Արամայիս Ռուստամի Ավագյան
Կենսագրություն
Ծնվել է 1942 թ. Իրանում` Արակում:

1966 թ. ավարտել է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետը, ծառայել է բանակում:

Աշխատել է ՀՀ երկրաբանական վարչությունում որպես գեոմորֆոլոգ: 1969-2013 թթ աշխատել է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում:

1975 թ-ին պաշտպանել է թեկնածուական թեզ: 1988-1989 թթ. ուսանել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դոկտորանտուրայում: 2001 թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզ:

Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական աշխատությունների, այդ թվում մենագրությունների, բուհական և դպրոցական դասագրքերի, քարտեզների:

Գիտական աշխատանքների զգալի մասը վերաբերվում է բնական ռեսուրսների գնահատման, բնօգտագործման, բնապահպանության, աշխարհագրական գիտության հումանիզացման հիմնահարցերին:

Դասավանդում է հետևյալ առարկաները
• Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն
• Տարածաշրջանների և պետությունների ռեգիոնալ աշխարհագրություն
• Տնտեսական և սոցիալական աշխարհագրություն
• Քաղաքական աշխարհագրություն
• Մագիստրաոտուրա
• Բնապահպանության հումանիստական սկզբունքները
• Մագիստրոսական ծրագրի և գիտական սեմինարի ղեկավարում
• Մագիստրոսական ծրագրի ղեկավարում

Ամուսնացած է, ունի 1 զավակ:

Արամայիս Ռուստամի Ավագյան

Պրոֆեսոր | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Սերվիսի ամբիոն
 
 

Գիրք/Book

Արամայիս Ռուստամի Ավագյան

Հայաստանի Հանրապետության ընդերքի ռեսուրսների աշխարհագրական գնահատականը | Մենագրություն, Երևան, 2000, 176 էջ

Թորոսյան Մ., Ավագյան Ա.

Աշխարհագրություն – 99 առարկայի բուհական ընդունելության քննության հարցարան | Հարցարան, Երևան, 1999, 91 էջ

Գ. Հովհաննիսյան, Ա.Ավագյան

Աշխարհագրություն 99 | Հարցարան, Բուհական ընդունելության քննության հարցարան,Երևան, «Զանգակ-97», 1999, 91 էջ

Ա. Պոտոսյան, Ա.Ավագյան

Աշխարհագրություն-98 Բուհական ընդունելության քննությունների հարցարան | «Զանգակ-97», Երևան, 1998, 111 էջ

Ա. Պոտոսյան, Ա.Ավագյան

Աշխարհագրություն-99, Բուհական ընդունելության քննությունների հարցարան | «Զանգակ-97» Երևան 1998, 91 էջ
1   2   3   4  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

Ա․ Ռ․ Ավագյան

Մարդու վարքի դերը սերվիսի կազմակերպման և կառավարման մեջ | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2020, հ. 54, #1, էջ 66-72 |

Ա. Ռ. Ավագյան

Սերվիսը որպես հասարակական կյանքի տարածքային կազմակերպման գործոն | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2019, հ. 53, #3, էջ 209-215 |

Ա. Ռ. Ավագյան, Ս. Ռ. Սուվարյան, Մ. Հ. Փեթակչյան, Ն. Ա. Հովհաննիսյան

Զբոսաշրջությունը որպես աշխարհագրության հետազոտության օբյեկտ | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2019, հ. 53, #2, էջ 127-133 |

Վ. Ա. Պոտոսյան , Ա. Ռ. Ավագյան

ՀՀ սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային տարածքների տարաբնակեցման աշխարհագրական հետազոտման հիմնահարցերը | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2018, հ. 52, #3, էջ 206-214 |

Ավագյան Ա. Ռ., Հայրապետյան Հ. Լ.

Սերվիսագիտության և աշխարհագրության տեսամեթոդական փոխառնչությունները | Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները: 2018թ․, էջ 375-380
1   2   3   4   5   6   7   8   11  |  Տեսնել բոլորը