Շուշանիկ Լիպարիտի Ղուկասյան
Կենսագրություն
Կրթություն
2014 - 2018 թթ․ Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա
2016 թ․ (հունվար-հունիս) Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, ԱՄՆ (գերազանցության վկայական)
2012 - 2014 թթ․ Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան, (գերազանցության դիպլոմ)
2008 - 2012 թթ․ Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսի աստիճան, (գերազանցության դիպլոմ)

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու

Գիտական ատենախոսության թեմա
«Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման հիմնախնդիրները ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ»

Գիտական հետազոտությունների շրջանակ
Քաղաքացիական իրավունք, Հռոմեական մասնավոր իրավունք, Արտապայմանագրային պատասխանատվություն

Կարդացվող դասընթացներ
Քաղաքացիական իրավունք, հռոմեական մասնավոր իրավունք

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2019 թ․ (դեկտեմբեր մինչ օրս) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ իրավաբանական դեպարտամենտի իրավական աջակցության ծառայության առաջատար իրավաբան
2019 թ․ (սեպտեմբեր- դեկտեմբեր) ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող
2017 - 2019 թթ․ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ
2016 դեկտեմբեր - 2017 օգոստոս - ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ
2016 թ․ (հուլիս-դեկտեմբեր) ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ
2015 փետրվար - 2016 հուլիս ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի պետ
2014 հոկտեմբեր - 2015 փետրվար - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի փորձագետ
2014 (սեպտեմբեր-փետրվար) - Եվրոպայի խորհրդի խորհրդատու (Երևանի գրասենյակ), «ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրմանը աջակցություն» ծրագիր
2014 (փետրվար-հունիս) - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ
2012 - 2014 թթ․ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ
2011 - 2012 թթ․ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2019 թ․ Անչափահասների արդարադատության խորհրդի անդամ

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

(+374 60) 71-02-53
(ներքին 12-53)

Շուշանիկ Լիպարիտի Ղուկասյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ | Իրավագիտության ֆակուլտետ - Քաղաքացիական իրավունքի ամբիոն