Շահեն Վոլոդյայի Խաչատրյան
Կենսագրություն
Շահեն Վոլոդյայի Խաչատրյանը ծնվել է 1976 թ-ի մարտի 25-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:

1992 թ-ին ավարտել է Ապարանի բնագիտա-մաթեմատիկական թեքումով գիշերօթիկ դպրոցը:

1992 թ-ին ընդունվել և 1997 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:

1996 - 2004 թթ. աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի իզոտոպային հետազոտությունների լաբորատորիայում: 1997 - 2000 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայում:

2001 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսական թեզ և ստացել երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը նվիրված է Թուխմանուկի ոսկու հանքավայրի երկրաբանական կառուցվածքի ու ծագումնաբանության հարցերին: 2001 թ-ին ճանաչվել է «տարվա լագագույն ասպիրանտ և երիտասարդ գիտնական» մրցույթի հաղթող:

2001 - 2002 թթ. գործուղվել է Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի միջուկային քիմիայի ինստիտուտ, որտեղ զբաղվել է միջուկային և արդյունաբերական թափոնների մշակման հարցերով: 2003 թ-ին երեք ամսով վերապատրաստում է անցել Ենայի Ֆրիդրիխ-Շիլլերի անվան համալսարանի երկրագիտության ինստիտուտում, որտեղ զբաղվել է Հայաստանի բնական կլանիչների իոնափոխանակման հատկությունների ուսումնասիրությամբ:

2004 թ-ից աշխատում է երևանի պետական համալսարանում երկրաբանական ֆակուլտետի միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիունում: 2009 թ-ից գլխավորում է ամբիոնը:

Դոցենտ Շ.Վ.Խաչատրյանը զբաղվում է երկրաբանական հանույթային, որոնողական-հետախուզական աշխպատանքներով, ինչպես նաև հանքավայերի միներալաբանական-երկրաքիմիական և ծագումնաբանական հարցերով:

Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների գիտաարտադրական հաշվետվությունների:

Շահեն Վոլոդյայի Խաչատրյան

Ամբիոնի վարիչ | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն
 
 

Գիրք/Book

Ш.В.Хачатрян, А. Саргсян, Р. Геворкян, Г. Пирумян

Очистка радиоактивных сточных вод с помощью природных и модифицированных сорбентов | Вода и экология, проблемы и решения, 2010, № 4, сс 36-42
 

Հոդված/Article

Շ. Վ. Խաչատրյան

Թուխմանուկի (Արագածոտնի մարզ) ոսկու հանքավայրի հանքաքարերի երկրաքիմիական առանձնահատկությունները | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2010, #3, էջ 3-11 |

Ш.В.Хачатрян, А. Саргсян, Р. Геворкян, Г. Пирумян

Применение цеолитов для очистки промышленных сточных вод | Экологическая Химия, 2010

Ш. В. Хачатрян, Геворкян Т. А.

Характер диэлектрических свойств природных, модифицированных и облученных цеолитов | Журнал технической физики, 2010, вып.80, но 5, 140-142

Շ. Վ. Խաչատրյան

Диэлектрические свойства природных, модифицированных и облученных цеолитов (Բնական, վերափոխված և ճառագայթահարված ցեոլիտների դիէլեկտրական հատկությունները) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2009, #3, էջ 3-7 (ռուսերեն) |

Հ. Պ. Գույումջյան, Է. Խ. Խարազյան, Շ. Վ. Խաչատրյան

Карбонатиты Шоржинского рудного поля (Севанский хребет, Армения) (Շորժայի հանքային դաշտի կարբոնատիտները (Սևանի լեռնաշղթա, Հայաստան)) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2009 #2, էջ 3-12 (ռուսերեն) |
1   2   3   4   5   6  |  Տեսնել բոլորը
 

Արտոնագիր/Patent

Շահեն Խաչատրյան, Հովհաննես Ղույումջյան, Գևորգ Փիրումյան, Կարեն Մելքոնյան

Պորտլանդցեմենտ | Հայաստան: 2016, AM20160074