Նաիրուհի Մխիթարի Ջրբաշյան
Կենսագրություն
Կրթություն
1988 - 1992 թթ. . Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրա՝ «Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում» մասնագիտությամբ
1979-1984թթ. Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ՝ տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ

Գիտական աստիճան, կոչում
«Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում» մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Աշխատանքային փորձ
2001 - 2012 թթ.` Երևանի Պետական Համալսարանի «Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման» ամբիոնի ասիստենտ
2013 թ-ից` նույն ամբիոնի ասիստենտ
1996 - 1999 թթ. ՀՀ Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության և Համաշխարհային Բանկի համատեղ «Տնային տնտեսությունների կենսամակարդակի ընտրանքային հետազոտության» ծրագրի ծրագրավորողի ասիստենտ
1984 - 1996թթ. ՀՀ Պետպլանին կից «Տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ», Մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման բաժնի տնտեսագետ, այնուհետև` կրտսեր գիտական աշխատող

Պայմանագրային աշխատանքներ և գիտահետազոտական փորձ
2013 թ. ապրիլ-սեպտեմբեր Համաշխարհային Բանկի խորհրդատու՝ Հայաստանի Սոցւալական Ներդրումների Հիմնադրամի զարգացման ռազմավարության մշակման գծով
2012 թ. ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ազգային խորհրդատու՝ «ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի» իրականացման մոնիթորինգի ու գնահատման համակարգի ստեղծման գծով
2011 - 2012 թթ. «Ավագ սոլյուշնս» խորհրդատվական ընկերության խորհրդատու՝ «Հայաստանի 2013-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարության» մշակման գծով
2009 - 2011 թթ. «Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ –Հայաստան» կազմակերպության խորհրդատու՝ «Ջրօգտագործող գյուղական տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտության» մեթոդաբանության մշակման, տվյալների բազաների ստեղծման ու վերլուծության ու վերլուծական զեկույցի պատրաստման գծով
2009 թ. ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ազգային խորհրդատու՝ «Հազարամյակի զարգացման նպատակներ – Հայաստան, 2009» առաջընթացի զեկույցի մշակման գծով
2007 - 2008 թթ. «Ավագ սոլյուշնս» խորհրդատվական ընկերության խորհրդատու՝ «Հայաստանի կայուն զարգացման ռազմավարական ծրագրի» մշակման գծով
2006 թ. «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի խորհրդատու՝ մոնիթորինգի ու գնահատման համակարգի ստեղծման գծով
2006 թ. Հայաստանի Սոցւալական Ներդրումների Հիմնադրամի խորհրդատու՝ ՀՀ համայնքների խոցելիության գնահատման ու դասակարգման մեթոդաբանության մշակման ու ներդրման գծով
2001 - 2005 թթ. ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի «Սոցիալական մոնիտորինգի համակարգի ստեղծում» ծրագրի ազգային խորհրդատու՝ Սոցիալական մոնիտորինգի և գնահատման համակարգի ստեղծման մեթոդաբանության և համակարգիմշակման, ներդրման, «Հայաստանի սոցիալական միտումները» պարբերականի խմբագրման գծով:
2000 - 2001 թթ. ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ազգային խորհրդատու՝ «Երաշտի ազդեցությունը Հայաստանում և դրա սոցիալական հետևանքները» ծրագրի շրջանակում մարդասիրական օգնության և համայնքային զարգացման կարիքների հետազոտության մեթոդաբանության մշակման, ՀՀ բոլոր համայնքների հետազոտության անցկացման, տվյալների բազայի ստեղծման, համայնքների խոցելիության կոռելյանտների վերլուծության ու զեկույցի պատրաստման գծով
1998 - 1999 թթ. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ազգային խորհրդատու՝ «Աղքատությունը Հայաստանի բնակչության խոցելի խմբերում. փախստականների և տեղացի բնակչության կենսամակարդակի համեմատական վերլուծություն» հետազոտության գործիքամիջոցների մշակման, տվյալների բազայի ստեղծման, վերլուծության և զեկույցի պատրաստման գծով
1998 թ. «Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի» Ծրագրի Իրականացման Գրասենյակ, «Հյուսիս-արևելյան գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի», ազգային Խորհրդատու` ծրագրի շահառուների նախնական հետազոտության իրականացման, տվյալների բազայի ստեղծման, վերլուծության և զեկույցի պատրաստման գծով:

