
Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ
Հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է: Նրա հիմքի վրա են կազմավորվել այսօր արդեն ինքնուրույն գործող Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները:
Ուսումնական գործընթացի կազմակերպմանը զուգահեռ ֆակուլտետում կատարվել են գիտական ուսումնասիրություններ, որոնք էականորեն նպաստել են հայագիտության մի շարք ճյուղերի զարգացմանը, գրվել տասնյակ մենագրություններ, ձեռնարկներ, դասագրքեր, անցկացվել գիտական կոնֆերանսներ ու գիտաժողովներ:
Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում, նպաստում գիտական կյանքի աշխուժացմանն ու հետագա զարգացմանը:
Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին դասախոսներից են եղել հայագիտության մեծագույն երախտավորներ Հակոբ Մանանդյանն ու Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանն ու Գրիգոր Ղափանցյանը, Սիմոն Հակոբյանն ու Արսեն Տերտերյանը: Նրանց ավանդի արժանի շարունակողներն են եղել հայտնի հայագետներ Մկրտիչ Մկրյանը, Գուրգեն Սևակը, Գևորգ Ջահուկյանը, Սերոբ Ղազարյանը, Հովհան Մամիկոնյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Էդուարդ Աղայանը, Հրանտ Թամրազյանը, Ալեքսանդր Մարգարյանը, Աշոտ Սուքիասյանը, Մանվել Ասատրյանը, Ալբերտ Շարուրյանը, Հենրի Մախչանյանը, Գառնիկ Անանյանը, Սահակ Բազյանը և ուրիշներ, ինչպես նաև նախկինում գործած և այսօր գործող այնպիսի ճանաչված դասախոսներ ու գիտնականներ, ինչպիսիք են բանասիրական գիտությունների դոկտորներ Հովհաննես Բարսեղյանը, Սերգեյ Գալստյանը, Լևոն Եզեկյանը, Խաչիկ Բադիկյանը, Լիանա Հովսեփյանը, Ռուբեն Ղազարյանը, Արտաշես Պապոյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Յուրա Ավետիսյանը, Աննա Աբաջյանը, Գուրգեն Մանուկյանը, Վազգեն Գաբրիելյանը, Արծրուն Ավագյանը, Սամվել Մուրադյանը, Լարիսա Մնացականյանը, Ժենյա Քալանթարյանը, Մագդա Ջանփոլադյանը, Նազիկ Հարությունյանը, Վազգեն Սաֆարյանը, Զավեն Ավետիսյանը, Ալբերտ Մակարյանը, Հենրիկ Էդոյանը, Կիմ Աղաբեկյանը, Արտեմ Հարությունյանը և այլք: Տարիներ շարունակ ֆակուլտետում դասավանդել են հանրաճանաչ գիտնականներ Էդվարդ Ջրբաշյանը, Վաչե Նալբանդյանը, Էրիկ Աթայանը, Էդմոն Ավետյանը, սիրված դասախոսներ Լևոն Ներսիսյանը, Խորեն Պալյանը:
Այս ֆակուլտետում են սովորել մայրենի լեզվի ու գրականության տասնյակ հազարավոր ուսուցիչներ, նշանավոր գրողներ Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Պարույր Սևակը և ուրիշներ: Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներից են եղել ՀՀ նախարարներ, պետական, ազգային ու մշակութային գործիչներ, ինչպես նաև ՀՀ առաջին և երրորդ նախագահները:
Կառուցվածք
- Հայոց լեզվի ամբիոն
- Հայոց լեզվի պատմության ամբիոն
- Ընդհանուր լեզվաբանության ամբիոն
- Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոն
- Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոն
