Էդիկ Գարեգինի Մինասյան
Կենսագրություն
Կրթություն
1974 - 1979 թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետ:
1979 - 1983 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա:

Գիտական աստիճան
1985 թ. Պատմական գիտությունների թեկնածու:
2003 թ. Պատմական գիտությունների դոկտոր:

Աշխատանքային փորձ
1979 - 1982 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի օգնական:
1982 - 1985 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս:
1986 - 1987 թթ. Արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետի ավագ դասախոս, իսկ
1990 թ-ից՝ դոցենտ:
1987 - 1994 թթ. Հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ:
1994 - 2005 թթ. Հայոց պատմության ամբիոնի դոցենտ:
2005 թ-ից Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր:
1999 - 2009 թթ. Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ:
2002 թ-ից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ:
2009 թ-ի փետրվարից ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան:
2014 թ-ից ԵԿՄ վարչության անդամ:
2015 թ-ից ՀՀ Հանրային խորհրդի անդամ:

Կարդացվող դասընթացներ
Հայոց պատմություն, հայոց պատմության հիմնահարցեր, հայ դիվանագիտության պատմություն` հին և միջին դարեր, Հայաստանի երրորդ հանրապետության պատմություն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանը, հատկապես երրորդ հանրապետության պատմությունը, հայ դիվանագիտության պատմության հարցեր: Հեղինակ է 7 մենագրության, 28 ուսումնամեթոդական ձեռնարկի և դասագրքի ու 100-ից ավելի գիտական հոդվածի:

Մասնագիտական անդամակցություն
«Խնուս» հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալ, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ, «Հայագիտության հարցեր» գիտական հանդես խմբագրական խորհրդի անդամ, «Հայկական բանակ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, «Նոր-Դար» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:

Պարգևներ
Լեռնային Ղարաբաղի ազատագրության համար ոսկե մեդալ, ԵՊՀ ոսկե մեդալ, ՀՀ վարչապետի հուշամեդալ, Գարեգին Նժդեհի մեդալ, սպարապետ Վազգեն Սարգսյանի շքանշան, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվո մեդալ, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ, Մովսես Խորենացու մեդալ:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն:

eminasyan@ysu.am

Էդիկ Գարեգինի Մինասյան

Դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Պատմության ֆակուլտետ - Հայոց պատմության ամբիոն
 
 

Գիրք/Book

Մինասյան Էդիկ

Հայոց նորագույն պետականության քառորդ դարը (1991-2017) | Մենագրություն: ԵՊՀ հրատ., 2018թ․, 512 էջ

Էդիկ Մինասյան

Հայրենիք-սփյուռք առնչությունները 21-րդ դարասկզբին (2001-2017) | Մենագրություն: ԵՊՀ հրատ., 2018թ․, 446 էջ

Է. Մինասյան, Ա. Մելիքոնյան, Է. Գևորգյան, Կ. Խաչատրյան, Յ. Հովսեփյան, Ա. Վիրաբյան

Հայոց պատմություն 12-րդ դասարան, նորագույն շրջան հումանիտար հոսքի համար | Դասագիրք: Զանգակ, 2016թ․, 320 էջ

Էդիկ Մինասյան

Հայ հերոսուհի կանայք | Մենագրություն: ԵՊՀ հրատ., 2016թ․, 782 էջ, Հայաստան, Երևան

Էդիկ Մինասյան, Տաթևիկ Մինասյան

Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին | Մենագրություն: ԵՊՀ հրատ., 2016թ․, 472 էջ, Հայաստան, Երևան
1   2   3  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

Էդիկ Մինասյան

Մայրաքաղաք Երևանի արտաքին կապերը, համագործակցությունը միջազգային կառույցների և քույր քաղաքների հետ | Լրատու - Մեսրոպ Մաշտոց համալսարան, 2018, 1, էջ 196-214

Է. Գ. Մինասյան

Հայոց անկախ պետականության վերականգնման ռազմաքաղաքական նախադրյալները | Հայկական Բանակ, 2018, 1-2 (95-96), էջ 13-27

Акоп Арутюнян, Эдик Минасян

Саркис Суренович Казаров | Պատմություն և մշակույթ: Հայագիտական հանդես: 2017թ․, 513-514 էջ, Հայաստան

Էդիկ Մինասյան

Ավետիս Ահարոնյանի դիվանագիտական գործունեությունը | Ավետիս Ահարոնյան 150: 2017թ․, 234-272 էջ, Հայաստան |

Էդիկ Մինասյան

Հայ-ֆրանսիական միջպետական կապերը և դիվանագիտական հարաբերությունները 1991-2016 թթ․ | Լրատու - Մեսրոպ Մաշտոց համալսարան: 2017թ․, 160-174 էջ, Հայաստան
1   2   3   4   5   6   7   8   9  |  Տեսնել բոլորը