Հայկ Զավենի Նազարյան
Կենսագրություն
Կրթություն
2003 - 2007 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (բակալավրիատ)
2007 - 2009 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (մագիստրատուրա)
2007 - 2009 թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում (մագիստրատուրա)
2009 - 2012 թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում

Գիտական աստիճան
2012 թ. պաշտպանել է թեկնածութական ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ
2010 - 2012 թթ. ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության սփյուռքի բաժնի ավագ տեսուչ:
2012 թ-ից մինչ այժմ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության սփյուռքի բաժնի վարիչի տեղակալ:
2014 - 2018 թթ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ
2018 թ-ից դոցենտ

Կարդացվող դասընթացներ
Տեղեկատվական պատերազմներ և դիվանագիտություն
ԻԻՀ տարածաշրջանային քաղաքականություն
Ժամանակակից կոնֆլիկտների և քարոզչական ազդեցության վերլուծություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է տեղեկատվական պատերազմների և տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ԻԻՀ արտաքին քաղաքականության ուսումնասիրությունները: Հեղինակ է «տեղեկատվական պատերազմներ» և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության թեմաներով տասնյակի հասնող գիտական հոդվածների և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի(Տեղեկատվական պատերազմներ և դիվանագիտություն, Երևան, ԵՊՀ հրատ, 2017):

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, պարսկերեն, ռուսերեն

hayk.nazaryan@ysu.am

Հայկ Զավենի Նազարյան

Ասիստենտ | Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն
 
 

Հոդված/Article

Հայկ Նազարյան

Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունը ապրիլյան քառօրյա պատերազմում | «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն», 2017 № 1 (22), էջ 54-63 |