Մարատ Արիսի Գրիգորյան
Կենսագրություն
Կրթություն
1958 թ-ին սննդի արդյունաբերության տեխնիկում
1960 թ-ին ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ
1967 թ-ին Մոսկվայի պետական համալսարան ասպիրանտուրա

Գիտական աստիճան
1973 թ-ին երկրաբանական գիտությունների թեկնածու
1976 թ-ին դոցենտ

Աշխատանքային փորձ
1966 թ-ին ՀԽՍՀ Երկրաբանական վարչություն, սեյսմահետախուզական արշավախմբի երկրաֆիզիկոս
1966 թ-ին ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետ, երկրաֆիզիկայի ամբիոն, ասիստենտ
1973 թ-ին երկրաֆիզիկայի ամբիոն, ավագ դասախոս
1976 թ-ին ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ
1980 - 2008 թթ. երկրաբանական ֆակուլտետի դեկան
2008 թ-ից առ այսօր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան
1973 թ-ից մինչև օրս տարբեր տարիների ընթացքում ղեկավարում է Երկրաբանության և աշխարհագրության բնագավառներում պայմանագրային հիմունքներով կատարվող գիտաարտադրական թեմաների ուղղությամբ կատարվող աշխատանքները։
1974 թ-ին Երկրաբանա-երկրաֆիզիկական աշխատանքների արշավախմբի ղեկավար Ադլեր - Սոչի - Դոգոմիս ծովափնյա շրջանի հատվածում (սողանքային երևույթների ուսումնասիրում).
1988 թ-ին Սիրիայի Արաբական Հանրապետություն, որպես գլխավոր փորձագետ նախագծվող ատոմային էլեկտրակայանի շինհրապարակի ընտրման աշխատանքների
2008 թ-ից առ այսօր Կիրառական երկրաբանության գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար

Աշխատանքային փորձը տարբեր երկրներում
Սիրիայի Արաբական Հանրապետություն, որպես գլխավոր փորձագետ նախագծվող ատոմային էլեկտրոկայանի շինարարական հրապարակի ընտրման աշխատանքների: 2002 թ. որպես սեյսմոհետախուզական աշխատանքների կատարման գլխավոր մասնագետ: 2016 թվականին, որպես փորձագետ, մասնակցել է Ճապոնիայում սողանքային երևույթների ուսումնասիրման և կառավարման աշխատանքներին, հանդես է եկել զեկուցումով:

Կարդացվող դասընթացներ
«Երկրաֆիզիկա», «Սեյսմահետախուզություն», «Սեյսմահետախուզության ուսումնասիրման օբյեկտներ», «Ինժեներային սեյսմահետախուզություն»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Երկրակեղևի խորքային կառուցվածքի ուսումնասիրում, սեյսմալոգիա, ինժեներական երկրաֆիզիկա, վտանգավոր երկրաբանական երևույթներ, հատկապես
սողանքային երևույթների ուսումնասիրում, լանջերի կայունության գնահատում երկրաֆիզիկական համալիր մեթոդների կիրառմամբ, ջրաերկրաբանական և ինժեներական երկրաբանության խնդիրների ուսումնասիրություն, հանքավայրերի շահագործման ընթացքում բնապահպանական ռիսկերի գնահատում, ջրային ռեսուրսների կառավարում։

Լեզուներ
հայերեն, ռուսերեն, գերմաներեն (բավարար)

Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցություն
Դուբլին, Կանն, Վենետիկ, Իրան, ՌԴ, Ճապոնիա, Բեռլին, ՀՀ

Հասարակական գործունեություն
Եվրոպայի երկրաֆիզիկոսների ասոցացիայի անդամ
ԵՊՀ-ի գիտական տեղեկագրի (երկրաբանության և աշխարհագրության) գլխավոր խմբագիր
1965 թ Հայոց ցեղասպանության 50 ամյակի տարելիցի ցույցի կազմակերպման ղեկավարներից է։
1967 թվական Մոսկվայի պետական համալսարանում հայ ուսանողների հետ կազմակերպում է Մոսկվայի հայ մտավորականների հավաք, որտեղ բացման խոսքով հանդես է գալիս Մ.Գրիգորյանը, իսկ հաջորդ օրը հայ ուսանողների կողմից կազմակերպվում է բողոքի ցույց Մոսկվայում թուրքական դեսպանատան առաջ և հանրահավաք Մոսկվայի հայկական գերեզմանատանը։

