Ենթակառուցվածքներ | Բաց Գիտություն

ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2021-2026 ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
I. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ, ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ
1.1. Բաց հասանելիության էվոլյուցիան
1.2. Բաց տվյալների էվոլյուցիան

1.3. Բաց գիտության գնահատման էվոլյուցիան
1.4. Բաց գիտության գործիքների էվոլյուցիան

1.5. SWOT վերլուծություն

II. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԵՐ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐ

III. ՍՊԱՍՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ / ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

IV. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

V. ՍՊԱՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

VII. ՌԻՍԿԵՐԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՀԱՎԵԼՎԱԾ I. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանը մշտապես ապահովում է բարձրորակ կրթական ծրագրերի մատուցում, իրականացնում է ակադեմիական-հետազոտական միջավայրում նորարարական մեթոդների կիրառումն ու տարածումը, ինչպես նաև խրախուսում է ուսանողների և աշխատակիցների շրջանում ակադեմիական կատարելագործումը
ԵՊՀ-ն նպատակադրված է դառնալ այնպիսի կրթական հաստատություն, որը

• ուսանողներին առաջարկում է կրթական ծրագրեր, որոնք համահունչ են եվրոպական բարձրագույն կրթության հիմնարար սկզբունքներին և ապահովում են համապարփակ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ՝ հիմնված հետազոտության, ստեղծագործական աշխատանքի և նորարարության վրա,

• ապահովում է ուսանողների դաստիարակությունը բարոյական, ազգային և համամարդկային արժեքների ոգով,

• մատչելի է և մեծ հնարավորություններ է ընձեռում հասարակության տարբեր շերտերին,

• ապահովում է բարենպաստ մթնոլորտ և ժամանակակից ենթակառուցվածքներ ուսանողների և աշխատակիցների համար՝ բարձրորակ կրթություն ստանալու և հետազոտություններ իրականացնելու նպատակով,

• ապահովում է որակի շարունակական բարելավում իր գործունեության բոլոր ոլորտներում՝ կենսունակ և արդյունավետ կառավարման միջոցով,

• տրամադրում է շարունակական կրթական և մասնագիտական խորհրդատվական ծառայություններ՝ հասարակության կարիքներին համապատասխան:


Թեև Երևանի պետական համալսարանն ունի կրթական և հետազոտական բաղադրիչի զարգացման հստակ ռազմավարություն, այնուամենայնիվ, կարիք կա կենտրոնանալու Բաց գիտության ռազմավարության վրա:

Վերջինս ուղղված է ոչ միայն համալսարանի բաց գիտության հիմնախնդիրների լուծմանը՝ հիմք ընդունելով առկա իրավիճակի վերլուծության արդյունքները, այլև կիզակետված է առկա խնդիրների, հիմնական ռազմավարական առաջնահերթությունների, իրականացվելիք միջոցառումների և գործողությունների վրա։

1. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ, ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ
1.1. Բաց հասանելիության էվոլյուցիան

Բաց հասանելիության սահմանում.
Բաց հասանելիությունը վերաբերում է գիտական-հետազոտական աշխատանքների առցանց, անվճար հասանելիությանը՝ հեղինակային իրավունքի և արտոնագրման սահմանափակումներով:

Այնհնարավոր է դարձել Big Data-ի և թվային տեխնոլոգիաների շնորհիվ և պայմանավորված է ինչպես գիտական համայնքի գլոբալիզացմամբ, այնպես էլ մերօրյա հասարակական մարտահրավերները դիմագրավելու հանրային պահանջարկի աճով:

Բաց հասանելիությունը լայն միջազգային շարժում է, որը ձգտում է ազատ և բաց առցանց հասանելիություն տրամադրել ակադեմիական տեղեկատվությանը, ինչպիսիք են հրապարակումները և տվյալները:

Հրապարակումը որակվում է որպես «բաց հասանելի», երբ չկան ֆինանսական, իրավական կամ տեխնիկական խոչընդոտներ տվյալների բազա մուտք գործելու համար, այսինքն՝ երբ որևէ մեկը կարող է կարդալ, ներբեռնել, պատճենել, տարածել, տպել, որոնել տեղեկատվությունը կամ օգտագործել այն կրթական կամ այլ նպատակներով՝ իրավական պայմանագրերի շրջանակներում։

Բաց հասանելիությունը գիտական հաղորդակցության հրատարակչական մոդել է, որը հետազոտական տեղեկատվությունը անվճար հասանելի է դարձնում ընթերցողներին, ի տարբերություն ավանդական բաժանորդագրության մոդելի, որտեղ գիտական տեղեկատվությունն ընթերցողներին հասանելի է դառնում վճարովի բաժանորդագրության միջոցով (սովորաբար գրադարանների միջոցով):

