Շահեն Վոլոդյայի Խաչատրյան
Կենսագրություն
Շահեն Վոլոդյայի Խաչատրյանը ծնվել է 1976 թ-ի մարտի 25-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:

1992 թ-ին ավարտել է Ապարանի բնագիտա-մաթեմատիկական թեքումով գիշերօթիկ դպրոցը:

1992 թ-ին ընդունվել և 1997 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:

1996 - 2004 թթ. աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի իզոտոպային հետազոտությունների լաբորատորիայում: 1997 - 2000 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայում:

2001 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսական թեզ և ստացել երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը նվիրված է Թուխմանուկի ոսկու հանքավայրի երկրաբանական կառուցվածքի ու ծագումնաբանության հարցերին: 2001 թ-ին ճանաչվել է «տարվա լագագույն ասպիրանտ և երիտասարդ գիտնական» մրցույթի հաղթող:

2001 - 2002 թթ. գործուղվել է Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի միջուկային քիմիայի ինստիտուտ, որտեղ զբաղվել է միջուկային և արդյունաբերական թափոնների մշակման հարցերով: 2003 թ-ին երեք ամսով վերապատրաստում է անցել Ենայի Ֆրիդրիխ-Շիլլերի անվան համալսարանի երկրագիտության ինստիտուտում, որտեղ զբաղվել է Հայաստանի բնական կլանիչների իոնափոխանակման հատկությունների ուսումնասիրությամբ:

2004 թ-ից աշխատում է երևանի պետական համալսարանում երկրաբանական ֆակուլտետի միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիունում: 2009 թ-ից գլխավորում է ամբիոնը:

Դոցենտ Շ.Վ.Խաչատրյանը զբաղվում է երկրաբանական հանույթային, որոնողական-հետախուզական աշխպատանքներով, ինչպես նաև հանքավայերի միներալաբանական-երկրաքիմիական և ծագումնաբանական հարցերով:

Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների գիտաարտադրական հաշվետվությունների:

Շահեն Վոլոդյայի Խաչատրյան

Ամբիոնի վարիչ | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն
 
 

Գիրք/Book

Ш.В.Хачатрян, А. Саргсян, Р. Геворкян, Г. Пирумян

Очистка радиоактивных сточных вод с помощью природных и модифицированных сорбентов | Вода и экология, проблемы и решения, 2010, № 4, сс 36-42
 

Հոդված/Article

Հ. Պ. Գույումջյան, Շ. Վ. Խաչատրյան, Ի. Վ. Բաղոյան

Քրոմիտի ծագումը և հանքայնացման տեղայնացման առանձնահատկությունները Սևանի օֆիոլիտային հիպերբազիտների պրոտրուզիվ զանգվածներում | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն,2014 #3, էջ 3-11 |

Շ. Վ. Խաչատրյան

Heavy metal adsorption by Armenian natural zeolite from natural aqueous solutions (Հայաստանի բնական ցեոլիթների օգնությամբ բնական ջրերից ծանր մետաղների կլանումը) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր: Քիմիա և կենսաբանություն, 2014 #2, էջ 31-35 |

Շ. Վ. Խաչատրյան

Հայաստանի ցեոլիթային տուֆերի տրիտիումային ջուր կլանելու և բաց թողելու կինետիկան | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն,2014 #2, էջ 9-15 |

Շ. Վ. Խաչատրյան

Ձորագետի վերին հոսանքներում (ՀՀ Լոռու մարզ) հայտնաբերված ոսկու և պղնձի հանքայնացման մասին | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2012 #1, էջ 13-19 |

Ա. Ա. Ջուլհակյան, Շ. Վ. Խաչատրյան, Կ. Խ. Մանուկյան

Գյոզ-գյոզի (Սյունիքի մարզ) պղնձի հանքաերևակման միներալային-երկրաքիմիական առանձնահատկությունները և հանքայնացման տեղաբաշխման բնույթը | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2011, #2, էջ 3-9 |
1   2   3   4   5   6  |  Տեսնել բոլորը
 

Արտոնագիր/Patent

Շահեն Խաչատրյան, Հովհաննես Ղույումջյան, Գևորգ Փիրումյան, Կարեն Մելքոնյան

Պորտլանդցեմենտ | Հայաստան: 2016, AM20160074