Արթուր Հրաչիկի Իսրայելյան
Կենսագրություն
Կրթություն
1997-2002 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության ամբիոն, բակալավրի աստիճան
1999-2000 թթ. Արաբերեն լեզվի ինստիտուտ, Սիրիա, Դամասկոս (օտարերկրացիների համար նախատեսված հատուկ դասընթաց)
2002-2004 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության ամբիոն, մագիստրատուրա
2004-2007 թթ. Դամասկոսի համալսարան, բանասիրության և հումանիտար գիտությունների ֆակուլտետ, պատմության ամբիոն, ասպիրանտուրա

Գիտական աստիճան
2007 թ. Պատմական գիտությունների թեկնածու
Ատենախոսության թեմա՝ «Պատերազմական արվեստը Մամլուք Բահիրիների դարաշրջանում (1250-1382թթ.)», Դամասկոսի համալսարան

Աշխատանքային գործունեություն
2019 թ. օգոստոսից ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր
2019 թ. հունվար-օգոստոս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար
2014-2019 թթ. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի՝ արտաքին կապերի գծով տեղակալ
2015 թ-ից ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար
2011 թ-ից ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ
2010-2014 թթ. ԵՊԼՀ արևելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչ
2009-2014թթ. ԵՊԼՀ օտար լեզուների ֆակուլտետ, դասախոս
2008 թ-ից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս

Կարդացվող դասընթացները
Դիվանագիտական գրագրության կազմում (արաբերեն), արաբական երկրների պատմություն (10-16-րդ դարեր)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ-արաբական պատմամշակութային առընչություններ, արաբական աշխարհը միջազգային հարաբերություններում, իսլամագիտություն, արաբական միջնադարյան պատմություն և մշակույթ, կորեագիտություն, չինական պատմագրություն և գրեր:

Դրամաշնորհներ
2019 թ. Teaching Materials Purchase Grant, Support Program for Organizations in Japanese Language, Ճապոնիա հիմնադրամ
2018 թ. «Չինական ֆիլմերի հնչյունավորման համահամալսարանական մրցույթ», Կոնֆուցիոսի ինստիտուտ
2017 թ. Teaching Materials Purchase Grant, Support Program for Organizations in Japanese Language, Ճապոնիա հիմնադրամ

Մասնագիտական վերապատրաստումներ և գործուղումներ
2019 թ. Staff Training Week, Erasmus+, Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարան, Ֆրանսիա
2019 թ. KF Russian Next-Generation Leaders Visit Korea Program, Սեուլ, Կորեա
2017 թ. Staff Training Week, Erasmus+ KA 107, Զաառլանդի համալսարան, Գերմանիա
2017 թ. KI Program for Chinese Centers Directors in Armenia, Դալիանի օտար լեզուների համալսարան, Չինաստան
2016 թ. Training of Foreign Teacher to Teach Arabic for Non-native Speakers”, Կահիրեի համալսարան, Եգիպտոս
2009 թ. Training Programme in Arabic and Islamic Culture, Կահիրեի համալսարան, Եգիպտոս
2000 թ. Courses in Arabic Language and Literature, Դամասկոսի համալարան, Սիրիա

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն

Պարգևներ
Հուշամեդալ` «Արաբերեն լեզու և մշակույթ» խորագրով, Կահիրե 2009 թ.
Հուշամեդալ` «Հայ-եգիպտական 15-ամյա դիվանագիտություն և բարեկամություն» խորագրով, ՀՀ դեսպանություն, Կահիրե 2009 թ.
ԵՊՀ ռեկտորի շնորհակալագիր, Երևան 2014 թ.
ԵՊՀ ոսկե մեդալ, Երևան 2019 թ.

Մասնագիտական անդամակցություն
«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ

israyelyan@ysu.am

Արթուր Հրաչիկի Իսրայելյան

Դոցենտ | Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոն
 
 

Գիրք/Book

Ա. Հ. Իսրայելյան

Դիվանագիտական և քաղաքական տերմինների հայերեն-արաբերեն բառարան | Եր.: Հեղ. հրատ., 2014, 112 էջ |

Բաբայան Ա., Իսրայելյան Ա.

Օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ուսուցման մեթոդական ուղեցույց | ԵՊՀ հրատ., 2014 թ., 24 էջ |

Ա. Հ. Իսրայելյան, Լ. Գ. Պետրոոսյան

Արաբերենի և պարսկերենի դասավանդման ուսումնամեթոդական ուղեցույց | ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2012, 16 էջ |

Ա. Հ. Իսրայելյան

Արաբերեն լեզվի դիվանագիտական-մասնագիտական հաղորդակցման դասընթացի ծրագիր | ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2011, 16 էջ |

Արթուր Իսրայելյան

Ռազմական նավերն ու զենքերը մամուք բահիրիների օրոք | Երևանի պետական համալսարանի «Արաբագիտության ուսումնասիրություններ» հոդվածների ժողովածու, Դ, Երևան 2010 թ., (արաբերեն), էջ 35-43 |
 

Հոդված/Article

Արթուր Իսրայելյան

Հայ-Սիրիական դիւանագիտական և քաղաքական յարաբերությունների պատմութիւնից (Դեկտեմբեր 1992 - Մարտ 2011) | Սուրիոյ Հայերը: 2018, էջ 383-394 |

Artur Israyelyan, Զարուհի Եղիշեի Համազասպյան

Crusader Monuments in Tartus, Latakia, Homs and Hama Governorates of Syria | Արաբագիտական ուսումնասիրություններ։ Հոդվածների ժողովածու: 2017թ․, 9, 140-146 էջ, Հայաստան |

Артур Исраелян

Язык и культура как способ формирования межкультурного диалога | Казанский (Приволжский) федеральный университет, Институт международных отношений, истории и востоковедения, Актуальные вопросы отечественной и зарубежной иранистики, материалы международного конференциии, Казан 2015г. стр. 264-268 |

Արթուր Իսրայելյան

Այուբյան շրջանի հայ երևելիների պատմությունից | Արևելագիտության հարցեր VIII, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2013, էջ 20-28 |

Արթուր. Իսրայելյան

Միջմշակութային հաղորդակցությունը հայ-եգիպտական միջնադարյան հարաբերություններում | Երևանի պետական համալսարանի «Արաբագիտական ուսումնասիրություններ» հոդվածների ժողովածու, հատ. 6, «ԵՊՀ» հրատարակչություն, Երևան 2013թ. էջ 45-51 (հայերեն) |
1   2   3  |  Տեսնել բոլորը