Բաց հասանելիության ամենակարևոր առավելություններից մեկն այն է, որ այն մեծացնում է ակադեմիական հետազոտության արդյունքների տեսանելիությունը և վերաօգտագործումը: Բաց հասանելիության սկզբունքները ամրագրված են ճշգրիտ և հումանիտար գիտությունների բնագավառում գիտելիքի բաց հասանելիության մասին Բեռլինի հռչակագրով (2003 թ.):

Այս հռչակագիրը ստորագրվել է ակադեմիական հետազոտություններ կազմակերպող և իրկանացնող միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԵՊՀ-ի կողմից , այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի կողմից:

Բաց հասանելիությանն ուղղված նախաձեռնություններ

ԵՊՀ-ի ոչ միայն գրադարանային ռեսուրսները, այլև Ինտրանետ համակարգի հոդվածներն ու մենագրությունները թվային տարբերակով բաց են ընթերցողի համար։

Չնայած կան նաև որոշ սահմանափակումներ, որոնք կարող է սահմանել հեղինակը։ Օրինակ, երբ հոդվածը մուտքագրելուց հետո հեղինակը նշում է, որ չի ցանկանում, որ այն բաց լինի ընթերցողների համար, հոդվածը հասանելի չի լինի բաց հասանելիությամբ: Այս առումով Երևանի պետական համալսարանը պաշտպանում է հեղինակների մտավոր սեփականության իրավունքները։

Բաց հասանելիության ուղիները

«Բանբեր» ամսագրի թվայնացման գործընթացը շարունակվում է (journals.ysu.am): Այս պահին թվայնացվել են մինչև 2015 թվականը հրապարակված բոլոր համարները, նախատեսվում է թվայնացման գործընթացն ավարտել մինչև տարեվերջ, որից հետո Բանբերի 4 մասնագիտական համարները չեն տպագրվի․ դրանք կգործեն միայն թվային տարբերակով։

Երևանի պետական համալսարանի բաց հասանելիության ռազմավարությունն ունի երկու տարբերակ․

• «Ոսկե» բաց հասանելիություն, որը նախատեսում է է հոդվածների կամ գրքերի հրապարակում անմիջապես հրատարակիչների հարթակում Open Access-ի միջոցով,

• « Կանաչ» բաց հասանելիություն, որը նախատեսում է էլեկտրոնային տարբերակի արխիվացում Համալսարանի բաց հասանելիության պահոցում:

Բաց հասանելիության օգտագործումը և վերօգտագործումը

Երևանի Պետական համալսարանում բաց հասանելիությունը վերաբերում է հետազոտական արդյունքների անվճար առցանց հասանելիությանը , ինչպիսիք են ամսագրերում տպագրված հոդվածները, հրատարակված գրքերը, որոնք մեր ընթերցողները կարող են օգտագործել և վերօգտագործել՝ պատշաճ կերպով մեջբերելով:

1.2. Բաց տվյալների էվոլյուցիան

Big Data
ԵՊՀ ամսագրերը, ներառյալ այլ բուհերի հետ համահեղինակությամբ ամսագրերը, կգրանցվեն Crossref համակարգում: Crossref համակարգը DOI թվային ինդեքսների գրանցման պաշտոնական միջազգային գործակալություն է: Այն ղեկավարվում է Publishers International Linking Association Inc.-ի (PILA) կողմից և գործարկվել է 2000 թվականի սկզբին՝ որպես հրատարակիչների համագործակցություն, ինչը նրանց հնարավորություն է տալիս առցանց կապ հաստատել ակադեմիական ամսագրերի հետ: Այն ներառում է շուրջ 2000 անդամ հրատարակիչներ, որոնք ներկայացնում են ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններ:

Բաց տվյալների սահմանում

Բաց տվյալներն այն սկզբունքներն են, որոնք սահմանում են տվյալների և բովանդակության հետ կապված հասանելիությունը: Այն հստակեցնում է «բաց բովանդակության» իմաստը, դրանով իսկ ապահովում որակ և խրախուսում է համակցվածությունը բաց նյութերի միջև:

Հասանելի տվյալներով ամսագրեր

ԵՊՀ գրադարանը գերմանական Subito ընկերության միջոցով օգտատերերին մատուցում է էլեկտրոնային հոդվածների ծառայություններ։ Այս ծրագրի շրջանակներում սպասարկվել է ավելի քան 3000 գիտական հոդված։

ԵՊՀ գրադարանը նաև բաժանորդագրված է Springer էլեկտրոնային գրադարանին, որն ընդգրկում է 2765 գիտատեխնիկական ամսագիր, ինչպես նաև EBSCO հրատարակչությունը, որը հնարավորություն է տալիս մուտք գործել հետևյալ տվյալների բազաներ՝ Academic Search Premier, MEDLINE, Business Source Premier, Regional Business News, ERIC, MasterFILE Premier, Health Source- Core, Newspaper Source, GreenFILE Library, Information Science and Technology Abstracts:

