Սեդա Քերոբի Գասպարյան
Կենսագրություն
Աշխատանքային գործունեություն
2002- մինչև այժմ - Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
1993-2002 - Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ
1991-1993 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դոցենտ
1989-1991 - Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի դոկտորանտ
1987-1989 - Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ
1984-1987 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի ավագ դասախոս
1982-1984 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոս
1978–1981 - Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի նպատակային ասպիրանտ
1971–1978 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոս
1968-1971 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի լաբորանտ

Կրթություն
1989-1994 - Դոկտորական ատենախոսության պաշտպանություն "Cравнение как “изъяснение” в интеллективной речи и как средство лингвопоэтического творчества в художественной литературе” թեմայով, Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվ. պետական համալսարան, անգլերեն լեզվի ամբիոն
1978-1983 - Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն “Полифония слова в составе фигуры сравнения” թեմայով, Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվ. պետական համալսարան, անգլերեն լեզվի ամբիոն
1963-1968 - Երևանի պետական համալսարան, բանասիրության ֆակուլտետ,
1952-1963 - Երևանի Նար-Դոսի անվ. միջնակարգ դպրոց

Դասավանդվող դասընթացներ և հետազոտական աշխատանք
Մասնագիտության արդի հիմնահարցեր, ճանաչողական լեզվաբանության հիմնահարցեր, ակադեմիական անգլերեն. տեսություն և պրակտիկա, լեզվաոճաբանություն, լեզվապոետիկա, գործառական ոճագիտություն, տեքստի մեկնաբանություն, գեղարվեստական տեքստի լինգվոդիդակտիկա
Բակալավրական, մագիստրոսական, թեկնածուական և դոկտորական աշխատանքների գիտական ղեկավարություն և խորհրդատվություն

Թեկնածուական ատենախոսությունների ղեկավարում
1. «ԱՄՆ նախագահների՝ Հայոց ցեղասպանությանը առնչվող ելույթների դիսկուրսիվ առանձնահատկությունները» (Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի ելույթների հիման վրա) (պաշտպանված է 2015թ.)
2. «Հեղինակի մտադրությունը որպես տեքստաբանական քննության առարկա» (պաշտպանված է 2015թ.)
3. «Ճարտարագիտության ոլորտի անգլերենի գործառական քննություն (իրանական գիտակրթական համատեքստում)» (պաշտպանված է 2013թ.)
4. «Պատկերավոր արտահայտչամիջոցների բազմաձայնական առկայացումը անգլերեն գեղարվեստական խոսքում (ֆրանսերենի զուգադրությամբ)» (պաշտպանված է 2013թ.)
5. «Սուբյեկտիվ գնահատողականության դրսևորումը վերնագիր – ստեղծագործություն փոխհարաբերության մեջ (անգլերեն նյութի հիման վրա)» (պաշտպանված է 2012թ.)
6. «Փոխաբերական տեղաշարժի հիմնախնդիրը տերմինաստեղծման մեջ (անգլերեն իրավաբանական տերմինների նյութի հիման վրա)» (պաշտպանված է 2012թ.)
7. «Ազգային ինքնության դրսևորումները բրիտանական լեզվամշակույթում» (պաշտպանված է 2011թ.)
8. «Քաղաքական ելույթը որպես լեզվական և արտալեզվական իրողությունների փոխներթափանցում (անգլերեն փաստական նյութի հիման վրա)» (պաշտպանված է 2011թ.)
9. «Համարժեքության խնդիրը Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկի անգլերեն թարգմանության մեջ» (պաշտպանված է 2010թ.)
10. «Կինոգրախոսությունը որպես տեքսաբանական քննության առարկա» (պաշտպանված է 2010թ.)
11. «Մշակութային պայմանավորվածություն ունեցող տարրերի կառավարումը ոչ մայրենի անգլերեն խոսքում» (պաշտպանված է 2010թ.)
12. «Գրականագիտական շարադրանքի գործառական-հաղորդակցական հայեցակերպը» (պաշտպանված է 2009թ.)
13. «Ոճական հնարները գործաբանական ոճագիտության լույսի ներքո» (պաշտպանված է 2008-թ.)
14. «Գեղարվեստական խորհրդանիշը որպես հեղինակի անհատական ոճի բաղկացուցիչ տարր» (պաշտպանված է 2007թ.)
15. «Արտոնագրային մասնագրի լեզուն և ոճը» (պաշտպանված է 2006թ.)
16. «Գրական անդրադարձի՝ որպես արտահայտչական հնարի մեկնողական ընդգրկումը (Հ. Ջեյմսի երկերի փաստական նյութի հիման վրա)» (պաշտպանված է 2005թ.)
17. «Հրապարակախոսական արձակը որպես գործառական ոճերի հակադրամիասնություն (անգլերեն փաստական նյութի հիման վրա)» (պաշտպանված է 2003թ.)
18. «Հույզերի կարգայնացումը անգլերենի յուրացման ընթացքում» (պաշտպանված է 2003թ.)
19. «Մակդիրների ճանաչողական արժեքը Հովհաննեսի ավետարանում» (պաշտպանված է 2002թ.)
20. «Կոմիկականի լեզվաոճական արտահայտչամիջոցները անգլերենում (ըստ Բեռնարդ Շոուի և Օ. Հենրիի ստեղծա•ործությունների լեզվանյութի)» (պաշտպանված է 2001թ.)
21. «Անգլերենի դարձվածաբանության լեզվամշակութաբանական հայեցակերպը որպես թարգմանական խնդիր» (պաշտպանված է 2001թ.)
22. «Համեմատությունը որպես հեղինակի անհատական ոճի արտահայտման միջոց» (պաշտպանված է 2001թ.)
23. «Փոխաբերության լեզվաբանաստեղծական արժեքը գեղարվեստական ստեղծագործության մեջ» (պաշտպանված է 2000թ.)
24. «Ժամանակակից անգլերենի կենդանանիշ ածականների հիմնական իմաստային հայեցակերպերը» (պաշտպանված է 1999թ.)
25. «Ժամանակային շարահյուսական կառույցների հոմանշությունը ժամանակակից անգլերենում» (պաշտպանված է 1996թ.)

