Ռուբեն Լևոնի Մարկոսյան
Կենսագրություն
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կրթություն
1996 - 1999 թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրա
1991 – 1996 թթ. ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
1981 – 1991 թթ. Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց

Գիտական աստիճան
2002 թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով, տեխնիկական գիտությունների թեկնածու:

Աշխատանքային փորձ (հիմնական աշխատանք)
2009 թ-ից մինչ այժմ՝ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր
2012 թ-ից մինչ այժմ՝ ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնի ասիստենտ
2008 - 2009 թթ. ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
2005 - 2008 թթ. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
2004 - 2005 թթ. «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամ, արտաքին կապերի բաժնի պետ
1999 - 2009 թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Միկրոբիոլոգիայի ինստիտուտ, գիտաշխատող
1998 - 2001 թթ. ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ

Կարդացվող դասընթացներ
Սոցիալական ծառայության համակարգը ՀՀ-ում

Լրացուցիչ դասընթացներ և վերապատրաստումներ
2009 թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա: Քաղաքացիական ծառայողի վերապատրաստման դասընթաց: Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2007 թ. Նոյեմբեր, Համաշխարհային բանկի ինստիտուտ, Վաշինգտոն, ԱՄՆ: Համաշխարհային բանկի կենսաթոշակային հիմնական դասընթաց:
1998 - 2002 թթ. Եվորպայի խորհրդի երիտասարդական տնօրինություն, Ստրասբուրգի և Բուդապեշտի երիտասարդական կենտրոններ: Մասնակցություն մի շարք կարճաժամկետ դասընթացների և սեմինարների՝ երիտասարդական քաղաքականության, հակամարտությունների կարգավորման, միջմշակութային ուսուցման, ոչ ֆորմալ կրթության և այլ խնդիրների վերաբերյալ:
1995 - 1996 թթ. Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Լրացուցիչ կրություն (Extension Education): Գրավոր անգլերենի տեխնիկական գիտական դասընթաց:

Հասարակական ներգրավվածություն
2010 - 2012 թթ. ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի քարտուղար
2003 թ–ից մինչ այժմ՝ Եվրոպայի խորհրդի երիտասարդական տնօրինության փորձագետների (դասընթաց վարողների) մշտական խմբի անդամ
1998 - 2000 թթ. Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ. հիմնադիր համագումարի պատվիրակ, նախագահության անդամ
1994 - 1998 թթ. ԵՊՀ ուսանողական խորհուրդ (հիմնադիր ժողովի պատվիրակ, ընտրական հանձնաժողովի նախագահ, պատասխանատու քարտուղար), ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն (հիմնադիր համագումարի պատվիրակ, նախագահի առաջին տեղակալ)

Փորձագիտական աշխատանք
2011 - 2012 թթ. ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում տրամադրվող սոցիալական ծառայությունների համալիր (ինտեգրված) մոդելի մշակման խորհրդատվություն: Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր, սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա, երկարաժամկետ փորձագետ:
2011 - 2012 թթ. «Հայաստանի երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» զեկույց, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի փորձագետ, զեկույցի խմբագրական խորհրդի անդամ:
2011 թ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվերով մշակված Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց (հետազոտական մաս): «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի փորձագետ:
2003 - 2009 թթ. Եվրոպայի խորհրդի երիտասարդական տնօրինության կողմից կազմակերպված մի շարք դասընթացների փորձագետ (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա):
2007 - 2008 թթ. ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի հեղինակ, փորձագետ:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր

(+374 10) 55-46-72
rmarkosyan@ysu.am

Ռուբեն Լևոնի Մարկոսյան

Պրոռեկտոր | ԵՊՀ
Դոցենտ | Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Հանրային կառավարման ամբիոն
 
 

Գիրք/Book

Հարություն Մարզպանյան, Ռուբեն Մարկոսյան, Նոննա Խաչատրյան

Միգրացիայի ռիսկերը և մարդկային կապիտալի վերարտադրությունը | Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 140 էջ |

Միրա Անտոնյան, Անահիտ Սահակյան, Արտակ Խաչատրյան, Ռուբեն Մարկոսյան, Նունե Գեղամյան, Աննա Ոսկանյան

Սուպերվիզիան սոցիալական աշխատանքում | Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 176 էջ |

Harutyun Marzpanyan, Sedrak Astvatsaturov, Ruben Markosyan

The Interrelation between Migration and Human Capital Reproduction in Armenia | Yerevan: YSU Press, 2015, 112 p. |

Nadine Lyamouri-Bajja, Nina Genneby, Ruben Markosyan, Yael Ohana

T-Kit: Youth Transforming conflict | Council of Europe Publishing, Strasbourg, 2012. (289 pages), youth-partnership-eu.coe.int

Արա Սարգսյան, Ռուբեն Մարկոսյան, Արման Ուդումյան

Կենսաթոշակային բացատրական բառարան | Երևան, Բավիղ, 2007, (80 էջ) |
 

Հոդված/Article

Саакян Оганнес, Маркосян Рубен, Товмасян Лусине

Система пенсионного обеспечения Армении и перспективы реализации пенсионной реформы | Социальный Вестник пенсионных и социальных фондов стран СНГ и Балтии, N 1-2 (35-36), 2009, с. 58-62 |

Ռ. Լ. Մարկոսյան

Некоторые подходы применения методов информатики в микробиологических исследованиях (Մանրէաբանական հետազոտություններում ինֆորմատիկայի մեթոդների կիրառման որոշ մոտեցումներ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1999, #1, էջ 27-30 (ռուսերեն) |