ԵՊՀ Բանբեր ամսագիրը, ինչպես արդեն նշվել է, բաց էընթերցողների համար, և մասնագետներն աշխատում են այն OJS համակարգինինտեգրելու ուղղությամբ:

Բաց տվյալների ստանդարտներ

Հայաստանի Հանրապետությունում չկա բաց գիտության մասին օրենսդրություն, որը կսահմանի նաև հասանելի տվյալների չափանիշներն ու չափորոշիչները։ Տվյալների չափանիշները կարող են սահմանվել որպես տվյալների ներկայացման ձևաչափի, դրա սահմանման, կառուցվածքի, փոխանցման, շահագործման օգտագործման և կառավարման համաձայնագրեր:

Այնուամենայնիվ, այս ռազմավարությունը սահմանում է որոշակի չափանիշներ, որոնք նշված կլինեն Գործողությունների Ծրագրում (Action Plan):

Բաց\հասանելի տվյալների օգտագործումը և վերօգտագործումը

Բաց տվյալների օգտագործումը և վերաօգտագործումը ամրագրված չէ որևէ միասնական փաստաթղթում, քանի որ ՀՀ-ում բացակայում է համապատասխան օրենսդրությունը, ուստի յուրաքանչյուր համալսարան ունի դրա հետ կապված իր քաղաքականությունը:

Բաց կառավարության տվյալները

Բաց կառավարության տվյալները (OGD-Open Government Data) վերաբերում են կառավարության կամ հանրային այն տվյալներին (այսինքն՝ ցանկացած «հում» տվյալ, որը ստեղծվել կամ պատվիրվել է հանրային հատվածի կողմից), որոնք հասանելի են բաց հասանելիության գործիքակազմի միջոցով և կարող են ազատորեն օգտագործվել կամ վերաօգտագործվել որևէ մեկի կողմից։

ՀՀ կառավարությունը գիտահետազոտական նպատակներով ունի ստեղծված որոշակի հասանելի տվյալների բազա։ ՀՀ Կենտրոնական բանկը, մի շարք նախարարություններ և ՀՀ Վիճակագրական կոմիտեն ևս ունեն հասանելի տվյալների բազա, որոնք կարող են օգտագործվել և վերաօգտագործվել։


1.3. Բաց գիտության գնահատման էվոլյուցիա

Բաց չափումներ և ազդեցություն (մատենագիտություն, իմաստաչափություն, վեբոմետրիկա)

Մատենագիտությունը տեքստերի, փաստաթղթերի, գրքերի և տեղեկատվության ձևաչափերի ուսումնասիրություն կամ չափում է: Բիբլիոմետրիկա տերմինն առաջին անգամ օգտագործվել է Փրիթչարդի կողմից 1969 թվականին՝ որպես մաթեմատիկական և վիճակագրական մեթոդների կիրառում գրքերի և հաղորդակցման այլ միջոցների վրա։ Այն ներառում էր գրականության թղթերի քանակի աճի և գրադարանային տվյալների բազայի օգտագործման օրինաչափությունների միջև կապը: Մատենագիտական շտեմարանները գիտելիքի ոլորտում հրատարակչական գործունեության ներկայացուցչական նմուշներ են։ Մատենագիտության մեթոդներն առավել հաճախ օգտագործվում են գրադարանային և տեղեկատվական գիտության ոլորտում. շատ հետազոտական ոլորտներ օգտագործում են մատենագիտության մեթոդներ՝ իրենց ոլորտի ազդեցությունն ուսումնասիրելու համար:

Semantometrics-ը չափումների նոր մեթոդ է հետազոտությունների գնահատման համար: Ի տարբերություն գոյություն ունեցող Bibliometrics, Webometrics, Altmetrics համակարգերի և այլն, Semantometrics-ը հիմնված է ոչ թե գիտական հաղորդակցության ցանցում փոխազդեցությունների քանակի չափման վրա, այլ այն նախադրյալի վրա, որն անհրաժեշտ է հրապարակման արժեքը գնահատելու համար:
Webometrics-ը վերլուծում և բազմագործոն գնահատման է ենթարկում աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշը՝ ՝ հիմնվելով տեսանելիության և առցանց հասանելիության, փաստաթղթերի և հրապարակումների քանակի, ինչպես նաև առցանց մեջբերումների վրա:

Ի տարբերություն այլ վարկանիշների, որոնք հիմնված են բացառապես հետազոտության արդյունքների վրա, Webometrics-ն առաջարկում է համալսարանի որակի լայն ներկայացում՝ հաշվի առնելով ինչպես պաշտոնական հրապարակումները, այնպես էլ արտոնագրերը (օրինակ՝ էլեկտրոնային ամսագրերը), համալսարանի հետ ոչ պաշտոնական ներքին հաղորդակցությունը, դասավանդումը, հետազոտական գործունեությունը։

