Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ծնվել է 1971 թ. նոյեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում:
Միջնակարգ կրթությունն ստացել է Էջմիածնի Վահան Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:
1989 - 1994 թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում` պաշտպանելով ավարտաճառ «Մովսես Ջուղայեցու «Ժողովածու ի պետս բանասիրաց» թեմայով:
1993 թ. ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1995 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի, եւ ծառայության նշանակվել Մայր Տաճարում որպես լուսարարապետի օգնական:
1994 - 1998 թթ. որպես ազատ ունկնդիր ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, միաժամանակ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում դասավանդել է եկեղեցական երաժշտություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 1998 - 2000 թթ. երաժշտական կրթություն է ստացել Գերմանիայի Զաքսն-Անհալթի Հալլը-Զաալը քաղաքի Ավետարանական երաժշտական բարձրագույն դպրոցում` ստանալով վոկալ բաժնում ուսումնառության վկայական:
2000 - 2001 թթ. Հալլը-Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանում ուսանել է գերմաներեն եւ ստացել լեզվի իմացության սերտիֆիկատ:
2001 թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պաշտպանել է վարդապետական թեզ` «Կոմիտասը եւ Հայ Եկեղեցին» թեմայով:
2001-2002 թթ. սովորել է Հալլը-Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանի իրավաբանության ֆակուլտետում` մասնավորապես մասնագիտանալով պետական-եկեղեցական իրավունքի բնագավառում՝ նույն մասնագիտությամբ 2002-2004 թթ. շարունակել է ուսումը. Վեսթֆալընի Վիլհելմի համալսարանում ուսանելով եկեղեցու կանոնական իրավունք:
2003 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Հայ Եկեղեցու իրավունքի հիմունքները 4-20-րդ դարերում. պատմաաստվածաբանական ուսումնասիրություն» թեմայով` 2004 թ. ստանալով կանոնական իրավունքի լիցենզիա ակադեմիական աստիճանի վկայական, որը 2010թ համապատասխանեցվել է ԲՈՀ-ի կողմից:
2003 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Հայ Եկեղեցու իրավունքի հիմունքները 4-20-րդ դարերում. պատմաաստվածաբանական ուսումնասիրություն» թեմայով` 2004 թ. ստանալով կանոնական իրավունքի լիցենզիա ակադեմիական աստիճանի վկայական:
2004 թ. օգոստոսի 20-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ` շարունակելով դասավանդումը Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:
2005 թ. հոկտեմբերից նշանակվել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան: 2007թ -ից «Աճեմյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն է:
2006 թ. նոյեմբերի 19-ին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:
24. 12. 2010 թ. շնորհվել է դոցենտի կոչում պատմագիտություն մասնագիտությամբ:
16. 03. 2016 թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորիաստիճան:
24. 01. 2017 թ. պրոֆեսորի գիտական կոչում պատմագիտություն մասնագիտությամբ:
Տեր Անուշավան եպս Ժամկոչյան
Դեկան | Աստվածաբանության ֆակուլտետ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար | Աստվածաբանության ֆակուլտետ - Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոն