Աննա Հովիկի Հակոբջանյան
Կենսագրություն
1994 թ-ին ավարտել է Իջևանի թիվ 5 ռուսական միջնակարգ դպրոցը:

1994 - 1998 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետը Ընդհանուր տնտեսագիտություն մասնագիտությամբ:

1998 - 2000 թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ մագիստրատուրան Ընդհանուր տնտեսագիտություն մասնագիտությամբ:

2000 - 2003 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:

2004 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գործազրկությունը և նրա հաղթահարման ուղիներն անցումային տնտեսությունում (ՀՀ Տավուշի մարզի օրինակով)» թեմայով, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2000 - 2003 թթ. աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետում որպես դասախոս:

2004 - 2011 թթ. աշխատել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի Տնտեսագիտության տեսության ամբիոնի ասիստենտ:

2011 թ-ից աշխատում է Կառավարման և գործարարության ամբիոնում որպես ասիստենտ:

2005 թ-ին մասնակցել է Աշխատանքի Միջազգային Կազմակերպության ծրագրով կազմակերպված «Ծանոթություն բիզնեսին» սեմինարներին, ստացել դասավանդման վկայագիր:

2006 և 2009 թթ.-ին անցել է դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ տնտեսագիտություն մասնագիտությամբ:

2007 թ-ին անցել է դասախոսների մանկավարժական-հոգեբանական վերապատրաստման դասընթաց:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Աննա Հովիկի Հակոբջանյան

Դոցենտ | Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ - Կառավարման եւ գործարարության ամբիոն
 
 

Գիրք/Book

Ղարիբյան Գ., Հակոբջանյան Ա.

Բնակչության եկամուտների բաշխման և վերաբաշխման հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անցումային տնտեսությունում | Երևան, 2011թ.,140 էջ

Գալստյան Գ.Ս., Մարտիրոսյան Ա.Ռ., Եղիազարյան Մ.Ռ., Հակոբջանյան Ա.Հ., Մարգարյան Հ.Գ., Ավետիսյան Կ.Ռ., Ներսիսյան Ա.Ռ.

Տնտեսագիտական մտքի պատմություն | Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, 170 էջ
 

Հոդված/Article

Աննա Հակոբջանյան

Հայաստանի Հանրապետությունում մասնագետների պահանջարկի ձևավորման հիմնահարցեր | Հանրային կառավարում, 2017, 5, էջ 45-54 |

Աննա Հակոբջանյան

Զբաղվածության մասնագիտական կառուցվածքի ռացիոնալացումը որպես արդյունավետ աշխատաշուկայի նախադրյալ | Ֆինանսներ և էկոնոմիկա, 2015թ․, 7-8(179-180), 104-107 էջ |

М. Р. Егиазарян, А.О. Акопджанян, А.П. Хандамирян

Социально-психологический потенциал воздействия рекламы на экономическое поведение люде | Экономика. Управление. Право. 1 (13) Часть 1, Январь 2011, Москва, 38-41 стр.

Егиазарян М., Мартиросян А., Акопджанян А.

Проблемы социальной ориентации в переходной ‎экономике Армении на современном ‎этапе институциональных преобразований | Вестник Национального Университета Водного хозяства и природа использования, Министерство просвещения и науки Украины, Вестник 4(44), Ривне 2008, 3-8 стр.