Ranking Web-ը կամ Webometrics-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների ամենամեծ ակադեմիական վարկանիշն է, որն առաջարկում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անկախ, օբյեկտիվ, անվճար, բաց գիտական վերլուծություն՝ հուսալի, բազմաչափ, թարմացված և օգտակար տեղեկատվություն տրամադրելով ամբողջ աշխարհի համալսարանների գործունեության մասին:

Webometrics-ի 2021 թվականի զեկույցում ընդգրկված է Հայաստանի 40 բուհ։
Այս համակարգի վարկանիշավորման առումով ԵՊՀ հիմնական խնդիրը SCOPUS-ում հրապարակումների քիչ քանակն է, ինչպես նաև այն, որ ոչ բոլոր հեղինակներն են գրանցված Google Scholar-ում, որպեսզի հաշվվեն դրանց h ինդեքսները։

Webometrics վարկանիշային համակարգում հայաստանյան բուհերի դիրքը բարելավելու համար անհրաժեշտ է խթանել Scopus տվյալների բազայում ընդգրկված ամսագրերում դասախոսական կազմի կողմից հոդվածների տպագրումը, , ավելացնել բաց հասանելի աշխատանքների քանակը, նպաստել հետազոտողների գործունեության ակտիվացմանը: Կարևոր է նաև Google Scholar համակարգում գրանցումների խթանումը, գիտական և կրթական նյութերի քանակի ավելացումը, ORCID, PUBLONS և այլ համակարգերում գրանցումը:

Այժմ մեր համալսարանը վճարում է Web of Science և Scopus ամսագրերում հոդվածների հրապարակման ծախսերը՝ ԵՊՀ ակադեմիական անձնակազմի միջազգային հրապարակումները խթանելու նպատակով:

Open Peer Review Issues

ԵՊՀ-ի 2020 թվականին ընդունված համապատասխան հրամանով ԵՊՀ ամսագրերը, որոնք հրատարակվում են նաև անգլերենով, պետք է գրանցվեն Scopus և Web of Science միջազգային համակարգերում։

Այս առումով 2021 թվականին Elsevier միջազգային կազմակերպությունը մեկ ամիս շարունակ ԵՊՀ աշխատակիցներին տրամադրել էր բաց հասանելիություն դեպի Scopus գիտական հարթակ՝ հոդվածներ ներբեռնելու և կարդալու համար։ Ընկերության ներկայացուցիչներն այցելել էին Երևանի պետական համալսարան։ Այցի ընթացքում քննարկվեցին համակարգերին ինտեգրվելու հնարավոր քայլերն ու անելիքները, ԵՊՀ երիտասարդ հետազոտողների գիտական անձնակազմին ներկայացվեցին Scopus միջազգային գիտական հարթակի առավելությունները, ներկայացվեց հարթակը գրագետ օգտագործելու գործիքակազմը։ Այնուամենայնիվ ԵՊՀ-ն դեռևս ինտեգրված չէ այդ միջազգային համակարգերին, և դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել։

Գրագողության մոնիթորինգ

ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն ունի գրագողության ստուգման իր ծրագրակազմը, սակայն նոր ատենախոսությունները ստուգվում են իրենց տվյալների բազայում առկա տվյալներով, ուստի այն ունի բազմաթիվ սահմանափակումներ։

Գրագողությունը ստուգող ծրագրերը ակտիվորեն կիրառվում են ԵՊՀ բակալավրիատում և մագիստրատուրայում, հատկապես դրանք լայնորեն կիրառվում են ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի կողմից։ Նշենք, որ ներկայումս աշխատանքներ են տարվում երիտասարդ հետազոտողների և նրանց հետազոտական աշխատանքների հակագրագողության համակարգի ներդրման ուղղությամբ։

Բացի այդ, ԵՊՀ գրադարանի խմբագրակազմն օգտագործում է գրագողության դեմ ուղղված ծրագրեր, որոնցով ստուգում է գիտական նյութերն ու թարգմանությունները, սակայն այդ ծրագրերը չեն կարող լայնորեն օգտագործվել ատենախոսությունների և գիտահետազոտական աշխատանքների դեպքում, ինչը հրատապ է դարձնում գրագողության հայտնաբերման նոր միասնական համակարգի մշակումը։

1.4. Բաց գիտության գործիքների էվոլյուցիան

Բաց պահոց

Արդեն նշվել է, որ ԵՊՀ գրադարանային ռեսուրսները, Ինտրանետ համակարգի հոդվածներն ու մենագրությունները թվային տարբերակով բաց են ընթերցողի համար։ Կորոնավիրուսի տարածման ընթացքում շարունակվել են ԵՊՀ գրադարանային ռեսուրսների թվայնացման աշխատանքները, որպեսզի ուսանողները կարողանան հեշտությամբ օգտվել այն գրքերի թվային տարբերակից, որոնք կարող են նպաստել իրենց ուսումնասիրությունների դյուրացմանը։

