Կրթություն
1994 - 1999 թթ. Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղի միջնակարգ դպրոց
1999 - 2004 թթ. Տավուշի մարզի ք. Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոց
2004 - 2008 թթ. ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի բակալավր (գերազանց առաջադիմությամբ)
2008 - 2010 թթ. ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրա՝ սոցիալ - տնտեսական աշխարհագրության ամբիոն (գերազանց առաջադիմությամբ)
2010 - 2013թթ. ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ - տնտեսական աշխարհագրության ամբիոնի երկրաբնապահպանություն մասնագիտացման ասպիրանտուրա
Մասնագիտությունը
Աշխարհագրություն
Պաշտոնը
ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, դոցենտ (2017թ.)
Գիտական աստիճանը
Աշխարհագրական գիտությունների թեկնածու (2013թ. Երևան)
Աշխատանքային գործունեությունը
2008 - 2011 թթ. ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն՝ «ՀՀ կայուն զարգացման ինտեգրալ-աշխարհագրական կանխատեսում» գիտական թեմայի կրտեսր գիտաշխատող
2011 - 2013 թթ. ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն (դասախոս)
2013 - 2017 թթ․ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, սերվիսի ամբիոն (ասիստենտ)
2017 թ․ - առ այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, սերվիսի ամբիոն (դոցենտ)
2014 թ․ - առ այսօր WFTGA –ի միջազգային զբոսավարների վերապատրաստող-դասխոս
2010 - 2015 թթ. «Քվանտ» վարժարան (աշխարհագրության ուսուցիչ)
2015 - 2016 թթ․ «Քվանտ» վարժարան, Միջազգային դպրոց (IB), CAS համակարգող
2015 - 2016 թթ․ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
2014 թ. (հունիս-սեպտեմբեր) Գերմանիայի Յադե Համալսարան (հետազոտող-պրակտիկանտ կայուն զբոսաշրջության ոլորտում)
2016 թ. սեպտ․ - 2017 թ. հունվ․ Գերմանիայի Յադե Համալսարան (հրավիրյալ դասախոս տուրիզմի կառավարման ոլորոտում)
2018 թ. մարտ - 2019 թ. հունիս ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2018 - 2019 թթ․ Զբոսաշրջության փորձագետ Save the Children –ի “EU4Youth: Better Skills for Better Future” ռեգիոնալ նախագծում (2018-2020)
2019 թ․ ապրիլից Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության (դեստինացիայի կառվարման կազմակերպություն) նախագահ
Հասարակական ակտիվությունը
2006 - 2013 թթ. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի անդամ
2007 - 2009 թթ. ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) անդամ
2009 - 2012 թթ. ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
Գիտական հետաքրքրությունների ոլորտը
Կայունության հայեցակարգ, Կայուն զբոսաշրջություն, Ռիսկերը զբոսաշրջությունում, Նորարարությունները սերվիսում և զբոսաշրջությունում, Զբոսաշրջային դեստինացիաների կառավարում, ՀՀ զբոսաշրջային ինդուստրիայի հիմնախնդիրները, Հետազոտական աշխատանքների մեթոդաբանություն
Ատենախոսության թեման (թեկնածուական)
«Հայաստանի Հանրապետության տարածքի բնօգտագործման գեոէկոլոգիական առանձնահատկությունները և հետևանքները (աշխարհագրական ասպեկտ)» (Երևան, 2013թ., ՀՀ ԲՈՀ-ի ԵՊՀ Երկրագիտություն մասնագիտական խորհուրդ 005, ԻԴ.04.01 թվանիշ)
Մասնակցությունը գիտաժողովներին, սեմինարներին, գիտակրթական նախագծերին
ներհանրապետական գիտաժողով
2010 թ. «Աշխարհագրության և երկրաբանության հարցերի շուրջ» ֆակուլտետային ուսանողական գիտաժողով նվիրված ֆակուլտետի հիմնադրման 75-րդ ամյակին (2010թ. մարտ)
2010 թ. «Բնօգտագործումը և բնապահպանությունը Հայաստանի Հանրապետությունում. էկոլոգիական հիմնախնդիրներ» հանարապետական ուսանողական գիտաժողով (2010թ. 31 մայիս – 1 հունիս)
2011 թ. «Տավուշի մարզի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» ուսանողական միջբուհական գիտաժողով (2011թ. նոյեմբեր)
միջազգային գիտաժողով
