Շուշանիկ Լիպարիտի Ղուկասյան
Կենսագրություն
Կրթություն
2014 - 2018 թթ․ Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա
2016 թ․ (հունվար-հունիս) Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, ԱՄՆ (գերազանցության վկայական)
2012 - 2014 թթ․ Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան (գերազանցության դիպլոմ)
2008 - 2012 թթ․ Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ)

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու

Գիտական ատենախոսության թեմա
«Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման հիմնախնդիրները ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ»

Գիտական հետազոտությունների շրջանակ
Քաղաքացիական իրավունք, ընտանեկան իրավունք, հռոմեական մասնավոր իրավունք, արտապայմանագրային պատասխանատվություն

Կարդացվող դասընթացներ
Քաղաքացիական իրավունք, ընտանեկան իրավունք,

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2019 (դեկտեմբեր մինչ օրս) - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ իրավաբանական դեպարտամենտի իրավական աջակցության ծառայության առաջատար իրավաբան
2019 (սեպտեմբեր- դեկտեմբեր) - ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող
2017 - 2019 թթ․ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ
2016 դեկտեմբեր - 2017 օգոստոս - ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ
2016 (հուլիս-դեկտեմբեր) - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ
2015 փետրվար - 2016 հուլիս - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի պետ
2014 հոկտեմբեր - 2015 փետրվար - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի փորձագետ
2014 (փետրվար-հունիս) - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ
2012 - 2014 թթ․ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ
2011 - 2012 թթ․ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ

Գիտակրթական գործունեություն
2020 - ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս (դասընթաց - քաղաքացիական իրավունք)
2019 (առ այսօր) - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
2018 - ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոս (վերապատրաստումներ հանրային ծառայողների համար)

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2020 - 2021- Եվրոպայի խորհրդի փորձագետ (Երևանի գրասենյակ), «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագիր
2020 - 2021- Եվրոպայի խորհրդի փորձագետ (Երևանի գրասենյակ), «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագիր
2020 - Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում (2019 - 2020թթ.) ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորված բողոքարկման հանձնաժողովի անդամ
2019 - Անչափահասների արդարադատության խորհրդի անդամ
2018 - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ, «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր
2014 - Եվրոպայի խորհրդի փորձագետ (Երևանի գրասենյակ), «ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրմանը աջակցություն» ծրագիր

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

(+374 60) 71-02-53
(ներքին 12-53)

Շուշանիկ Լիպարիտի Ղուկասյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ | Իրավագիտության ֆակուլտետ - Քաղաքացիական իրավունքի ամբիոն
 
 

Հոդված/Article

Շուշանիկ Ղուկասյան

Էլեկտրոնային գործիքների ներդրումը` հանրագրի ինստիտուտի խթանման համատեքստում | Օրինականություն, Հայաստան, N 115, 36-40 էջ, 2020

Շուշանիկ Ղուկասյան

«Հանրագիր ներկայացնելու իրավունքի իրացման որոշ հիմնախնդիրների շուրջ» | Արդարադատություն, Հայաստան, N 3 (49), 6-14 էջ, 2019

Շուշանիկ Ղուկասյան

«Տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության որոշ հարցերի շուրջ» | Օրինականություն, Հայաստան, N 113, 5-9 էջ, 2019

Շուշանիկ Ղուկասյան

ՀՀ-ում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության որոշ հարցերի շուրջ | Արդարադատություն, Հայաստան, N 1 (47), 6-13 էջ, 2019

Շուշանիկ Ղուկասյան

Պատասխանատվությունից ազատվելու հիմքերը ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերությունների հետևանքով վնաս պատճառելու դեպքում | Օրինականություն, Հայաստան, N 104, 38-43 էջ, 2018

Շուշանիկ Ղուկասյան

Ապրանքների, աշխատանքների, ծառայությունների թերությունների հետևանքով գույքին պատճառված վնասի հատուցման առանձնահատկությունները | Արդարադատություն, Հայաստան, N 3 (44), 6-14 էջ, 2018

Շուշանիկ Ղուկասյան

Ապրանքների թերությունների հետևանքով պատճառված վնասի համար պատասխանատվություն կրող անձինք | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների 2018 թ. նստաշրջանի նյութերի ժողովածու, Հայաստան, N 1 (1), 177-192 էջ, 2018