Դոկտորական ատենախոսությունների խորհրդատվություն
1. «Անգլալեզու գիտաֆանտաստիկ դիսկուրսի լեզվաոճական յուրահատկությունները բանականի և երևակայականի հարաբերակցության համատեքստում» (պաշտպանված է 2017թ.)
2. «Անգլիական երգիծական խոսույթի գենդերային հայեցակերպը / լեզվական և հանրամշակութային դրսևորումներ» (պաշտպանված է 2016թ)
3. «Когнитивно-прагматический аспект теории политического дискурса (на материале публичных выступлений американских и британских политических деятелей)» (պաշտպանված է 2011թ.)
4. «Խոսքային փոխներգործության ճանաչողական-գործաբանական հայեցակերպը անգլերենում» (պաշտպանված է 2010թ.)
5. «Գեղարվեստական ստեղծագործությունը և նրա թարգմանությունը որպես բանասիրական համալիր քննության առարկա» (պաշտպանված է 2007թ.)

Պետբյուջեից ֆինանսավորվող նախագծերի գիտական ղեկավար
1. «Տեքստի ճանաչողական մոդելների կառուցումը և գենդերի արտացոլման յուրահատկությունները դրանցում» (2016-2017)
2. «Անգլալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա» (2016-2018)
3. «Միջազգային ասպարեզում հայոց ցեղասպանության արծարծումների տեքստաբանական քննություն» (2011-2013)
4. «Գործառական ոճերի փոխներթափանցումը որպես խոսքաբանական խնդիր» (2008-2010)
5. «Ոճական հնարների լեզվաբանաստեղծական արժեքը բառարվեստի ստեղծագործության մեջ» (2005-2007)
6. «Տեքստի բանասիրական մեկնաբանություն» (2002-2004)
7. «Մասնագիտական անգլերեն. տեսություն և պրակտիկա» (2000-2002)
8. «Գրական երկի ընկալման հարցեր» (1995-1998)