Պետական մրցանակներ և պատվավոր կոչումներ
ՀՀ վաստակավոր մանկավարժ։
ԽՍՀՄ-ի Երկրաբանության նախարարության պատվոգիր։ ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ, ՀՀ պաշտպանության նախարարության, Դրաստամատ Կանայանի և Մարշալ Բաղրամյանի մեդալներ, ՀՀ կրթության և գիտության, բնապահպանության նախարարությունների ոսկե մեդալ, ԵՊՀ-ի ոսկե մեդալ։

Մասնագիտական պատրաստվածություն
1966 - 1967 թթ. Մոսկվայի Պետական Համալսարան

Դեկանի պաշտոնում աշխատած տարիների ընթացքում ֆակուլտետում նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են նոր ուսումնական, գիտական լաբորատորիաներ, համակարգչային լսարաններ, որոնք հագեցած են ամենաժամանակակից սարքավորումներով։

Ներկայումս ֆակուլտետը ուսումնական, գիտական համագործակցության պայմանագրեր ունի տարբեր երկրների (Ֆրանսիայի, ՌԴ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի) համապատասխան կենտրոնների հետ։

Մարատ Արիսի Գրիգորյան

Դեկան | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Դոցենտ | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Երկրաֆիզիկայի ամբիոն
 
 

Գիրք/Book

Գրիգորյան Մ. Ա., Սուջյան Ս. Ա.

Աշխարհը թվերով ու փաստերով | Մենագրություն: ԵՊՀ հրատ., 2017թ․, 234 էջ

Գրիգորյան Մ․ Ա․, Սուվարյան Ս․ Ռ․, Ալեքսանյան Գ․ Փ․, Քելյան Ս․ Ս․

Սերվիս մասնագիտության ուսումնական պրակտիկաների կազմակերպման ուսումնամեթոդական ուղեցույց | ԵՊՀ հրատ., 2016թ․, 66 էջ

Գրիգորյան Մ., Խարազյան Էդ.

ՀՀ տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեկտոնական քարտեզի կազմման ուսումնասիրություններ | ԵՊՀ-ի ֆոնդ, 2010, 181 էջ

Գրիգորյան Մ.Ա., Մինասյան Ռ.Ս.

ՄԹ արդյունքների մեկնաբանություն Գրիձոր և Քարքար տեղամասերում | ԵՊՀ-ի ֆոնդ, 2010, 181 էջ

Գրիգորյան Մ.Ա., Մինասյան Ռ.Ս.

ՀՀ տարածքի բնական լանջերի կայունության Սևանի ավազանի երկրաբանա-հիդրոերկրաբանական կառուցվածքը և անթրոպոգեն ազդեցության գնահատումը համալիր ուսումնասիրության հիման վրա | ԵՊՀ-ի ֆոնդ, 2008, 43 էջ
 

Հոդված/Article

Է. Բ. Հաջիմամուդով, Վ. Պ. Վարդանյան, Մ. Ա. Գրիգորյան, Ա. Ս. Սարդարյան

Электроразведочные исследования на одном из оползневых участков в Дилижанском районе Армянской ССР (Դիլիջանի շրջանի սողանքային մարմիններից մեկի էլեկտրահետախուզական ուսումնասիրությունները) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1985, #2, էջ 127-131 (ռուսերեն) |

է. Բ. Հաջիմամուդով, Մ. Ա. Գրիգորյան, Դ. Ա. Խաչատրյան

Возможности электроразведки при изучении оползневых явлений в карьерах (էլեկտրահետախուղության հնարավորությունը բացահանքերում սողանքային երևույթները ուսումնասիրելու ժամանակ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1984, #2, էջ 122-127 (ռուսերեն) |

Մ. Ա. Գրիգորյան, Ռ. Ա. Մայիլյան, Ա. Ս. Սարդարյան

Геолого-геофизическая характеристика сейсмоактивных зон северо-западной части Армении (Հայաստանի հյուսիս արևմտյան սեյսմոակտիվ զոնաների երկրաբանա-երկրաֆիզիկական բնութագիրը) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1984, #2, էջ 118-121 (ռուսերեն) |

Մ. Ա. Գրիգորյան, Ա. Ս. Սարդարյան

Природа современных движений земной коры на территории Арм. ССР (Երկրի կեղևի ժամանակակից շարժումների բնույթը ՀՍՍՀ տարածքում) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1983, #2, էջ 140-142 (ռուսերեն) |

Դ. Ա. Խաչատրյան, Մ. Ա. Գրիգորյան , Է. Բ. Հաջիմամուդով

Об электромагнитных свойствах почв и грунтов северного склона горы Арагац (Արագած լեոան հյուսիսային լանջի գետնահողերի էլեկտրամագնիսական հատկությունների մասին ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1983, #1, էջ 131-138 (ռուսերեն) |
1   2   3   4   5   6  |  Տեսնել բոլորը