2010 թ. «Ընդերքօգտագործման հիմնախնդիրներ», Վ. Պլեխանովի անվան Լեռնային ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ (2010թ. ապրիլ)
2012 թ. «Երկրաբանությունը զարգացող աշխարհում», Պերմի պետական համալսարան, ՌԴ (2012թ. ապրիլ)
2012թ. «Կայուն զարգացման սոցիալական ֆորում. «Կանաչ տնտեսություն»», Մոսկվայի հասարակական պալատ, Մոսկվա, ՌԴ (2012թ. մայիս)
2012 թ. «Գլոբալիզացման պայմաններում աշխարհագրական գիտությունների դերը կայուն զարգացման ռազմավարության ապահովման մեջ» միջազգային գիտաժողով (Մինսկ, Բելառուսի պետական համալսարան, 2012թ. հոկտեմբեր)
2013 թ. «Լոմոնոսով - 2013» միջազգային XX գիտաժողով (Մոսկվա, Մոսկվայի պետական համալսարան, 2013թ. ապրիլ)
2018 թ․ Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները, Միջազգային գիտաժողով նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, 27-29 սեպտեմբեր, Երևան
միջազգային սեմինար
2009 թ. «Շրջակա միջավայրի ինտեգրալ-էկոլոգիական գնահատականը», UNDP, Թբիլսի, Վրաստան (21 - 26 սեպտեմբեր)
2010 թ. «Եվրոպական հարևանության քաղաքականությունը և Արևելյան գործընկերությունը», ԵՄ, Բազալետի - Վրաստան (29 նոյեմբեր - 2 դեկտեմբեր)
2011 թ. «Կանաչ տնտեսություն», Կանաչ թիմի հանդիպում, BST, Սիղնախի - Վրաստան (27 - 30 հոտկեմբեր)
2011 թ. «Կովկասի երիտասարդ կանաչները Եվրոպայում. ստեղծենք մեր ընդհանուր ապագան», CDN, Գորի - Վրաստան (2 - 5 դեկտեմբեր):
2012 թ. «Ցանցային կյանք. բազմազանություն և միջմշակութային երկխոսություն` երիտասարդական բանավեճ և աշխատանք», FYEG, ձմեռային դպրոց, Լա Բեմոնտ-Շվեյցարիա (19 - 26 փետրվար)
2013 թ. «Աշխարհագրությունը ժամանակակից աշխարհում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» ամառային միջազգային գիտական դպրոց (Աբրամցևվո, ՌԴ Աշխարհագրական ընկերություն, 20 - 27 օգոստոս)
2013 թ. TEMPUS-SuToMa (Sustainable Tourism Management - Տուրիզմի կայուն կառավարում) նախագծի հանդիպում - սեմինար (Թբիլիսի, Վրաստան, 26 - 28 հունիս)
2014 թ. TEMPUS - SuToMa նախագծի մասնակիցների հանդիպում - սեմինար, (Գերմանիա, Վորմս, 9 - 14 հունիսի)
2014 թ. «Միջմշակութային հաղորդակցություն» վերապատրաստման դասընթաց - սեմինար (Գերմանիա, Վիլհելմսսհաֆեն, 8 - 19 սեպտեմբեր)
2017 թ․ «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոց (Հայաստան, Ծաղկաձոր, 23-23 նոյեմբեր)
2018 թ․ «Ակտիվ ուսուցում շրջված դասարանում» դասախոսների վերապատրաստման դասընթաց ԵՊՀ PRINTel նախագծի շրջանակներում (Շվեդիա, Լինշյոպինգ, 3-7 դեկտեմբեր)
միջազգային նախագծեր
2012 - 2016 թթ. Կայուն տուրիզմի կառավարման ոլորտում միջազգային բակալավրական և մագիստրոսական ծրագրերի նոր մոդուլների մշակում (SuToMa)-տեղական կոորդինատոր
2012 - 2014 թթ. Հետազոտողների կոլեկտիվ փորձի փոխանցում ֆերմերներին՝ շրջակա միջավայրի պահպանման և գյուղատնտեսության կայուն և էկոլոգիական կազմակերպման նպատակով (ECO-AGRI)- նախագծի տեղական համակարգողի օգնական
2014 - 2016 թթ. Սև ծովի մերձափնյա երկրներում կեղտաջրերի մաքրման կառույցների արդյունավետության շարունակական կատարելագործման ռազմավարություն («CISWastewater»)- նախագծի տեղական համակարգողի օգնական
Պարգևներ
Առաջին կարգի պատվոգիր ՌԴ Պերմի համալսարանի «Երկրաբանությունը զարգացող աշխարհում» միջազգային գիտաժողովի շրջանակներում, որպես սեկցիայի լավագույն զեկույց (2012թ․)
Պատվոգրեր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ակտիվ կյանքի կազմակերպման համար (2009-2012թ․)
ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր ԵՊՀ ՈՒԳԸ կայացման և զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար և ՈՒԳԸ 70-ամյակի կապակացությամբ (2017թ․)
ԵՊՀ պատվոգիր նվիրված ԵՊՀ 100-ամյակին և ԵՊՀ-ում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար
Լեզուների իմացություն
հայերեն, անգլերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակը
Չամուսնացած
goraleksanyan@ysu.am