Հրաչյա Ռաֆայելի Հովհաննիսյան
Կենսագրություն
Կրթություն
1995 - 1999 թթ. ԵՊՀ փիլ., սոց. և հոգեբ. ֆակուլտետի հոգեբանության բաժնի բակալավր
1999 - 2001 թթ. ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի մագիստրանտ
2001 - 2004 թթ. ԵՊՀ հոգեբանության ամբիոնի ասպիրանտ


Գիտական աստիճան
Հոգեբ. գիտ. թեկնածու, ատենախոսական աշխատանքի թեմա՝ «Փրկարարների հոգեկան հուսալիության դրսևորման առանձնահատկությունները», ժԹ.00.03, Երևան, 2004թ.

Աշխատանքային փորձ
1995 - 2002 թթ. Սոցիալական հոգեբանության հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներում մասնագիտական կազմերի գործունեության հետ կապված մի շարք հետազոտությունների կատարում և ղեկավարում
2000 - 2003 թթ. Փրկարարների պատրաստման եվրոպական միջտարածաշրջանային կենտրոն (ՓՊԵԿ, Երևան)՝ որպես հոգեբան-խորհրդատու
Երևանի Հրաչյա Աճառյանի անվ. համալսարան` սոցիալական և կառավարման հոգեբանություն առարկաների դասվանդում
2001 թ-ից ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր
հոգեբանության ամբիոնի դասախոս և գիտաշխատող
2005 - 2011 թթ. գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարան, դասախոս
2006 - 2008 թթ. «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ
2005 - 2008 թթ. Անվտանգության աշխատակիցների պատրաստման «Վիշապի դպրոց», հոգեբան - խորհրդատու
Հոգեթերապևտների Եվրոպական Լիգայի անդամ
2009 - 2013 թթ. ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2010 - 2014 «Սատար» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-ղեկավար
2012 - 2014 ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «ճգնաժամային և արտակարգ իրավիճակների հոգեբանություն» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի ղեկավար:
2013-ից Դասավանդում է հոգեբանություն Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում

Կարդացվող դասընթացներ
Հոգեբանության հիմունքներ, Հոգեճանաչում, Պատկերի հոգեբանություն, Հոգեկան հուսալիության վերահսկման մեթոդներ, Փրկարարի անձի հոգեբանություն, Հոգեբանության դասավանդման մեթոդիկա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Արտակարգ իրավիճակների հոգեբանության բնագավառի մոդելներ և տեխնոլոգիա, Պսիխոդիագնոստիկա, Ընկալման և մտապատկերի հոգեբանություն, Հոգեբանության հասկացութաբանություն:
Գիտամանկավարժական, գիտահետազոտական, հոգեշտկողական, խորհրդատվական: Զբաղվում է արտակարգ պայմաններում գործունեության հոգեբանական մոդելավորման, անձնակազմերի հոգեկան հուսալիության վերահսկման ու ապահովման հարցերով: Կատարում է հոգեմարզման, հոգեշտկման և խորհրդատվական աշխատանքներ` ուղղված անձնային ու աշխատանքային ճգնաժամերի հաղթահարմանը, մասնագիտական հուզական այրման կանխմանը, ինքնակարգավորման և ինքնակառավարման հմտությունների զարգացմանը: Գիտական հետաքրքրությունների շարքում առանձնանում են պսիխոդիագնոստիկայի, ընկալման և մտապատկերի ուսումնասիրման տեսամեթոդաբանական ուսումնասիրությունները:

Մասնակցությունը դրամաշնորհների
«Արտակարգ իրավիճակներում գործող անձնակազմերի պատրաստման հոգեբանական տեխնոլոգիայի մշակում», ԵՊՀ, Ընդհանուր հոգեբանության ամբիոն, ՀՀ պետական բյուջե, 2011 թ.

Պարգևատրումներ
2013 թ. - Պատվոգիր, ՀՀ ՊՆ 56265 «Արզնի» ավիացիոն զորամաս, ՀՀ Զինված ուժերում ավիացիոն հոգեբանության զարգացումը խթանելու համար
2014 թ. - ԵՊՀ պատվոգիր՝ «Երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության և գիտության ոլորտում ձեռքբերումների, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած ավանդի համար»

Համակարգչային իմացություն
MS Word, Excel, Access, Power Point, Internet Explorer

Օտար լեզուների իմացություն
Ռուսերեն՝ գերազ., անգլերեն՝ բավ.

