ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կենսագրություն
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Ծնվել է 1938 թ. դեկտեմբերի 10-ին Երևանում: 1955 թ. ավարտել է թիվ 15 դպրոցը, 1960 թ.` ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը: 1961 - 1964 թթ. Ա.Ավետիսյանը եղել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Ն.Չելինսկու անվան ինստիտուտի ասպիրանտ և 1964 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1968 թ. ստացել է դոցենտի կոչում:

1965 - 1967 թթ. աշխատել Է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ, 1967-1975թթ.՝ դոցենտ: 1979-2000թթ. եղել է օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ: 1984-ից քիմիայի ֆակուլտետի դեկանն է:

1975 թ. Ա.Ավետիսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1976 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1996 թ. ընտրվել Է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

2005 թ-ից նա քիմիայի ֆակուլտետում գործող գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավարն է:

Հեղինակ է ավելի քան 500 գիտական աշխատանքների, այդ թվում` 120 հեղինակային արտոնագրի, որոնք նվիրված են թթվածին, ազոտ, ծծումբ պարունակող նոր հետերոցիկլային և կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզի մեթոդների մշակման, նրանց քիմիական փոխարկումների ուսումնասիրման և «կառուցվածք-հատկություն» (քիմիական, կենսաբանական) փոխկապակցության ուսումնասիրման խնդիրներին:

Ա.Ավետիսյանի ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական ավելի քան 35 և դոկտորական 4 ատենախոսություն:

1999 թ. Ա.Ավետիսյանը պարգևատրւլել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2004թ.` արժանացել ՀՀ Նախագահի մրցանակի:

ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 
 

Հոդված/Article

Ա. Ա. Ավետիսյան, Ռ. Հ. Նազարյան, Մ. Տ. Դանղյան

Исследование в области ненасыщенных лактонов. XVI. Синтез замещенных γ-лактонов конденсацией вторичных α-кетоспиртов, с замещенными ацетоуксусными эфирами (Ուսումնասիրություններ չհագեցած լակտոնների բնագավառում: XVI. Տեղակալված γ-լակտոնների սինթեզը երկրորդային α-կետոսպիւրտի և տեղակալված ացետոքացախաթթվի էթիլէսթերների կոնդենսացմամբ ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1979, #2, էջ 156-158 (ռուսերեն) |

Գ. Բ. Համբարձումյան, Է. Գ. Մեսրոպյան, Ա. Ա. Ավետիսյան, Ա. Ս. Գալստյան, Ի. Ռ. Հարությունովա

Взаимодействие фенилглицидилэфира с некоторыми аминокислотами. (Ֆենիլգլիցիդիլեթերի փոխազդեցությունը որոշ ամինաթթուների հետ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2004, #3, էջ 153-156 (ռուսերեն) |

Հ. Հ. Համբարձումյան, Ա. Ս. Սաղյան, Ա. Ա. Պետրոսյան, Լ. Լ. Մանասյան, Գ. Մ. Մկրտչյան, Ա. Ա. Ավետիսյան, Վ. Ի. Մալեև, Յու. Ն. Բելոկոն

Синтез новых хиральных Ni(II) комплексов оснований Шиффа дегидроаланина. (Դեհիդրոալանինի Շիֆֆի հիմքերի հետ Ni(II) իոնի առաջացրած նոր քիրիլային կոմպլեքսի սինթեզ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2004, #3, էջ 75-84 (ռուսերեն) |

Ա. Ա. Ավետիսյան, Գ. Գ. Թոքմաջյան, Լ. Վ. Կարապետյան

Синтез новых производных ненасыщенных gamma-лактонов, содержащих тетразольное кольцо (Տետրազոլի օղակ պարունակող չհագեցած gamma-լակտոնների նոր ածանցյալների սինթեզը) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2004, #1, էջ 76-79 (ռուսերեն) |

Ա. Ա. Ավետիսյան, Գ. Գ. Թոքմաջյան, Լ. Վ. Կարապետյան

p-Օքսիտացետոֆենոնի փոխազդեցության ուսումնասիրությունը կարբոնաթթուների հիդրազիդների հետ ( Изучение взаимодействия p-оксиацетофенона с гидразидами карбоновых кислот) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2003, #2, էջ 76-79 (ռուսերեն) |
1   2   3   4   5  |  Տեսնել բոլորը