Գարիկ Կարոյի Ավագյան
Կենսագրություն
Կրթություն
1995 - 1999 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ,
1999 - 2001 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, գերազանցության դիպլոմ,
2001 - 2004 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա:

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2000 թվականից մինչև 2002 թվականը՝ «Էսկո-Կոնցեռն» ՓԲԸ իրավաբանական բաժնի պետ:
2002 թվականից մինչև 2007 թվականը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնական։
2003 թվականից մինչև 2005 թվականը՝ Երևանի «Գալիք» համալսարանի դասախոս:
2004 թվականից առ այսօր՝ Հայաստանում Ֆրանսիական համասարանի դասախոս,
2013 թվականից առ 2016 թվական և 2018 թվականից առ այսօր՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս:
2006 թվականից մինչև 2008 թվականը՝ Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայի դասախոս:
2008 թվականից մինչև 2011 թվականը՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2011 թվականից մինչև 2013 թվականը՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2013 թվականից մինչև 2014 թվականը՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:
2014 թվականի հուլիսի 26-ից մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2014 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 21-ը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
2017 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 10-ը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2018 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը՝ ՀՀ Սնանկության դատարանի դատավոր:
2018 թվականի նոյեմբերի 30-ից առ այսօր ՀՀ Սնանկության դատարանի նախագահ:

Կարդացվող դասընթացներ
Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում(բակալավր),
Սնանկության իրավական կարգավորումը(մագիստրատուրա):

Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն և ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)

Գարիկ Կարոյի Ավագյան

Դասախոս | Իրավագիտության ֆակուլտետ - Քաղաքացիական դատավարության ամբիոն
 
 

Գիրք/Book

Գարիկ Ավագյան, Տիգրան Դադունց, Հայկ Հովհաննիսյան, Տիգրան Մարկոսյան, Տիգրան Սահակյան, Փոլ Օմար

Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում | Գիտագործնական ձեռնարկ, ընդhանուր խմբագրությամբ` ի․գ․թ․, դոցենտ Տ.Ա. Մարկոսյանի, Երևան, Արդարադատության ակադեմիա, 2022, 464 էջ։ |
 

Հոդված/Article

Գարիկ Ավագյան

Սնանկության ինստիտուտի զարգացման պատմությունը Հայստանում | Պետություն և իրավունք, Երևան 2019, № 2-3(84-85), էջ 82-87:

Գարիկ Ավագյան

Անվճարունակության վարույթի ընթացքում գործարքների անվավերության մի քանի հիմնահարցերի մասին | Օրենք և իրականություն, Երևան 2004, № 21-24, նոյեմբեր-դեկտեմբեր(107-110), էջ 18-20:

Գարիկ Ավագյան

Սնանկության հատկանիշների հասկացությունը | Օրենք և իրականություն, Երևան 2003, № 14, հուլիս(76), էջ 8-10:

Գարիկ Ավագյան

Սնանկության հատկանիշների հասկացությունը | Օրենք և իրականություն, Երևան 2003, № 13, հուլիս(75), էջ 15-16: