Կրթություն, գիտական աստիճաններ և կոչումներ
2019 թ. Բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
2004 թ. Դոցենտի գիտական կոչում
2004 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր, Վերապատրաստման դասընթացներ Մադրիդի ինքնավար համալսարանում
2001 թ. սեպտեմբեր-նոյեմբեր, Վերապատրաստման դասընթացներ Մադրիդի ինքնավար համալսարանում
1996 թ. Բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1988-1989 թթ. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի իսպաներենի և պորտուգալերենի ամբիոնի ասպիրանտ (ամբիոնի վարիչ՝ Վ. Ս. Վինոգրադով)
1987-1991 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա (ռոմանական լեզուներ)
1982-1987 թթ. ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժին (ֆրանսերեն, իտալերեն)
Մասնագիտական գործունեություն
2011 թ. մինչև այժմ, Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ
2019 թ. մայիս, Հրավիրյալ դասախոս Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում
2019 թ. հուլիս, Հրավիրյալ դասախոս Գրանադայի համալսարանում
2012, 2015, 2019 թթ. «Ծաղիկ թարգմանությանց» հանդեսի հրատարակում
2013 թ. «Ռոմանական բանասիրության հանդեսի» (գիտական հոդվածների ժողովածու, N 10) գլխավոր խմբագիր
2002-2009 թթ. Ռոմանական բանասիրության ամբիոնի իսպանական բաժնի վարիչ
2001 թ. մինչև այժմ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2000 թ. Ռոմանական բանասիրության ամբիոնի դոցենտ
2000 թ. մինչև այժմ, «Իսպաներենը որպես օտար լեզու» (DELE) միջազգային քննությունների հանձնաժողովի անդամ/ նախագահ (ԵՊՀ)
2000 թ. մինչև այժմ, Սերվանտեսի ինստիտուտի կողմից կազմակերպվող «Իսպաներենը որպես օտար լեզու» (DELE) միջազգային քննությունների կոորդինատոր Հայաստանում
1999-2005 թթ, 2013-2017 թթ և այլ թվականներին ՀՀ պետական բուհերի ընդունելության քննությունների «իսպաներեն լեզու» հանձնաժողովի նախագահ
1991 թ. Ռոմանական բանասիրության ամբիոնի իսպաներեն լեզվի դասախոս
Հասարակական գործունեություն
2000-2018 թթ. ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի «իսպաներեն լեզու» առարկայական (գիտամեթոդական) հանձնաժողովի նախագահ
Դասավանդվող դասընթացներ
Բառագիտություն, Ոճաբանություն, Ակադեմիական իսպաներեն, Թարգմանաբանություն, Բանավոր թարգմանության հիմունքներ, Գործառական ոճեր և թարգմանություն
Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտ
Թարգմանաբանություն, Բառագիտություն, Դարձվածաբանություն, Առածաբանություն, Գործառական ոճաբանություն, Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա
Թեկնածուական ատենախոսությունների ղեկավարում
• «Աստված» և «սատանա» բաղադրիչներով դարձվածքների իմաստակառուցվածքային առանձնահատկություններն իսպաներենում` հայերենի զուգադրությամբ (պաշտպանված է 2016 թ.)
• Իսպանական հրաշապատում հեքիաթի ոճապատկերային համակարգը (պաշտպանված է 2017 թ.)
• Գունանուն բաղադրիչով դարձվածքները իսպաներենում, անգլերենում, ֆրանսերենում և հայերենում (պաշտպանված է 2018 թ. Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում՝ Խ. Սևիլյա Մունյոսի և Ա. Ռոլդանի համաղեկավարությամբ)
Անդամակցություն միջազգային կազմակերպություններին
Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի անդամ (AEPE)
https://aepe.eu/afiliado/?afiliado=758
Դարձվածաբանական և առածաբանական հետազոտությունների PAREFRAS մրցանակի միջազգային ժյուրիի անդամ
I Premio Parefras de Investigación en Fraseología y Paremiología Wolfgang Mieder, http://www.phraseonet.com/sites/default/files/i_premio_parefras-es-l.pdf
Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցություն
ՀՀ, ՌԴ, Իսպանիա, Իտալիա
Պարգևներ
ԵՊՀ ոսկե հուշամեդալ
ԵՊՀ արծաթե հուշամեդալ
ԵՊՀ պատվոգրեր
Օտար լեզուներ
իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն
h.baghdasaryan@ysu.am