Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան
Կենսագրություն
Ռադիոֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Ծնվել է 1936 թ. մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: 1953 թ. ավարտել է տեղի դպրոցը, 1958 թ. ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` աստղաֆիզիկոսի որակավորմամբ: 1960 - 1963 թթ. Ռ. Մարտիրոսյանը սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 1964 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1964 - 1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռազիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1968 - 1970 թթ. լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970 - 1980 թթ. գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն: 1980 թ. նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն և նույն թվականին պաշտպանել դոկտորական ատենախոսություն: 1982 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1986 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990 թ.՝ ակադեմիկոս:

1993 - 2006 թթ. Ռ. Մարտիրոսյանը եղել է ԵՊՀ ռեկտոր, նշանակալի ավանդ բերել համալսարանի` եռաստիճան կրթական համակարգին անցնելուն, նպաստել եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու գործընթացին: 2006-ից ՀՀ ԳԱԱ նախագահն է:

Ռ.Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղացուցիչների ստեզծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը: Մասնավորապես առաջարկել է մակարդակների շրջման սխեմա, որը թույլ է տալիս միաժամանակ ուժեղացնել տարբեր հաճախություններով երկու ազդանշաններ: Փորձնականորեն այդ սխեման իրականացրել է 21 սմ և 3 սմ ալիքի երկարությունների համար:

Ռ. Մարտիրոսյանի մշակած ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը РАТАМ-600 մեծ ռադիոաստղադիտակի ընգունող համակարգի զգայունությունը մեծացրել է 14 անգամ, որը թույլ է տվել հետազոտել տիեզերական մի շարք մազերային աղբյուրների ռադիոճառագայթումը:

Նրա գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդաե և «Օկեան» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում:

Ռ. Մարտիրոսյանը համահեղինակ է "Theoretical Analysis of Spin Lattice Relaxation and Maser Properties of Cr3+ ֊ТЮ2" (Gothenburg, 1976), "Methods and Materials for Remote Sensing" (USA, 2004) մենագ֊րnւթյпւնների:

1965-ից Ռ. Մարտիրոսյանը դասավանդում է ԵՊՀ-ում, 1983 թ. նրա նախաձեռնությամբ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում կազմակերպվել է գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի ամբիոն, որը նա ղեկավարել է մինչև 1986 թ.: 2006 թ-ից դեկավարում է իր ստեղծած ԳԲՀ ռազիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամրիոնը:

Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 9 և դոկտորական 2 ատենախոսություն:

Ռ . Մարտիրոսյանը ԵՊՀ-•ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է:
1989թ. Ռ. Մարտիրոսյանն արժանացել է Ուկրաինայի Պետական մրցանակի: Պարգևատրվել է «Պատվո նշան» (1981), Հոկտեմբերյան հեղափոխության (1986), ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» (1999), ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» (2005), Իտալիայի Նախագահի (2004), Ֆրանսիայի կառավարության (2005), Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» (2007) շքանշաններով և մի շարք մեդալներով:

Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան

Ամբիոնի վարիչ | Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ - Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն
 
 

Հոդված/Article

А. S. Nikoghosyan, H. Ting, J. Shen, R. M. Martirosyan, M. A. Kazaryan, M. Yu. Tunyan, А. V. Papikyan, А. А. Papikyan

Dielectric Anisotropy of Human Bone and CERABONE® in the Terahertz Spectral Range 0.2 to 2.5 THz | Journal of Physics: Conference Series. 2017, 826 , 012005 pp. 1 - 8 |

Kalantaryan V., Martirosyan R., Babayan Y., Hakobyan S.

Interaction of netropsin with double-stranded nucleic acids irradiated with non ionizing athermal millimeter electromagnetic waves | The Joint Annual Meeting of The Bioelectromagnetics Society and the European BioElectromagnetics Association co-organized with the European COST EMF-MED Action BM1309. 2016, p. 467-470 |

V. P. Kalantaryan, R. M. Martirosyan, S. N. Hakobyan, R. S. Khazaryan

Thermostability of the Mitoxantrone-tumor DNA complexes irradiated by low power electromagnetic waves | BIOEM 2016. p. 763-766 |

D. Bagdasaryan, A. Hakhoumian, R. Martirosian, A. Julfayan, A. Makaryan, F. Nazari, V. Tadevosyan

Ferromagnetic detector of infrared radiation | Microwave and THz Technologies, Photonics and Wireless Communications. 2016, p. 57-60 |

Vitali Kalantaryan, Radik Martirosyan, Tsovinar Adamyan, Emma Gevorkyan

The low power electromagnetic millimeter waves influence on the cellular indicators of leucopoiesis | The Joint Annual Meeting of The Bioelectromagnetics Society and the European BioElectromagnetics Association co-organized with the European COST EMF-MED Action BM1309. 2016, p. 470-473 |
1   2   3  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Vitali Kalantaryan, Radik Martirosyan, Yura Babayan, Pogos Vardevanyan

Influence of nonionizing millimeter electromagnetic radiation on tumor and healthy DNA | The 2nd European Congress of Medical Physics. 2018, 96-96 pp.

Vitali Kalantaryan, Radik Martirosyan, Yura Babayan, Pogos Vardevanyan

Influence of nonionizing millimeter electromagnetic radiation on tumor and healthy DNA | The 2nd European Congress of Medical Physics. 2018, p. 96-96

Vitali Kalantaryan, Radik Martirosyan, Yura Babayan, Hamlet Badalyan

What is the primary target of the action millimeter waves on biological objects? | The Joint Annual Meeting of The Bioelectromagnetics Society and the European BioElectromagnetics Association co-organized with the European COST EMF-MED Action BM1309. 2016, p. 762-763 |