Համլետ Լենսերի Պետրոսյան
Կենսագրություն
Կրթություն
1972 - 1978 թթ. Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, հնագիտություն
1978 - 1981 թթ. Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա, հնագիտություն

Գիտական աստիճան
«Գառնին 9-14-րդ դարերւմ. պատմա-հնագիտական ուսումնասիրություն», 1984 թ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգարագրության ինստիտուտ, 007 մասնագիտական խորհուրդ
«Խաչքարերի ծագումը, գործառույթը, իմաստաբանությունը. պատմա-հնագիտական ուսումնասիրություն», 2004 թ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգարագրության ինստիտուտ, 007 մասնագիտական խորհուրդ

Աշխատանքային փորձ
2007 թ. Մշակութաբանության ամբիոնի վարիչ, Երևանի պետական համալսարան
1981 թ-ից առ այսօր Միջնադարյան հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող,
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ:
1992 - 2006 թթ. ԵՊՀ հայոց պատմության, հնագիտության և ազգագրության ամբիոնների դասախոս
1978 - 1980 թթ. Հնեաազգագրության բաժնի վարիչ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան

Գիտական գործունեություն
2017 թ. «Էրազմուս պլյուս» համակարգող (ԵՊՀ և Ֆլորենցիայի համալսարան):
2007 թ-ից առ այսօր համաղեկավար, ԵՊՀ և Ֆլորենցիայի համլսարանի համատեղ հետազոտական ծրագիր «Մետաքսի ճանապարհհ Հայաստան»:
2003 թ-ից առ այսօր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար:
2003 - 2006 թթ. հետազոտող, «Ազատ գետի հովտի պատմա-մշակութային նկարագիրը. հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար» Հայ-իտալական միասնական հետազոտական ծրագիր:
2001 - 2003 թթ. հետազոտող, «Հայաստանը Մերձավոր Արևելքի մշակութային համատեքստում. խեցեղենն ու ապակին» (Հայ-շվեյցարական միասնական հետազոտական ծրագիր):
2002 թ. դեկտ - ապրիլ, հետազոտող, «Մարմնավաճառությունն ու տրաֆիկինգը երկրաշարժի գոտու քաղաքներում» Ազգաբանական որակական հետազոտություն` անցկացված բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհով:
2002 թ. մարտ - մայիս Հետազոտող, «Ոչ գյուղատնտեսական գործունեության զարգացման հեռանկարները եզդիական Շամիրամ գյուղում»:
2002 թ. մարտ - սեպտ Փորձագետ «Աղքատության հաղթահարման մշակութային հայեցակետ», «Փախստականների և անձանց աղքատության հաղթահարման հայեցակետը», «Հայաստանում աղքատության նախաձեռնված ՀՀ կառավարության և միջազգային դրամատուների կողմից»
2002 թ. մարտ - մայիս Խորհրդատու «Հայաստանի թանգարանային արժեքների
Համակարգչային շտեմարանի ծրագրի ստեղծում»
2001 թ. հոկտ. - նոյեմ. Հետազոտող «Գյուղում ոչ գյուղատնտեսական գործունեության
զարգացման սահմանափակություններն ու հեռանկարները»
2000 թ. դեկտ. - 2001 թ. մայիս Ծրագրի ղեկավար, Քաղաքների ջեռուցման ռազմավարությունը Հայաստանում (Համաշխարհային Բանկի կողմից անցկացված համազգային ազգագրական որակական հետազոտություն)
1999 թ. հոկտ. - նոյեմ. Հետազոտող, «Կոնունալ ծառայությունների գնաբարձրացման սոցիալական չափումները» (Համաշխարհային Բանկի կողմից անցկացված համազգային ազգագրական որակական հետազոտություն):
2000 թ. հուլ. - նոյեմ Հետազոտող, «Բնական ռեսուրսների կառավարումն ու աղքատության նվազումը Հայաստանում» (Համաշխարհային Բանկի կողմից անցկացված համազգային ազգագրական որակական հետազոտություն)
1999 թ. հուլիս - հոկտ. Հետազոտող «Փախստականներն ու տեղաբնակները. փոխհարաբերությունների տասնամյա ընթացքը» (ՄՓԳՀ/ՀԿԿ դրամաշնորհով Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից անցկացված հետազոտություն)
1999 թ. հուն .- մայիս Հետազոտող «Հայ գնչուներ. ավանդույթներն ու ժամանակակից
իրողությունները» ծրագիր (Բաց հասարակության ինստիտուտ. Հայաստանի հիմնադրամի դրամաշնորհով Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից անցկացված հետազոտություն)
1998 թ. օգոս. - նոյեմբեր ԱՅՐԵՔՍ-ի գործուղված հետազոտող, «Հանդուրժողականությունը և անհանդուրժողականությունը Հայաստանում և քաղաքացիական հասարակության գաղափարները», Միչիգանի համալսարան, Անն
Արբոր, ԱՄՆ:
1998 թ. հունիս - մարտ Ծրագրի ղեկավար, «Մշակութային երկխոսություն հանուն
ներդաշնակ համակեցության» ՄՓԳՀ/ՀԿԿ դրամաշնորհով Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից Վարդենիսի տարածաշրջանի փախստականների և տեղաբնակների փոխհարաբերությունների բարելավմանն ուղղված ծրագիր:
1997 թ. նոյեմ. - դեկտեմբ. Ազգաբան - խորհրդատու, «Ծայրահեղ աղքատները Հայաստանում» ծրագիր (Համաշխարհային Բանկի կողմից անցկացված համազգային ազգագրական որակական հետազոտություն)
1994 - 1997 թթ. Հետազոտող, «Հայ ավանդական մշակույթ և ինքնություն», «Քանթրի
Ռոուդզ» կազմակերպության (Բոստոն, ԱՄՆ) Հայ մշակույթի հետազոտման ծրագիր

