանդեսներով, որոնցից ամեն մեկն ունի պատասխանատու խմբագիր: Դրանք են`
1. «Հայագիտություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
2. «Բանասիրություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710218, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
3. «Իրավագիտություն»` Արա Գաբուզյան, հեռ. 060710250, էլ. փոստ՝ agabuzyan@rambler.ru
4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն»` Էդվարդ Հարությունյան, հեռ. 060710632, էլ. փոստ՝ anna_mkrtchyan@mail.ru
5. «Տնտեսագիտություն»` Կառլեն Խաչատրյան, հեռ. 060710656, էլ. փոստ՝ banber.econom@gmail.com
6. «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»` Արթուր Աթանեսյան` հեռ. 060710074, atanesyan@ysu.am
7. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»` Աշոտ Ալեքսանյան, էլ. փոստ՝ ashalex@ysu.am
8. «Ռուս բանասիրություն»՝ Լևոն Հակոբյան, հեռ. 060710585, էլ. փոստ՝ levon_hakobyan@bk.ru
Հոդվածը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
«Բանբերում» տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ),
- տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 11,
- միջտողային ինտերվալը՝ 1.5,
- գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
- հոդվածները կարող են ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստով,
- մերժված հոդվածը չի վերադարձվում,
- խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:
Հոդված տպագրելու համար դիմել շարքերի պատասխանատու խմբագիրներին:
Հասցե`
Երևան, Ալեք Մանուկյան 1, 106
Հեռախոս`
060 710 219, 060 710 218
Էլ. հասցե`
ephbanber@ysu.am

Բանբեր Երևանի համալսարանի


Գլխավոր խմբագիր՝
Հ. Ֆելեքյան
Խմբագրական խորհուրդ՝
Էդ. Աղայան, Կ. Անանիկյան, Ս. Բադալյան, Ն. Գոնչար-Խանջյան (գլխ. խմբագրի տեղակալ), Ա. Եսայան, Լ. Խուրշուդյան, Թ. Հակոբյան, Հ. Ղազարյան, Մ. Մելիքյան, Մ. Մկրյան, Ա. Մկրտչյան, Ս. Մուրադյան (պատ. քարտուղար), Էդ. Ջրբաշյան, Ա. Սուքիասյան

Բովանդակություն

Ռ. Եզեկյան

ՍՄԿԿ XXVI համագումարը կառավարման համակարգի կատարելագործման մասին | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 3-13 |

Ю. Суварян, Г. Арутюнян

XXVI съезд КПСС о повышении эффективности общественного производства (ՍՄԿԿ XXVI համագումարը արտադրության արդյունավետության բարձրացման մասին) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 14-20 |

Գ. Ջահուկյան

Հայ-իրանական զուգադիպումներ | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 21-29 |

Պ. Պողոսյան

Հայ ոճագիտական տերմինաբանության զարգացման աոաջին փուլը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 30-45 |

С. Г. Оганесян

Специфика философского знания и философская аргументация (Փիլիսոփայական գիտելիքի յուրահատկությունը և փիլիսոփայական փաստարկումը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 46-54 |

А. В. Восканян

Проблема «понимания» в гуманитарном знании и семиотика («Ըմբռնման» պրոբլեմը հումանիտար գիտելիքում և սեմիոտիկան) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 55-62 |

Р. А. Маркарян

Семантические соотношения однокоренных слов (Միարմատ բառերի սեմանտիկական փոխհարաբերությունը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 63-70 |

И. О. Степанян

Предложения с субъективно-модальными значениями в современном русском языке и текст (Սուբյեկտիվ-եղանակավորող նշանակություն արտահայտող նախադասությունները ժամանակակից ռուսերենում և տեքստը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 71-75 |

Ա. Համբարյան, Ս. Համբարյան

Գյուղական արդյունագործությունների բնութագրման շուրջը Արևելյան Հայաստանում 1900 թ. | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 76-83 |

Բ. Մեժունց

Հայերեն բարբառներին անցած բառային փոխառությունների հարցի շուրջը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 84-92 |

Խ. Բադիկյան

Կոչականի քերականական հատկանիշները ժամանակակից հայերենում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 93-103 |

Գ. Ա. Մադոյան

Նոր վավերագրեր Միքայել Նալբանդյանի մասին | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 104-132 |

Ռ. Սահակյան

Գիտության և կրոնի փոխհարաբերության հարցը Ստ. Նազարյանցի աշխատություններում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 133-139 |

Ж. Г. Даниелян

Идеи эволюции органического мира в философии Дидро (Օրգանական աշխարհի զարգացման գաղափարները Դիդրոյի փիլիսոփայության մեջ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 140-143 |

Ա. Ութուջյան

Միքայել Չամչյանի պատմագիտական հայացքների գնահատման հարցի շուրջը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 144-151 |

Հ. Առաքելյան

Չերքեզահայերի տարաբաշխվածությունը XVIII դ. վերջին—XIX դ. սկզբներին | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 152-156 |

Л. Г. Арутюнян

К определению назначения лчашенских бронз (Լճաշենի բրոնզների գնահատման շուրջը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 157-162 |

Լ. Մնացականյան

Արփիար Արփիարյանը քննադատ | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 163-172 |

Գ. Բադալյան

Գիտամանկավարժական հին կադրերի ներգրավումը սոցիալիստական շինարարության մեջ Հայաստանում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 173-179 |

Ս. Մուրադյան

Հարություն Սուրխաթյանը սովետահայ պոեզիայի ձևավորման մասին | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 180-190 |

Ռ. Դավթյան

Դ. Դեմիրճյանը և արվեստի մի քանի հարցեր | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 191-197 |

Ռ. Մարկոսյան

Արարատյան բարբառի մի խումբ խոսվածքների խոնարհման համակարգը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 198-208 |

А. А. Закарян

Отражение категорий пространства и времени в семантике предлогов (на материале современного английского языка) (Տարածության և ժամանակի կատեգորիաների արտացոլումը նախդիրների սեմանտիկայում) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 209-215 |

Ա. Մադոյան

«Յովասափ եւ Բարաղամ. Պատմութիւն և խրատք Խիկարայ» | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 216-218 |

Լ. Հովսեփյան, Ն. Սիմոնյան

Թռչնանունները գրաբարում և միջին հայերենում | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 219-220 |

Վ. Մաղալյան

Գիտատեսական կոնֆերանս՝ նվիրված ՍՄԿԿ XXVI համագումարին | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (44), Երևան 1981թ., էջ 221-222 |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