ՍԵՐԳԵՅ ԻՇԽԱՆԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Կենսագրություն
Երկրաբանահանքաբանան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1925թ. սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանի Քյութուկ գյուղում: Ավարտելով Բաքվի թիվ 177 դպրոցը՝ 1945թ. ընդունվել և 1950թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը: 1950-1953թթ. սովորել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում, որտեղ 1953թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1953 թվականից Ս. Բալասանյանն աշխատել է ԵՊՀ հանքաբանության և պետրոգրաֆիայի ամբիոնում որպես ավագ դասախոս, այնուհետև` դոցենտ: 1962թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1964թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1962-1965թթ. վարել է երկրաբանության ֆակուլտետի դեկանի, իսկ 1963-1998թթ.՝ հանքաբանության և պետրոգրաֆիայի ամբիոնի վարիչի պաշտոնները: 1998թ. նրան շնորհվել է ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչի կոչում:

Ս .Բալասանյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների, կազմել է ՀՀ մագմատիկ ֆորմացիաների առաջին քարտեզը, հրատարակել երկու մենագրություն` «Հայաստանի մագմատիզմի ընդհանուր գծերը» (Եր., 1967) և «Հայաստանի մագմատիկ ֆորմացիաները» (Եր., 1975):

1970թ. Ս. Բալասանյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, 1999թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Վախճանվել է 2003թ. հոկտեմբերի 3-ին Երևանում:

ՍԵՐԳԵՅ ԻՇԽԱՆԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

 
 

Հոդված/Article

Ս. Ի. Բալասանյան

Суждение о геохимической дифференциации вещества мантии Земли (Դատողություն Երկրի թիկնոցի նյութի երկրաքիմիական տարբերակման մասին) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2000, #1, էջ 129-134 (ռուսերեն) |

Ս. Ի. Բալասանյան

О проблеме эволюции химического состава Земли (Երկրի քիմիական կազմի էվոլյուցիայի խնդրի շուրջ) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1995, #2, էջ 79-88 (ռուսերեն) |

Ս. Ի. Բալասանյան

Химическая эволюция солнечного вещества в период формирования хондритов, Земли и дифференциантов ее мантии (Արեգակնային նյութի քիմիական էվոլյուցիան խոնդրիտների, երկրի և նրա թիկնոցի ածանցյալների ձևավորման ընթացքում) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1993, #1, էջ 102-107 (ռուսերեն) |

Ս. Ի. Բալասանյան

Об одной особенности химической эволюции земли (Երկրի քիմիական էվոլյուցիայի մի առանձնահատկության մասին) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1991, #1, էջ 126-128 (ռուսերեն) |

Ս. Ի. Բալասանյան, Թ. Շ. Թադևոսյան, Հ. Հ. Գրիգորյան, Ս. Ա. Իսահակյան

Петрохимические особенности магматических формаций бассейна р. Мазра южной Армении (Հարավային Հայաստանի Մազրա գետի ավազանի մագմատիկ ֆորմացիաների պետրոքիմիական առանձնահատկությունները) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1985, #3, էջ 125-131 (ռուսերեն) |