Սերգեյ Վահանի Առաքելյան
Կենսագրություն
Կրթություն, գիտահետազոտական գործունեություն
1991 - 1996 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
1997 թ., հուլիս Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, էլեկտրոնային-իրավական հետազոտությունների գծով վերապատրաստման դասընթացներ
1996 - 1999 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
1999 թ. «Ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում կատարվող սպանությունները և դրանց կանխումը Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն (ՌԴ Գլխավոր դատախազությանն առընթեր «Օրինականության և իրավակարգի ամրապնդման հիմնախնդիրների» գիտահետազոտական ինստիտուտ, ք. Մոսկվա)
2008 թ. փետրվար-մարտ Միացյալ Թագավորության «Առանձնապես վտանգավոր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալություն», փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով վերապատրաստման դասընթացներ (ք.Հարլո, Մեծ Բրիտանիա)
2014 թ. «Բռնությամբ կատարվող հանցագործությունները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ դոկտորական ատենախոսության պաշտպանություն (ՀՀ ԲՈՀ-ի՝ ԵՊՀ-ում գործող 001 մասնագիտական խորհուրդ)

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Աշխատանքային գործունեություն
2016 թ․ հունիսի 28-ից Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
2015 թ. առ այսօր՝ ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, Արդարադատության ակադեմիայի դասընթացավար
2016 թ. մայիս-հունիս ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի խորհրդական
2014 - 2016 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի պետ
2006 - 2015 թթ. ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համակարգչային կենտրոն-գրադարանի տնօրեն, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կարիերայի կենտրոնի համակարգող
2004 - 2006 թթ. ԵՊՀ գիտական քարտուղար, ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար
2000 - 2004 թթ. «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության իրավական հարցերով խորհրդատու
1998 - 2004 թթ. ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համակարգչային կենտրոն-գրադարանի տնօրեն
1996 - 1998 թթ. Զարգացման հայկական բանկի իրավախորհրդատու

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակ
Մարդու իրավունքներ, ընտանեկան բռնություն, բռնությամբ կատարվող հանցագործություններ, մարդու դեմ ուղղված հանցագործություններ, թրաֆիքինգ, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, պաշտոնեական հանցագործություններ, խոշտանգումների կանխարգելում, հանցավորության և դրա դեմ պայքարի հիմնախնդիրներ, պատիժ նշանակելու հիմնախնդիրներ, կրիմինալոգիական հետազոտությունների մեթոդիկա

Օտար լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն

Այլ տեղեկություններ
ՀՀ իրավաբանների միության անդամ
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ
ՀՀ հատուկ քննչական ծառայության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի անդամ
Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի ազգային փորձագետ
«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական եռալեզու հանդեսի գլխավոր խմբագիր, «Պետություն և իրավունք», «Դատական իշխանություն», «Արդարադատություն», «Օրենքի պատվար», «Բանբեր Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի», «Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի հանդես» գիտագործնական հրատարակությունների խմբագրական խորհուրդների անդամ
ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը և նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբի անդամ
Իրավաբանական գիտությունների ավելի քան 10 թեկնածուների գիտական ղեկավարություն
Մի շարք մենագրությունների, բուհական դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտագործնական մեկնաբանությունների, ՀՀ-ում և արտասահմանյան երկրներում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան) տպագրված գիտական հոդվածների հեղինակ ու համահեղինակ

Պարգևներ
ՀՀ վարչապետի հուշամեդալ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ
ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալ
ՀՀ հատուկ քննչական ծառայության «Համագործակցության համար» մեդալ
«ՀՀ դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալ
ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի հուշամեդալ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի շնորհակալագիր

(+374 60) 71-02-50
(ներքին 12-50)
sarakelyan@ysu.am

Սերգեյ Վահանի Առաքելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Իրավագիտության ֆակուլտետ - Քրեական իրավունքի ամբիոն
 
 

Գիրք/Book

Ս. Վ. Առաքելյան, Տ. Ա. Խաչիկյան, Գ. Ս. Ամիրյան, Տ. Ս. Ղազարյան, Ա. Ս. Նահապետյան

Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները | Ուս. ձեռնարկ: Տիգրան Մեծ, 2015թ․, 128 էջ |

С. Аракелян

Преступное насилие | Изд-во Ереванского университета, Ереван, 2013, 304 стр.

Առաքելյան Սերգեյ, Գաբուզյան Արա, Խաչիկյան Հարություն, Ղազինյան Գագիկ, Մաղաքյան Նորիկ, Մարգարյան Աննա, Սիմոնյան Տիգրան, Քոչարյան Վիգեն

Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (հատուկ մաս) | Դասագիրք բուհերի համար: Գ.Ս. Ղազինյանի խմբագրությամբ: Եր., Երևանի համալ. հրատ: Վերահրատարակումներով (1-ին հրատ.` 2004, 2-րդ` 2006, 3-րդ` 2007, 4-րդ` 2009, 5-րդ` 2011, 6-րդ` 2012)

Առաքելյան Սերգեյ, Գաբուզյան Արա, Խաչիկյան Հարություն, Ղազինյան Գագիկ, Մաղաքյան Նորիկ

Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (ընդհանուր մաս) | Դասագիրք բուհերի համար: Գ.Ս. Ղազինյանի խմբագրությամբ: Եր., Երևանի համալ. հրատ: Վերահրատարակումներով (1-ին հրատ.` 2003, 2-րդ` 2006, 3-րդ` 2007, 4-րդ` 2009, 5-րդ` 2011, 6-րդ` 2012)

Սերգեյ Առաքելյան, Հովսեփ Բեդևյան, Վահե Ենգիբարյան

Ընտրական իրավունքի վերաբերյալ վեճերի քննության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում | Ձեռնարկ, Երևան, «Անտարես», 2012, 112 էջ
1   2   3  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

Սերգեյ Առաքելյան

Բռնությունը որպես սեփականության դեմ ուղղված հանցագործության հանցակազմի հատկանիշ | Պետություն և իրավունք, 2013, № 2-3 (60-61), էջեր 37-44 |

Сергей Аракелян

О некоторых виктимологических особенностях насильственной преступности в Республике Армения (Բռնությամբ կատարվող հանցագործությունների վիկտիմալոգիական որոշ առանձնահատկությունների մասին Հայաստանի Հանրապետությունում) | «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 138.3, Երևան 2012թ., էջ 39-49 |

Сергей Аракелян

О некоторых особенностях, характеризирующих личность насильственного преступника в Республике Армения (Հայաստանի Հանրապետությունում բռնությամբ հանցանք կատարողի անձը բնութագրող որոշ առանձնահատկությունների մասին) | «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 136.3, Երևան 2012թ., էջ 27-39 |

Сергей Аракелян

Тенденции насильственной преступности в Армении (Բռնությամբ կատարվող հանցագործությունների միտումները Հայաստանի Հանրապետությունում) | «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 132.3, Երևան 2010թ., էջ 35-41 |

Սերգեյ Առաքելյան

Բռնությամբ կատարվող հանցագործություններին նպաստող գործոնները Հայաստանի Հանրապետությունում | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 75-ամյակին նվիրված գիտաժողովի զեկուցումների ժողովածու: Եր.: ԵՊՀ հրատ., 2008, էջեր 146-159
1   2   3   4   5  |  Տեսնել բոլորը