OpenWorkflows
ԵՊՀ ինտերնետային պորտալի զարգացման աշխատանքները շարունակվում են՝ համաձայն Համալսարանի ինտերնետային ռեսուրսների զարգացման գործողությունների ծրագրի : ԵՊՀ պորտալը ներառում է ավելի քան 90 կայք և ենթակայք:

Բաց ծառայություններ

ԵՊՀ-ն ակտիվորեն աշխատում է Ինտրանետ համակարգով։ Վերջինս ԵՊՀ աշխատակիցներին հնարավորություն է տալիս ներբեռնել իրենց հոդվածներն ու մենագրությունները միասնական համակարգ և դրանց դիմաց վճարվել։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում ասպիրանտներին Ինտրանետ համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու ուղղությամբ (կկարողանան ներբեռնել իրենց գիտական հետազոտությունները , ինչպես նաև որպես ԵՊՀ աշխատակից վարձատրվել դրա համար):

1.5. SWOT վերլուծություն
Բաց գիտության զարգացման SWOT վերլուծության իրականացման համար կատարվել են հետևյալ քայլերը.
• Վերլուծվել են բուհի ներքին միջավայրի ուժեղ և թույլ կողմերը,
• Վերլուծվել են հնարավորությունները և սպառնալիքները,
• Վերլուծությունների հիման վրա մշակվել են ռազմավարական առաջնահերթությունները:

ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ

•հարուստ գիտահետազոտական գործունեության և գիտահետազոտական աշխատանքների փորձի առկայություն: Այս առումով ԵՊՀ-ին կից գործում է 23 ամսագիր, որոնցից մեկը՝ Armenian Folia Anglistika-ն, Scopus-ում գրանցման փուլում է,
•մասնավոր հատված-կառավարություն համագործակցության առկայություն, մասնավոր հատվածի հետ ստեղծված ստարտափներ,
•համապարփակ հետազոտությունների առկայություն՝ թե՛ ճշգրիտ, թե՛ հասարակականգիտությունների, հանրային քաղաքականության, անվտանգության ոլորտներում՝ պետական և մասնավոր հատվածի համար առավել արդիական թեմաների վերաբերյալ,
•հիմնարար, կիրառական նպատակային գիտական հետազոտությունների իրականացում,
•դիմորդների և ասպիրանտների նպատակային վերապատրաստում նորացված կրթական ծրագրերով, մասնագիտական աճին նպաստող փոփոխված դասընթացներ,
•հաստատութենական և միջազգային դրամաշնորհների առկայություն՝ հետազոտական ծրագրերի ֆինանսավորման համար,
•գիտության պետական կոմիտեի հետ համատեղ դրամաշնորհային ծրագրեր,
•ներքին դրամաշնորհների մշակում,
•համալսարանի կայքում բաց հասանելիությամբ որոշ տվյալների առկայություն,
•Բանբեր գիտական ամսագիր, որը գրանցված է նաև OJS համակարգում,
•Բարձր վարկանիշ որոշ միջազգային վարկանիշային համակարգերի ցուցակներում,
•Web of Science, Scopus և այլ տվյալների բազաներում ներկայացված հոդվածների մեծ քանակ,
•14 հիմնական գիտական լաբորատորիաների առկայություն գրեթե բոլոր հետազոտական ոլորտներում,


ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ

•Համալսարանի երիտասարդ հետազոտողների շրջանում գիտահետազոտական մեթոդաբանության և մեթոդաբանական որոշ կարողությունների անբավարար մակարդակ,
•ուսանողների մասնակցության ցածր մակարդակը գիտահետազոտական նախագծերին,
•գիտական բաղադրիչի ցածր կշիռը կրթական գործունեության ոլորտում և հասարակագիտական որոշ ոլորտներում,
•համատեղ միջազգային հետազոտական ծրագրերի իրականացման ցածր տեսակարար կշիռ,
•արդյունավետության ցածր մակարդակ մտավոր սեփականության առևտրայնացման ոլորտում,
•անգլերեն լեզվով հետազոտական աշխատանքների ցածր մակարդակ,
•գրագողության մոնիթորինգի համակարգի բացակայություն,
•Մեծ սերվերի բացակայություն մեծ տվյալների հասանելիության համար,


ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

•Համալսարանի գիտահետազոտական գործունեության կառավարման համար միջազգային նոր հնարավորությունների ստեղծում,
•Նոր սերվերի (New server) ձեռքբերում մեծ տվյալների (Big Data) համար բաց մուտք ապահովելու համար,
•Համալսարանի գործունեության՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցում,
•Նորարարական և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում նոր հետազոտական գործունեության համար,
•Օտարերկրյա գործընկերների ներգրավում համատեղ կրթական ծրագրերում և միջազգային դրամաշնորհներում;
•Համալսարանի ինտեգրում միջազգային գիտական հանրությանը,
•Համալսարանի համար գրագողության մոնիտորինգի միասնական համակարգի ստեղծում,
•Ինստիտուցիոնալ ճանապարհորդական դրամաշնորհների մշակում,
•Միջգիտակարգայինհետազոտական աշխատանքների ավելացում,
•Անգլերեն լեզվով հետազոտությունների ավելացում, անգլերենով թեկնածուական ատենախոսության առկայություն,
•Երևանի պետական համալսարանի՝ որպես գիտահետազոտական համալսարանի վարկանիշի ձևավորում ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակով:




ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

•բաց գիտության զարգացման վերաբերյալ ազգային օրենսդրության բացակայություն,
•բաց գիտության միասնական հարթակ ստեղծելու համար Հայաստանի բուհերի միջև համագործակցության բացակայություն,
•Համալսարանի և աշխատաշուկայի միջև համագործակցության բացակայություն,
•հետազոտական աշխատանքների անարդար օգտագործումը՝ առանց պատշաճ մեջբերումների,
•երկրում անկայուն իրավիճակ՝ կապված քաղաքական, տնտեսական, սոցիալական և համաճարակային պայմանների հետ,
•լոգիստիկայի, տեղեկատվության, գրադարանային և այլ ռեսուրսների գների պարբերաբար բարձրացում,
•Գիտահետազոտական գործունեության մոնիտորինգի, գրագողության կանխարգելման միասնական համակարգի բացակայություն,
•Միջգիտակարգային հետազոտությունների բացակայություն,
•երիտասարդ հետազոտողներին պատշաճ ֆինանսավորելու համար անհրաժեշտ միջոցների բացակայություն,
•եվրոպական միասնական կրթական համակարգին ինտեգրվելու համար միջազգային համագործակցության ոչ բավարար մակարդակ:

II. ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաց գիտության ռազմավարական պլանավորման առաջնահերթ ոլորտներն են.
Հասանելի մուտք / տարածք
Հասանելի տվյալներ / տարածք
Հասանելի գիտության գնահատում / Տարածք
Հասանելի գիտության գործիքներ

Այս ռազմավարական առաջնահերթ ոլորտներնկայացնելու համար սահմանվում են հետևյալ ռազմավարական և հատուկ նպատակները.

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ 1. Բաց մուտք / Տարածք

Ռազմավարական նպատակ 1.1. Հասանելիության քաղաքականություն մշակում
Հատուկ նպատակ 1.1.1. Վերահսկել բուհի կողմից իրականացվող հասանելիության միջազգային քաղաքականությունը
Հատուկ նպատակ 1.1.2. Բարձրացնել համալսարանի միջազգային գիտահետազոտական հրապարակումների թիվը
Հատուկ նպատակ 1.1.3. Բարձրացնել ԵՊՀ-ի բաց հասանելիությամբ հոդվածների, մենագրությունների և այլ գիտահետազոտական աշխատանքների քանակը

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ 2. Բաց տվյալներ / Տարածք

Ռազմավարական նպատակ 2.1. Ստեղծել բաց տվյալների ստանդարտներ
Հատուկ նպատակ 2.1.1. Ընդլայնել բաց տվյալների ռեսուրսները
Հատուկ նպատակ 2.1.2. Բարձրացնել համագործակցության մակարդակը՝ այլ ամսագրերը բաց տվյալների ռեսուրսներում ներառելու համար
Հատուկ նպատակ 2.1.3. Ընդլայնել համալսարանի մասնակցությունը միջազգային գրադարանային ցանցերում

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ 3. Բաց գիտության գնահատում

Ռազմավարական նպատակ 3.1. Բաց գիտության գնահատման հնարավորությունների մեծացում
Հատուկ նպատակ 3.1.1. Բարձրացնել վարկանիշը միջազգային գիտական ոլորտում
Հատուկ նպատակ 3.1.2. Ստեղծել «Բաց չափման ստանդարտներ»:
Հատուկ նպատակ 3.1.3. Ներդնել գրագողության մոնիտորինգի միասնական համակարգ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ 4. Բաց գիտության գործիքներ

 Ռազմավարական նպատակ 4.1. Մեծացնել բաց գիտության գործիքների օգտագործման հնարավորությունները
Հատուկ նպատակ 4.1.1. Ավելացնել բաց պահոցների, շտեմարանների տվյալները
Հատուկ նպատակ 4.1.2. Մշակել բաց պահոցի,շտեմարանի քաղաքականություն
Հատուկ նպատակ 4.1.3. Մեծացնել Բաց Պահոցի,շտեմարանի օգտագործումն ու վերաօգտագործումը

III. ՍՊԱՍՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ /ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

Հատուկ նպատակ 1.1.1. Վերահսկել բուհի կողմից իրականացվող բաց հասանելիության միջազգային քաղաքականությունը
Առաջնահերթ գործողություններ.
1.1.1.1. Ուսումնասիրել բաց հասանելիության քաղաքականության միջազգային փորձը
1.1.1.2. Բացահայտել դրա հնարավոր ուժեղ և թույլ կողմերը

Հատուկ նպատակ 1.1.2. Ավելացնել համալսարանի միջազգային գիտահետազոտական հրապարակումների թիվը
Առաջնահերթ գործողություններ.
1.1.2.1. Ընդլայնել համագործակցությունը միջազգային գիտահետազոտական ամսագրերի հետ
1.1.2.2. Ավելացնել գիտահետազոտական հրապարակումների քանակը միջազգային բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում

Հատուկ նպատակ 1.1.3. Ավելացնել ԵՊՀ-ի բաց հասանելիության հոդվածների, մենագրությունների և այլ գիտահետազոտական աշխատանքների քանակը
1.1.3.1. Նպաստել ԵՊՀ գիտահետազոտական հրապարակումների բաց մուտքի հնարավորություններին
1.1.3.2. Խթանել հատկապես երիտասարդ հետազոտողների հրապարակումները բարձր ազդեցության գործակցով միջազգային ամսագրերում

Հատուկ նպատակ 2.1.1. Ընդլայնել բաց տվյալների ռեսուրսները
Առաջնահերթ գործողություններ.
2.1.1.1. Վերահսկել միջազգային ընդունված բաց տվյալների ստանդարտները
2.1.1.2. Մշակել միջազգային ընդունված չափանիշներին ներդաշնակ Բաց տվյալների չափանիշներ

Հատուկ նպատակ 2.1.2. Ընդլայնել համագործակցության շրջանակը՝ տվյալների հասանելի ռեսուրսներում նոր ամսագրեր ներառելու համար
Առաջնահերթ գործողություններ.
2.1.2.1. Ընդլայնել համագործակցությունը այլ գիտական կենտրոնների, միջազգային կառույցների հետ

Հատուկ նպատակ 2.1.3. Ավելացնել համալսարանի մասնակցությունը միջազգային գրադարանային ցանցերում
Առաջնահերթ գործողություններ.
2.1.3.1. Ընդլայնել համագործակցությունը միջազգային գրադարանային ցանցերի հետ

Հատուկ նպատակ 3.1.1. Բարձրացնել վարկանիշը միջազգային գիտական ոլորտում
Առաջնահերթ գործողություններ.
3.1.1.1. Բարձրացնել վարկանիշը Webometrics-ում:
3.1.1.2. Ավելացնել գրանցված օգտվողների թիվը ORCID-ում, Research Gate-ում և այլն:
3.1.1.3. Հարստացնել հրապարակումների քանակը Scopus, Web of Science տվյալների բազաներում:
3.1.1.4. Խորացնել և ամրապնդել համագործակցությունը Elsevier-ի հետ:

Հատուկ նպատակ 3.1.2. Ստեղծել «Բաց չափման չափանիշներ»:

3.1.2.1. Ուսումնասիրել բաց չափման միջազգային չափանիշները:
3.1.3.2. Ստեղծել աշխատանքային խումբ միջազգայնորեն ընդունված Բաց չափման չափանիշների հարմարեցման համար:
3.1.3.3. Ներառել միջազգային մասնագետներ։

Հատուկ նպատակ 3.1.3. Ներդնել գրագողության մոնիթորինգի միասնական համակարգ

Առաջնահերթ գործողություններ.
3.1.3.1. Ստեղծել նոր ծրագիր համալսարանի համար՝ ստուգելու իր ռեսուրսները ոչ միայն տվյալների բազայի, այլև օնլայն ռեսուրսների առումով:
3.1.3.2. Համագործակցել այլ հաստատությունների և Բարձրագույն որակավորման կոմիտեի հետ՝ ստեղծելու հայերեն գրքերի, հոդվածների, ատենախոսությունների ընդհանուր շտեմարան, որպեսզի գրագողության ծրագիրը կարողանա ստուգել նաև այդ ռեսուրսները։
3.1.3.3. Մշակել հակագրագողության քաղաքականություն ` հետազոտողների, ուսանողների համար հղումների և մեջբերումների հստակ հրահանգավորման ուղեցույցով:


Հատուկ նպատակ 4.1.1. Ավելացնել բաց գիտության գործիքների օգտագործման հնարավորությունները

Առաջնահերթ գործողություններ.
4.1.1.1. Ընդլայնել բաց գիտության նորարարական գործիքների քանակը
4.1.1.2. Գործարկել նոր սերվեր