Հրաչյա Ռաֆայելի Հովհաննիսյան

Դոցենտ | Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ - Ընդհանուր հոգեբանության ամբիոն
 
 

Գիրք/Book

Hovhannisyan H. R

In connection with psycho-somatic rehabilitation work of children with diabetes (type 1) | The current issues in theoretical and applied psychology, 2019, 47 էջ

Կարեն Փոլադյան, Ռուստամ Մախմուդյան, Լուսինե Մաիլյան, Արթուր Մարտիրոսյան, Հրաչյա Հովհաննիսյան

Դատական կարգադրիչների ծառայության հիմունքներ | Ուս. ձեռնարկ: Ոսկան Երևանցի: 2016թ․, 112 էջ |

Ս. Վ. Հովհաննիսյան, Հ. Ռ. Հովհաննիսյան, Է. Վ. Ասրիյան, Հ. Մ. Ավանեսյան

Հոգեբանություն (դեմքեր, փաստեր) | Ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., Երևան, 2010, 204 էջ |

Ռ. Վ. Աղուզումցյան , Ս. Ս. Ամիրյան , Վ. Ռ. Պապոյան , Ա. Ս. Գալստյան , Ն. Գ. Խաչատրյան , Հ. Ռ. Հովհաննիսյան, Ն. Ա. Հարությունյան , Դ. Յ. Սարգսյան

Հոգեկան հուսալիության հետազոտման մեթոդաբանական մոտեցում: Անձի հոգեբանական անվտանգության հիմնախնդիրը | Կոլեկտիվ մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2009, 164 էջ, էջ 113-131 |

Հ. Ռ. Հովհաննիսյան

Հոգեկան հուսալիության վերահսկման մեթոդներ | Դասընթացի ուսումնական ծրագիր (մեթոդական ուղեցույց),Երևան, ԵՊՀ-ի հրատ., 2009 թ., 24 էջ
 

Հոդված/Article

Հրաչյա Հովհաննիսյան, Արմեն Բարսեղյան

Մարդու վարքի դէվոլյուցիան. վարքաբանական և հոգեբանական վերլուծություն | «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 2019 № 3 (30) էջ 48-61 |

Հրաչյա Հովհաննիսյան

Զգալը որպես ինտեգրալ անդրադարձում | «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 2018 № 2 (26), էջ 48-58 |

Հովհաննիսյան Հ. Ռ.

Ճգնաժա՞մ, թե՞ կրիզիս: Կեղծ բեկման ապրումների հոգեբանական վերլուծություն | Արդի հոգեբանություն, 2018, 1, էջ 88-97 |

Р. Р. Оганнесян

Образность. Опыт постижения реальности | Психология восприятия: трансцендентальная перспектива. Сборник научных статей. 2017, стр. 204-216

Հրաչյա Հովհաննիսյան

Պատկերայնությունը որպես իմացական հարմարվողականության դետերմինանտ | «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 2016 № 1 (19), էջ 63-75 |
1   2   3   4   5  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Հ. Ռ. Հովհաննիսյան

Արտակարգ իրավիճակներում գործող մասնագետների հոգեկանի ուսումնասիրման մեթոդաբանական հիմնախնդիրը | Երիտասարդ հոգեբանների երկրորդ հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու, «Զանգակ-97», Երևան, 2003, էջ 38-39

Հ. Ռ. Հովհաննիսյան

Հոգեկան հուսալիության հիմնախնդիրը փրկարարի գործունեությունում | Երիտասարդ հոգեբանների առաջին հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, «Զանգակ-97», 2001, էջ 34-35

Հ. Ռ. Հովհաննիսյան

Պրոպորցիայի կարևորությունը գեշտալտ համակարգում | «Աշխարհի մեծ մշակույթները (Գերմանիայի մշակույթը)» գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2000, էջ 11