Աշխատակիցներ
- Արծրուն Աբգարի Ավագյան Դեկան
- Յուրի Սրապիոնի Ավետիսյան Ամբիոնի վարիչ
- Աննա Հենրիկի Աբաջյան Ամբիոնի վարիչ
- Ալբերտ Արշավիրի Մակարյան Ամբիոնի վարիչ
- Վարդան Զորիկի Պետրոսյան Ամբիոնի վարիչ
- Սեյրան Զավենի Գրիգորյան Ամբիոնի վարիչ
- Վազգեն Արշալույսի Գաբրիելյան Պրոֆեսոր
- Սամվել Պարգևի Մուրադյան Պրոֆեսոր
- Վազգեն Հմայակի Սաֆարյան Պրոֆեսոր
- Ժենյա Անդրանիկի Քալանթարյան Պրոֆեսոր
- Մագդալինա Գեորգիի Ջանփոլադյան Պրոֆեսոր
- Աշոտ Անդրանիկի Տեր-Մինասյան Դոցենտ
- Վաչագան Վարազդատի Ավագյան Դոցենտ
- Լևոն Վազգենի Ավետիսյան Դոցենտ
- Ալվարդ Հովհաննեսի Սեմիրջյան Դոցենտ
- Նարինե Հակոբի Դիլբարյան Դոցենտ
- Զարիկ Խաչատուրի Աղաջանյան Դոցենտ
- Սարգիս Ռուդիկի Ավետյան Դոցենտ
- Ռուբիկ Կառլենի Էլոյան Դոցենտ
- Նվարդ Խաչատուրի Վարդանյան Դոցենտ
- Լիլիթ Բորիսի Սեյրանյան Դոցենտ
- Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյան Դոցենտ
- Բագրատ Սուրենի Ներսիսյան Դոցենտ
- Ռեբեկա Հայկարամի Մարգարյան Դոցենտ
- Աստղիկ Սարգսի Բեքմեզյան Դոցենտ
- Անահիտ Մուշեղի Յուզբաշյան Դոցենտ
- Քնարիկ Աշոտի Սուքիասյան Դոցենտ
- Արշալույս Մերուժանի Գալստյան Դոցենտ
- Աշխեն Էդուարդի Ջրբաշյան Դոցենտ
- Անահիտ Զավենի Ադիլխանյան Դոցենտ
- Թադևոս Վոլոդյայի Տոնոյան Դոցենտ
- Վահան Սուրենի Նավասարդյան Դոցենտ
- Գոհար Միշայի Ներսեսյան Դոցենտ
- Կարինե Ռոբերտի Միքայելյան Դոցենտ
- Շուշանիկ Սամսոնի Գևորգյան Դոցենտ
- Ալվարդ Ալբերտի Խաչատրյան Դոցենտ
- Սերժիկ Գագիկի Սրապիոնյան Դոցենտ
- Արմեն Պարույրի Ղազարյան Դոցենտ
- Նարինե Վոլոդյայի Ներսիսյան Դոցենտ
- Ռիտա Գուրգենի Սաղաթելյան Դոցենտ
- Նելլի Հարությունի Թիրաբյան Դոցենտ
- Լեոնիդ Գուրգենի Թելյան Դոցենտ
- Արմենուհի Մարտունի Արզումանյան Դոցենտ
- Արտաշես Լիպարիտի Սարգսյան Դոցենտ
- Սուսաննա Ալբերտի Գրիգորյան Դոցենտ
- Վարդան Վոլոդյայի Եղիազարյան Դոցենտ
- Ռուզաննա Սերժիկի Շաբոյան Ասիստենտ
- Անի Սամվելի Մուրադյան Ասիստենտ
- Հրածին Գրիշայի Սարգսյան Ասիստենտ
- Լուիզա Արմենի Մելքոնյան Ասիստենտ
- Մարի Գարեգինի Սանթուրջյան Ասիստենտ
- Արևիկ Սերգեյի Քամալյան Ասիստենտ
- Սուսաննա Վոլոդյայի Գաբրիելյան Ասիստենտ
- Վիկտորյա Ռուդիկի Մուրադյան Ասիստենտ
- Սևակ Արմենի Ղազարյան Ասիստենտ
- Լիանա Սամվելի Սարգսյան Ասիստենտ
- Մանուկ Հարությունի Ֆալաքյան Ասիստենտ
- Անաիդա Ժորայի Մովսիսյան Ասիստենտ
- Յակոբ Մարտայի Չոլաքան Ասիստենտ
- Նաիրա Վրույրի Պարոնյան Ասիստենտ
- Մարիամ Վրույրի Կիրակոսյան Ասիստենտ
- Անահիտ Լևոնի Մանուկյան Ասիստենտ
- Լիլիթ Մհերի Պապիկյան Ասիստենտ
- Տաթևիկ Հայկի Մերջանյան Ասիստենտ
- Ռիմա Սերժիկի Համբարձումյան Դասախոս
- Աստղիկ Ալբերտի Կարապետյան Դասախոս
- Լիլիթ Լևոնի Եզեկյան Դասախոս
- Նարինե Վարուժանի Մարկոսյան Դասախոս
- Աստղիկ Վալերիանի Սողոյան Դասախոս
պրոֆեսոր Արծրուն Ավագյան
Դեկանատ` (+374 60) 71-06-22
(ներքին 76-22),
armphilology@ysu.am