Տիգրան Աշոտի Խաչիկյան
Կենսագրություն
Կրթություն
2008 - 2012 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Գերազանցության դիպլոմ, 2012թ. ԵՊՀ լավագույն ուսանող
2012 - 2014 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ մագիստրատուրա, Գերազանցության դիպլոմ
2014 թ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Ատենախոսության թեման
«Մաքսային հսկողության իրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում»
Մասնագիտությունը՝ ԺԲ.00.02 - «Հանրային իրավունք»

Աշխատանքային փորձ
2019 թ-ից մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2016 թ-ից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս
2015 թ-ից առ այսօր ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս
2016-2017 թ-ից ՀՀ դատավորների թեկնածուների (վարչաիրավական մասնագիտացման) որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամ
2016թ. ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի՝ հանրային իրավունքի ոլորտի փորձագետ
2016թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ
2015-2016թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետի տեղակալ
2015թ. «Ֆակտում» ՍՊ ընկերության գիտական խորհրդատու
2013-2015թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

Մասնագիտական անդամակցություն
2014 թ.-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ
2016 թ.-ից ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան (արտոնագիր թիվ 2170)

Գիտական ուսումնասիրությունների ոլորտը
• Մաքսային իրավունք
• Վարչական իրավունք
• Քաղաքացիական դատավարություն
• Վարչական դատավարություն
• Հարկային իրավունքի որոշ խնդիրներ

Կարդացվող դասընթացներ
«ՀՀ մաքսային իրավունք», «Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային կարգավորումը ՀՀ-ում», «Մաքսային իրավունքի արդի հարցերը»

Լեզուների իմացություն
հայերեն, անգլերեն և ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)

Տիգրան Աշոտի Խաչիկյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ | Իրավագիտության ֆակուլտետ - Քաղաքացիական դատավարության ամբիոն
 
 

Գիրք/Book

Ս. Վ. Առաքելյան, Տ. Ա. Խաչիկյան, Գ. Ս. Ամիրյան, Տ. Ս. Ղազարյան, Ա. Ս. Նահապետյան

Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները | Ուս. ձեռնարկ: Տիգրան Մեծ, 2015թ․, 128 էջ |

Սերգեյ Առաքելյան, Տիգրան Խաչիկյան, Գրիգոր Ամիրյան

Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում «ԱՊՀ մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» Կոնվենցիայի համատեքստում | Գիտամեթոդական ձեռնարկ, Եր.: Հայրապետ հրատ., 2014: -120 էջ
 

Հոդված/Article

Տիգրան Խաչիկյան

Վարչական ակտերի իրավաչափության դատական գնահատումը գործի փաստական հանգամանքների ի պաշտոնե պարզման սկզբունքի իրացման համատեքստում | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 2(2) 2018, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2019, էջ 292-301 |

Տիգրան Խաչիկյան

ԵԱՏՄ մաքսային օրենսդրության և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի միջև փոխհարաբերակցության հիմնախնդիրները | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2018, էջ 484-495 |

Տիգրան Խաչիկյան

Մաքսային տեսազննման և զննման իրավակարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում | «Պետություն և իրավունք», Երևան, 2016, թիվ 3 (73), էջեր 81-91

Տիգրան Խաչիկյան

Արտագնա մաքսային ստուգման իրականացման իրավաչափության վավերապայմանները Մաքսային Միության մաքսային օրենսգրքի համատեքստում | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու, Եր., ԵՊՀ հրատ., 2016, էջեր 317-330

Տիգրան Խաչիկյան

Մաքսային հսկողության իրավական բնույթը | «Պետություն և իրավունք», Երևան, 2015, № 1 (67) էջեր 86-95