Այլ մասնագիտական գործունեություն
1. Հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում՝ նվիրված անգլերենի ուսումնասիրության և դասավանդման մեթոդիկայի տեսագործնական խնդիրների, նաև հայագիտական հարցերի քննարկմանը.
• 2016 «Ժամանակակից լեզվաբանությունը միջգիտակարգայնության լույսի ներքո» գիտաժողով նվիրված ԵՊՀ պատվավոր դոկտոր, Կանադայի համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանի ծննդյան 85-ամյակին, (100 մասնակից)
• 2014 «Promoting Independent Learning» միջազգային գիտաժողով (53 մասնակից, որոնցից 9-ը արտերկրից), Երևան, ԵՊՀ,
• 2011 «Language, Literature & Art in Cross-Cultural Contexts» միջազգային գիտաժողով (154 մասնակից, որոնցից 26-ը արտերկրից), Երևան, ԵՊՀ,
• 2007 «Language and Literature in the Contemporary Paradigm of Scientific Knowledge» միջազգային գիտաժողով (126 մասնակից, որոնցից 25-ը արտերկրից), Երևան, ԵՊՀ,
• 2004 «English Studies: Theory and Practice» միջազգային գիտաժողով (82 մասնակից, որոնցից 14-ը արտերկրից) Երևան, ԵՊՀ,
• 1998 «Shakespeare through Time and Space» միջազգային գիտաժողով (61 մասնակից, որոնցից 4-ը արտերկրից), Երևան, ԵՊՀ,
• 1996 «ՙԱնգլիական բանասիրության և անգլերենի ուսուցման խնդիրները Հայաստանում. նվաճումներ և հեռանկարներ», Երևան, ԵՊՀ:
2. Հանրապետության անգլերենի մասնագետների մասնագիտական գործունեության ուղղորդում և համակարգում՝ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի շրջանակում:
3. Գիտակրթական խորհրդատվության մատուցում անգլիական բանասիրության ոլորտի մասնագետներին:
4. Միջազգային կապերի և համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեություն անգլիագիտական ուսումնասիրությունների ոլորտում:

Անդամակցություն
2016- մինչև այժմ - ՀՀ ԳԱԱ «Բանբեր հայագիտության» միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի անդամ: ISSN 1829-4073
2016- մինչև այժմ - ԵՊՀ «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ: ISSN 1829-2453
2013- մինչև այժմ - «Cognition, Communication, Discourse» միջազգային էլեկտրոնային ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ: ISSN 2218-2926
2013- մինչև այժմ - «Science and Education: A New Dimension» միջազգային էլեկտրոնային ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: p-ISSN 2308-5258; e-ISSN 2308-1996
2009- մինչև այժմ - «Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» գիտական հոդվածների տարեգրքի հիմնադիր և գլխավոր խմբագիր: ISSN 2579-2458
2009- մինչև այժմ - Երևանի պետական համալսարանի հրատարակչական խորհրդի անդամ
2006- մինչև այժմ - Անգլիագիտական հետազոտությունների «European Journal of English Studies» (Routledge: Taylor & Francis Group) հանդեսի խմբագրական խորհրդատվական կոլեգիայի անդամ: ISSN 1382-5577
2005- մինչև այժմ - Անգլիագիտական հետազոտությունների «Armenian Folia Anglistika» (Yerevan, YSU) միջազգային հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր: ISSN 1829-0337
2004- մինչև այժմ - «Կանթեղ» (Երևան, Ասողիկ) ՀՀ ԳԱԱ պարբերական հրատարակության խմբագրական խորհրդի անդամ
2003- մինչև այժմ - Անգլերենի ուսումնասիրության եվրոպական ընկերության (ESSE) վարչության անդամ
2003- մինչև այժմ - Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (Եվրոպական ֆեդերացիայի անդամ) հիմնադիր և նախագահ
2000- մինչև այժմ - ՀՀ ԿԳ նախարարության մեթոդ խորհրդի անգլերենի առարկայական հանձնաժողովի նախագահ
1995- մինչև այժմ - Գիտական աստիճաններ շնորհող «Օտար լեզուներ»-ի 009 մասնագիտական խորհրդի նախագահ
1994- մինչև այժմ - Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ

Պարգևներ
1. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2014թ.),
2. ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2013 թ.),
3. ՀՀ վարչապետի հուշամեդալ ԵՊՀ հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության ու գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար (2009 թ.),
4. Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2009թ. հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի և Ռուսաստանի հայերի միության հուշամեդալի (2010 թ.),
5. Հաղթող է ճանաչվել ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից իրականացվող բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների 2013թ., 2016թ., 2017 թ., 2018թ. մրցույթներում,
6. Կրթության ու գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, բարձրագույն որակավորման բնագավառում արգասավոր գործունեության, մասնագիտական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար արժանացել է.
ա/ ՀՀ ԲՈՀ-ի պատվոգիր 25 տարի համագործակցելու և մասնագիտական խորհուրդ ղեկավարելու համար
բ/ ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի (2008 թ., 2006 թ., 2004 թ.)
գ/ ԵՊՀ ոսկե հուշամեդալի (2006 թ.)
դ/ ԵՊՀ արծաթե հուշամեդալի (1999 թ.)
ե/ Միջազգային “Who is Who”-ի մրցանակի (1998 թ.)

Սեդա Քերոբի Գասպարյան

Ամբիոնի վարիչ | Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ - Անգլիական բանասիրության ամբիոն
 
 

Գիրք/Book

Seda Gasparyan, Shushanik Paronyan, Astghik Chubaryan, Gaiane Muradyan

Raphael Lemkin’s draft convention on genocide and the 1948 un convention | ԵՊՀ հրատ., 2016թ․, 176 էջ

Ա. Ի. Մաթևոսյան, Ս. Ք. Գասպարյան

Անգլերենի ոճական գործառությունը | Ուս. ձեռնարկ: Լեզվական հորիզոն: 2016թ․, 168 էջ |

S. Gasparyan, A. Chubaryan, R. Karapetyan

Practice in Academic Discource (Advanced Level) | Recommended by RA Ministry of Education and Science as a University Textbook. Lezvakan Horizon, Yerevan, 120 p.

Գասպարյան Ս., Մուրադյան Գ., Գասպարյան Ն.

Գործառական ոճագիտություն (անգլերենի գործառության արդիական հարցեր) | Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2011

S. Gasparyan, Elzbieta Chrzanowska-Kluczewska, Grzegorz Szpila

In Search of (Non) Sense | Monograph, Newcastle upon Tyne: Cambridge Scholars Publishing, 2009, (293p.), (with co-authors)
1   2   3   4   5   6  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

А. Т. Князян, С. К. Гаспарян

Гендерные особенности агрессивного вербального поведения мужчин и женщин(на материале английских и армянских “бытовых” анекдотов) | Science and Education a New Dimension. 2017, V(35), 125, pp. 22-24 |

А. Т. Князян, С. К. Гаспарян

Гендерное осмысление национально-этнических конфликтов | Science and education a new dimension humanities and social sciences. 2017, V(22), Issue 131, pp. 77-79 |

Анна Князян, Седа Гаспарян

Гендерныe стереотипы в политической сфере современного общества | Филология и культура. 2017, №2(48), стр. 43-49 |

Seda Gasparyan, Mariana Sargsyan, Gohar Madoyan

Syntactic and rhythmic properties of representing the concept of “Loneliness” in K. Mansfield’s short stories | Когниция, коммуникация, дискурс. Харьковский национальный университет им. В.Н. Каразина. 2017, Series “Philology” # 14, стр. 45-53 |

Seda Gasparyan

The 1948 un convention on genocide and the responsibility of turkey for the delinquent actions of its predecessor | Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը: Զեկուցումների ժողովածու: 2017թ․, 74-82 էջ, Հայաստան
1   2   3   4   5   6   7   8   13  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Князян А., Гаспарян С. К.

Гендерные стереотипы в политической сфере современного общества | Коммуникация в политике, бизнесе и образовании. Материалы международной научно-практической конференции 17–19 мая 2017 года, стр. 18-19 |

Седа Гаспарян, Анна Князян

Гендерные особенности национально-этнических конфликтов | Национальный миф в литературе и культуре: колониальный и постколониальный дискурс. 2017, стр. 13-14

R. Karapetyan, S. Gasparyan, A. Chubaryan

Academic Discourse in Multicultural Aspects | ESSE 10 International Conference of European Society for the Study of English. ESSE 10 Conference Program (poster session). Italy, Torino: Tipografia Testa-Torino, 2011, էջ 71