Հատուկ նպատակ 4.1.2
Առաջնահերթ գործողություններ. Մշակել բաց պահոցի քաղաքականություն
4.1.2.1. Ուսումնասիրել միջազգային բաց պահոցների քաղաքականությունը
4.1.2.2. Ստեղծել աշխատանքային խումբ՝ ԵՊՀ-ի համար բաց պահոցային քաղաքականության մշակման համար


Հատուկ նպատակ 4.1.3. Մեծացնել Բաց պահոցի օգտագործումը և վերաօգտագործումը

Առաջնահերթ գործողություններ.
4.1.3.1. Ավելացնել Բաց պահոցի օգտագործման և վերաօգտագործման հնարավորությունները
4.1.3.2. Ստեղծել նորարարական գործիքներ:

IV. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ


Այս հատվածը բացակայում է։

V. ՍՊԱՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Հաշվի առնելով ռազմավարական առաջնահերթ ոլորտները և նշված նպատակները՝ այս ռազմավարությունը նպատակաուղղված է հետևյալ չափելի արդյունքներին՝

Առաջնահերթություն I - Բաց հասանելիություն
• ԵՊՀ գիտահետազոտական գործունեության բաց հասանելիությամբ հնարավորությունների խթանում
• Միջազգային գիտահետազոտական ամսագրերի հետ համագործակցության ընդլայնում
• Միջազգային բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում գիտահետազոտական արտադրանքի քանակի ավելացում
• Բաց հասանելի համալսարանական ռեսուրսների ավելացում


Առաջնահերթություն II - Բաց տվյալներ
• Բաց տվյալների ռեսուրսների ընդլայնում
• Բաց տվյալների ստանդարտների մշակում և միջազգային ստանդարտների ադապտացում ԵՊՀ-ին
• Համագործակցության ընդլայնում` այլ ամսագրեր ևս բաց տվյալների ռեսուրսներում ներառելու համար
• Համալսարանի մասնակցության ընդլայնում միջազգային գրադարանային ցանցերում


Առաջնահերթություն III- Բաց գիտության գնահատում
• Գիտական անձնակազմի բոլոր անդամները պետք է գրանցված օգտատերեր լինեն ORCID-ում, Google Scholar-ում, Research Gate-ում և այլն:
• Ստեղծել հակագրագողության նոր համակարգ համալսարանի համար, որը համապատասխան ռեսուրսները կստուգի ոչ միայն տվյալների բազայում, այլև վեբ ռեսուրսներում:
• Համագործակցություն այլ ուսումնական հաստատությունների և ԲՈԿ-ի հետ՝ ստեղծելու հայալեզու հոդվածների, ատենախոսությունների ընդհանուր տվյալների շտեմարան, որպեսզի գրագողության ծրագրերը կարողանան ստուգել նաև այս ռեսուրսները։
• Համալսարանում մշակել հակագրագողության քաղաքականություն
• Ավելացնել բաց գիտության գործիքների կիրառման հնարավորությունները



Առաջնահերթություն IV - Բաց գիտության գործիքներ
• Բաց գիտության նորարարական գործիքների ընդլայնում
• Նոր սերվերի գործարկում
• Բաց պահոցի օգտագործման և վերաօգտագործման հնարավորությունների ավելացում
• Նոր նորարարական գործիքների ստեղծում


VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ռազմավարության կատարման մշտական մոնիտորինգի տեսանկյունից կատարվելու են մի շարք գործողություններ և քայլեր․

Բաց գիտության ռազմավարության իրականացման աշխատանքային խմբի ստեղծում (կազմված ԵՊՀ պրոռեկտորներից, գիտական քաղաքականության վարչության պետից և այլ աշխատակիցներից), պարբերական հանդիպումների կազմակերպում, կատարվող աշխատանքների մոնիտորինգի իրականացում, առաջարկությունների ձևակերպում և այլն:
ՏՏ վարչությունը կտրամադրի ծրագրային լուծումներ ողջ գործընթացի համար՝ սկսած նոր սերվերի տեղադրումից մինչև ամբողջական աշխատանքային հոսքի ապահովումը։
Ռազմավարության իրականացմանը ներգրավված ԵՊՀ-ի ստորաբաժանումների կողմից տարեկան վերլուծությունների իրականացում:


Կմշակվեն հատուկ բազաներ մոնիտորինգի տվյալները գրանցելու համար ու հենց այդ տվյալներով, ինչպես նաև մշակված տարեկան վերլուծություններով՝ պրոռեկտորները կմշակեն ԵՊՀ բաց հասանելի գիտության տարեկան հաշվետվությունը, որը կներկայացվի ԵՊՀ գիտական խորհրդին։ Զեկույցը կներառի ցուցանիշների կատարման աստիճանի և ծախսված բյուջեի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ռազմավարության վերանայման հնարավոր առաջարկներ՝ կախված դրանց ազդեցությունից (ժամկետներ, ռեսուրսներ, ցուցանիշներ և այլն):




Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