ՋՈՆ ՍԱՀԱԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Կենսագրություն
Պատմաբան-միջազգայնագետ,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Ծնվել է 1929թ. մայիսի 6-ին Երևանում: 1946թ. ընդունվել և 1951-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1951-1954թթ. սովորել է ասպիրանտուրայում՝ սկզբում ԵՊՀ ընդհանուր պատմության ամբիոնում, ապա` ԽՍՀՄ արևելագիտության ինստիտուտում (Մոսկվա): Այստեղ էլ նրան շնորհվել է պատմագիտության թեկնածուի գիտական աստիճան: Գիտական ու մանկավարժական գործունեությանը զուգընթաց 1962-1966թթ. Ջ.Կիրակոսյանն զբաղեցրել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալի, 1966-1969թթ.` ՀԽՍՀ ռադիոհեռուստապետկոմի նախագահի, 1969-1975թթ.` ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի, 1975-1985թթ.` ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնները, ընտրվել ՀԽՍՀ VIIIX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր: 1966 թվականից ՀԿԿ Կենտկոմի անդամ էր:

1965թ. Ջ.Կիրակոսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1969թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1972թ. նրա աշխատասիրությամբ տպագրվել է «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923թթ.)» ժողովածուն: 1978-1980թթ. լույս է տեսել նրա երկհատոր «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը» արժեքավոր ուսումնասիրությունը, որի առաջին հատորը թարգմանվել ու տպագրվել է նաև ռուսերեն: Ջ.Կիրակոսյանի գիտական գործունեության պսակը «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» հիմնարար մենագրությունն է (Եր., 1982, 1983), որը թարգմանվել է բուլղարերեն և անգլերեն: Այս աշխատության համար հեղինակը հետմահու արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի:

1967թ. Ջ.Կիրակոսյանը դասախոսական աշխատանքի է անցել ԵՊՀ ընդհանուր պատմության ամբիոնում: 1979 թվականից մինչև իր անժամանակ մահը նա ղեկավարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի` Արևելքի երկրների պատմության ամբիոնը: 1978թ. մասնակցել է ՄԱԿ-ի 33-րդ նստաշրջանի աշխատանքներին:

1971թ. Ջ.Կիրակոսյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Վախճանվել է 1985թ. հունիսի 20-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:

ՋՈՆ ՍԱՀԱԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 
 

Հոդված/Article

Дж. С. Киракосян, С. П. Симонян

Великие державы, Оттоманская империя и армяне во французских архивах (1914—1918 гг.). Документы, собранные и представленные Арутюном Бейлеряном (Մեծ տերությունները, Օսմանյան կայսրությունը և հայերը ֆրանսիական արխիվներում (1914—1918 թթ.). Հարություն Բեյլերյանի հավաքած և ներկայացրած վավերագրերը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (55), Երևան 1985թ., էջ 222-233 |

Дж. Киракосян, Р. Кондакчян

Очерки Истории Турции (Ակնարկներ Թուրքիայի պատմության) | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (50), Երևան 1983թ., էջ 263-266 |

Дж. Киракосян, В. Кармиршаляи

Д-р Салахи Р. Сониель. Переселение армян. Документы (Դ-ր Սալահի Ռ. Սոնիել. Հայերի վերաբնակեցումը. փաստաթղթեր) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (48), Երևան 1982թ., էջ 210-215 |

Ջ. Կիրակոսյան, Մ. Քոչար

Նեշիդե Քերեմ Դեմիր, Հայկական հարցը Թուրքիայում. Սպանվածի պատմածները իր մորը | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (41), Երևան 1980թ., էջ 189-191 |

Ջ. Կիրակոսյան

1878 թ. Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և անգլիական դիվանագիտությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (34), Երևան 1978թ., էջ 83-106 |