ՄԱՆՎԵԼ ԵԳՈՐԻ ԱՍԱՏՐՅԱՆ
Կենսագրություն
Լեզվաբան,
բանասիրական գիությունների դոկտոր, պրոֆեսոր


Ծնվել է 1926թ. ապրիլի 26-ին էջմիածնի շրջանի Արագած գյուղում: 1939թ. ավարտել է ծննդավայրի յոթնամյա դպրոցը, 1942թ.` էջմիածնի մանկավարժական ուսումնարանը, 1951թ.` ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1942-1944թթ. աշխատել է որպես ուսուցիչ, 1954 թվականից՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում որպես դասախոս:

1954թ. Մ.Ասատրյանը պաշտպանել է թեկնածուական, 1970թ.` դոկտորական ատենախոսություն: 1973թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1990-1995թթ. եղել է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ:

Մ.Ասատրյանը համալսարանոլմ դասավանդել է հայոց լեզվի ձևաբանություն և բարբառագիտություն:

Առավել կարևոր են «Ժամանակակից հայերենի ձևաբանության հարցեր» (3 հատորով), «Բայի սեռերը ժամանակակից հայերենում» (Եր., 1959), «Ուրմիայի (Խոյի) բարբառը» (Եր., 1968), «Լոռու խոսվածքը» (Եր., 1968) մենագրությունները և «Ժամանակակից հայոց լեզու. շարահյուսություն. պարզ նախադասություն» (Եր., 1987) բուհական դասագիրքը:

Մ.Ասատրյանը վախճանվել է 2000թ. հունվարի 25-ին Երևանում:

ՄԱՆՎԵԼ ԵԳՈՐԻ ԱՍԱՏՐՅԱՆ

 
 

Հոդված/Article

Մ. Ասատրյան

Արևելահայ գրական լեզվի և Արարատյան բարբառի ձևաբանական համակարգերի փոխհարաբերությունները | «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (50), Երևան 1983թ., էջ 115-128 |

Մ. Ասատրյան

Բազմավաստակ լեզվաբանը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (49), Երևան 1983թ., էջ 233-238 |

Մ. Ասատրյան

Հայ բարբառների բազմահատկանիշ դասակարգումը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (46), Երևան 1982թ., էջ 85-102 |

Մ. Ասատրյան

Արևելահայ գրական լեզվի և արարատյան բարբառի ձևաբանական համակարգերի փոխհարաբերությունները | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (42), Երևան 1980թ., էջ 81-95 |

Մ. Ասատրյան

Արևելահայ գրական լեզվի և Արարատյան բարբառի բաղաձայնական համակարգի փոխհարաբերությունները | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (39), Երևան 1979թ., էջ 106-117 |