Կարդացվող դասընթացներ
Երևանի պետական համալսարան. մշակութաբանության ներածություն, հայ միջնադարյան մշակույթ, հայ մշակույթի և ինքնության հիմհահարցեր, մշակութային քաղաքականություն, մշակութային ժառանգություն, հայ աշխարհընկալում և ինքնություն, խաչքարային մշակույթ, աղքատության մշակույթ, պատմական մարդաբանություն, մշակութաբանության արդի հիմնախնդիրներ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մերձավորարևելյան և հայ միջնադարյան մշակույթ (բնակավայր, արհեստ, կոթողներ, մշակութային կապեր), ավանդական աշխարհընկալում, ինքնություն և պատկերագրություն, հանդուրժողականություն

Մասնակցությունը դրամաշնորհների
Փրոջեքթ դիսքավըրի կազմակերպության գրանտի շնորհիվ իրականացրել եմ Արցախի խաչքարերի թվային լուսանկարահանում, գրքի շարադրանքն այժմ ընթացքի մեջ է, և պատրաստ կլինի 2007 թ. մարտին:
ՅՈՒՆԵՍԿՈի դրամաշնորհի ֆինանսավորումով ստեղծել եմ խաչքարերին նվիրված կայք` հայերեն և անգլերեն լեզուներով: Այն այժմ գործում http://www.khachkar.am/org.,net. հասցեներով:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն

Մասնագիտական անդամակցություն
2008 թ-ից առ այսօր անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից մասնագիտական խորհուրդ, մշակութաբանություն:
2007 թ-ից առ այսօր անդամ, Հայագիտական հետազոտությունների միջազգային ընկերակցություն:
2007 թ-ից առ այսօր անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդ:
2001 – 2016 թթ. անդամ, Եվրասիական հետազոտությունների միություն, Հարվարդի համալսարան, ԱՄՆ:
1998 – 2012 թթ. անդամ, ԱՄՆ հետազոտական և կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միություն:
1997 - 2004 թթ. վարչության անդամ, Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն «Հազարաշեն»:
1991 - 1994 թթ. գիտական խորհրդի անդամ, Երևանի պատմության թանգարան:
1989 - 1995 թթ. գիտական խորհրդի անդամ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան:
1984 - 1989 թթ. երիտասարդ գիտնականների խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ:

Պարգևներ
ՀՀ նախագահի մրցանակ «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրոթյունը, իմաստաբանությունը» գրքի համար, 2009
ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ, 2012 թ.
ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկի մեդալ», 2012 թ.
ԼՂՀ վարչապետի հուշամեդալ, 2015 թ.

Համլետ Լենսերի Պետրոսյան

Ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Պատմության ֆակուլտետ - Մշակութաբանության ամբիոն
 
 

Գիրք/Book

Petrosyan H., Kalantaryan A., Karakhanyan G., Melkonyan H.

Armenia in the Cultural Context of East and West. Ceramics and Glass (4th - 14th centuries) | Yerevan, 2009

Պետրոսյան Հ.

ՄշակութայինհետազոտություններնԱրցախում. Շուշի, Հանդաբերդիվանք, Տիգրանակերտ | Երևան, 2009

Պետրոսյան Հ., Սա‎‎ֆարյան Վ.

Հանդաբերդի վանքը և նրա պեղումները | Երևան, 2009

Համլետ Լենսերի Պետրոսյան

Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը | Երևան, 2008, 406 էջ

Հ. Պիկիչյան, Հ.Պետրոսյան, Հ. Խառատյան, Հ.Մարության, Ա.Գուլյան, Գ.Շագոյան

Պատմություններ աղքատության մասին | Երևան, հ. 2, 2007
1   2   3  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

Պետրոսյան Համլետ

Արցախի արեւելյան մուտքով վաղքրիստոնեական մատուռ-դամբարանները որպես Վաչագան Բարեպաշտի կրոնական ռեֆորմի դրսեւորում | Հայաստանը եւ քրիստոնյա Կովկասը Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Կովկասյան Աղուանքում եւ Վրաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, 2015, 160-163 էջ |

H. L. Petrosyan

Archaeological Research in Tigranakert | AIEA Newsletter, 2007, N 42, p. 31-38.

Համլետ Լենսերի Պետրոսյան, Լ. Կիրակոսյան, Վ. Սաֆարյան

Հանդաբերդի վանքի 2004 - 2005 թթ. պեղումները | Լեռնային Ղարաբաղի հանրապետություն. անցյալը, ներկան և ապագան, Միջազգային գիտաժողով (Զեկուցումների ժողովածու), Երևան, 2007, էջ 446 -454

Պետրոսյան Հ., Խաչատրյան Ժ. , Սաֆարյան Վ.

Արցախի Տիգրանակերտի ենթադրվող տարածքի և շրջապատի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները | ԼեռնայինՂարաբաղիհանրապետություն. անցյալը, ներկան և ապագան, Միջազգայինգիտաժողով (Զեկուցումների ժողովածու), Երևան, 2007, էջ 434 – 445

H. L. Petrosyan

Tigranakert | Les Dossiers d’Aecheologie, N 321, Mai/Juin 2007, p. 80-83.
1   2   3   4  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Hamlet L. Petrosyan, Lyuba V. Kirakosyan

Adobe structues of Tigranakert in Artsakh | XII th Congress on Earthen Architeacture terra Lyon 2016. p. 420 |