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Տնտեսական ու սոցիալական զարգացման միտումների վիճակագրական վերլուծություն, մաթեմատիկական ու էկոնոմետրիկ մոդելավորում և կանխատեսում, տնտեսական զարգացման, համայնքային զարգացման, աղքատության, խոցելիության, մարդկային զարգացման, անհավասարության գնահատման, ընտրանքային հետազոտությունների մեթոդաբանության ու գործիքամիջոցների մշակում, մոնիթորինգի ու գնահատման համակարգերի մշակում:

Դասավանդվող դասընթացներ
Էկոնոմետրիկա, Տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսագիտական հետազոտություններում, Էկոնոմետրիկ մեթոդների կիրառումը տնտեսագիտական վերլուծություններում

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Նաիրուհի Մխիթարի Ջրբաշյան

Դոցենտ | Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ - Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
 
 

Գիրք/Book

Նաիրուհի Ջրբաշյան

Էկոնոմետրիկ մոդելավորումը EViews փաթեթի օգտագործմամբ | Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, «Նոր Դար» հրատ., 2013թ., 76 էջ

Նաիրուհի Ջրբաշյան, Նունե Եղիազարյան, , Վարվառա Քալաշյան

Ճգնաժամի հետևանքով աղքատացած բնակչության գոյատևման մեխանիզմները | Գիտահետազոտական աշխատանք,Երևան,«Անտարես» հրատ,,2012թ.,75 էջ

Նաիրուհի Ջրբաշյան, Եվգենիա Պատուրյան

Perceptions of corruption in Armenia: Growing disappointment and detachment? | Գիտահետազոտական աշխատանք, «Spotlight on Armenia»,The Foreign Policy Centre,London,2011,Էջ 29-35

Գ. Բարխուդարյան , Ն. Ջրբաշյան

Կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման հիմնահարցերը ՀՀ անցումային տնտեսությունում | ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տարեգիրք, Երևան, 2011, էջ 187-199 |

Նաիրուհի Ջրբաշյան

Education System in the Republic of Armenia | Գիտահետազոտական աշխատանք, “Moving Closer to Europe? Economic tnd Social Policies In Georgia, Armenia And Azerbaijan”, The Friedrich-Ebert-Stiftung and the Centre for Economic Problems Research,Tbilisi,2010,Էջ 173-188
 

Հոդված/Article

Նաիրուհի Ջրբաշյան

Էկոնոմետրիկայի դասավանդման որոշ մեթոդներ | Մանկավարժական միտք, 2015թ․, 4, 212-217 էջ |

Նաիրուհի Ջրբաշյան

Հայաստանի ՀՆԱ-ի մոդելավորումն ու կանխատեսումը՝ միաչափ ժամանակային շարքի տարրալուծման եղանակով | Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի լրաբեր (ՀՃԱԼ),Երևան, 2012թ,,հ.9,№4,Էջ 704-709

Նաիրուհի Ջրբաշյան

Սոցիալ-տնտեսական զարգացումները Հայաստանում նախա և ետճգնաժամային ժամանակահատվածներում | Երևանի Պետական Համալսարանի Տտեսագիտության ֆակուլտետի տարեգիրք,Երևան,2012թ.,Էջ 342-355

Նաիրուհի Ջրբաշյան

Խոցելիության հասկացության կիրառումը տարածքային անհամաչափությունների գնահատման համար | «Հայաստանի հանրապետության սոցիալ-տնտեսական արդի հիմնախնդիրները» գիտական հոդվածների ժողովածու-8,Երևան,2006թ.,էջ 457-464

Նաիրուհի Ջրբաշյան

Էկոնոմետրիկ մոդելավորման գործիքամիջոցների կիրառումը ՀՀ համայնքների խոցելիության ընդհանուր համաթվի ձևավորման համար | «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում» հոդվածների ժողովածու, №4-3,Երևան,2006թ.,էջ 225-232