Տիգրան Արտավազդի Սարգսյան
Կենսագրություն
Կրթություն
2000 - 2004 թթ. ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետ, բակալավրիատ (գերազանցության դիպլոմով)
2004 - 2006 թթ. ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետ, մագիստրատուրա (գերազանց առաջադիմությամբ)
2006 - 2009 թթ. ԵՊՀ Աշխարհագրության (2008-ից՝ Աշխարհագրության և երկրաբանության) ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի հայցորդ («Երկրաբնապահպանություն» մասնագիտացմամբ)

Պաշտոնը
ԵՊՀ սերվիսի ամբիոնի դոցենտ

Գիտական աստիճանը (կոչումը)
Աշխարհագրական գիտությունների թեկնածու (2010թ., Երևան), դոցենտ (2014թ.)

Աշխատանքային գործունեությունը
2006 - 2007 թթ. ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետ, Ատլասային քարտեզագրության գ/հ լաբորատորիա, ավագ լաբորանտ
2007 - 2009 թթ. ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, «ՀՀ կայուն զարգացման ինտեգրալ-աշխարհագրական կանխատեսում», «Հայ բնակչության և մշակույթի ատլաս» գիտական թեմաների կրտսեր գիտաշխատող
2009 - 2010 թթ. ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դասախոս
2010 - 2013 թթ. ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի ասիստենտ
2010 - 2013 թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ
2013 - 2014 թթ. ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Սերվիսի ամբիոնի ասիստենտ
2014թ.-ից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Սերվիսի ամբիոնի դոցենտ
2014թ.-ից Կայուն զբոսաշրջության փորձագետ՝ «Աջակցություն ՀՀ-ում կառավարման համակարգի և ՀԿ սեկտորի միջև երկխոսությանը՝ հետ - Ռիո + 20 գործընթացի իրականացման համատեքստում» դրամաշնորհային ծրագրում (EU - GEF - UNDP)

Հասարակական ակտիվությունը
2005թ.- ից «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի/UNEP ազգային կոմիտեի անդամ
2004 - 2006 թթ. ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետւ Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) քարտուղար
2009թ.-ից ՀՀ Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամ

Գիտական հետաքրքրությունների ոլորտը
Ռեգիոնալ քաղաքականություն և զարգացում, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, կայուն մարդկային զարգացման հայեցակարգ, կրթություն հանուն կայուն զարգացման և էկոկրթություն, սերվիսի ոլորտի զարգացումը և տեղաբաշխումը՝ արդի հիմնախնդիրները, կայուն զբոսաշրջություն և էկոզբոսաշրջություն, հյուրանոցային և ռեստորանային մարքեթինգ, հյուրընկալության ինդուստրիայի կազմակերպում, գեոէկոլոգիա, բնապահպանություն և մարդ - բնություն փոխհարաբերություններ:

Ատենախոսության թեման (թեկնածուական)
«ՀՀ ռեգիոնալ էկոլոգիական քաղաքականությունը կայուն զարգացման հայեցակարգի համատեքստում» (Երևան, 2010թ., ՀՀ ԲՈՀ-ի ԵՊՀ Երկրագիտություն մասնագիտական խորհուրդ 005)

Դասավանդվող առարկաները
  • Էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպման տեխնիկան և տեխնոլոգիաները
  • Սերվիսի արդի հիմնախնդիրները
  • Հյուրընկալության ինդուստրիայի կազմակերպման հիմունքներ
  • Սերվիսի աշխարհագրություն
  • Հյուրանոցային և ռեստորանային մարքեթինգ
  • Ռեկրեացիոն ծառայությունների կազմակերպում

    Մասնակցությունը գիտաժողովներին, սեմինարներին, գիտակրթական նախագծերին
  • ներհանրապետական գիտաժողով
    2006թ. «Աշխարհագրական գիտությունը Հայաստանում. ներկան և ապագան». Հայկական աշխարհագրական ընկերության հիմնադրման 70 - ամյակին նվիրված գիտաժողով, ԵՊՀ, Երևան
    2007թ. Հանրապետական գիտական նստաշրջան, Գյումրու Մ.Նալբանդյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ, Գյումրի
    2008թ. «Հայաստանի որոշ առաջնահերթ բնապահպանական հիմնախնդիրները ընդունված միջազգային պարտավորությունների համատեքստում», գիտակիրառական կոն¬ֆերանս, Երևան
    2009 թ. «Աշխարհագրության գիտակառուցողական ներուժը և գործնական կիրառումը» (Լ.Վալեսյանի ծննդյան 80 և գիտամանկավարժական գործունեության 55 - ամյակին նվիրված գիտաժողով, ԵՊՀ , Երևան
    2013 «Լեռնային տարածաշրջանները (գերհամակարգերը) որպես բնակության էքստրեմալ միջավայր (միջբուհական գիտագործնական նստաշրջան)», Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ, Երևան
    2013 Երիտասարդ գիտնականների ձեռքբերումներն ու հեռանկարները (Երիտասարդ գիտնականների II համաժողով), Աղվերան, ՀՀ

  • միջազգային գիտաժողով
    2008թ. «Էկոլոգիայի և բնության պահպանության կարևորությունը կայուն զարգացման հեռանկարում» միջազգային գիտաժողով, ԵՊՀ, Երևան
    2012թ. «Գիտություններ Երկրի մասին. տարածքների կայուն զարգացումը: Տեսու¬թ¬յունը և պրակտիկան»: Միջազգային գիտագործնական կոնֆերանս, ք.Չեբոկսարի, ՌԴ
    2013թ. «Լոմոնոսով-2013» միջազգային գիտաժողով, Մոսկվայի պետական համալսարանի Սևաստոպոլի մասնաճյուղ, ք.Սևաստոպոլ
    2014թ. «Կուրորտային-ռեկրեացիոն համալիրը ռեգիոնալ զարգացման համակարգում. նորարարական մոտեցումներ» ( II Միջազգային գիտագործնական կոնֆերանս, գ. Նեբուգ, Կրասնոդարի երկրամաս, ՌԴ
    2014թ. «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» (III Միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների դպրոց-սեմինարի տարրերով), ք. Տոմսկ, ՌԴ

  • միջազգային սեմինար
    2007թ. «Պարենային անկախության համաշխարհային ֆորում». Սելինգե, Մալի
    2007թ. Միջազգային առևտրային տեղեկատվության և համագործակցության գործակալության (AITIC) տարածաշրջանային սեմինար, Թբիլիսի, Վրաստան
    2007թ. «Երիտասարդություն և շրջակա միջավայր. Եվրոպա» («Youth and Environment Europe») տարեկան հանդիպում. Պրագա, Չեխիա
    2008թ. Կենսաբազմազանության պահպանությանը նվիրված միջազգային երիտասարդական կոնֆերանս, Բոնն, Գերմանիա
    2008թ. «Երկրի Հրովարտակի» միջազգային կոնֆերանս. Ամստերդամ, Նիդեռլանդներ
    2009թ. «Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությունը և ռեգիոնալ անվտանգությունը Հարավային Կովկասում” միջազգային կոնֆերանս. Թբիլիսի, Վրաստան
    2011թ. «Կանաչ տնտեսությունը և քաղաքացիական հասարակությունը» միջազգային սեմինար. Միջազգային հարաբերությունների կենտրոն, Վարշավա, Լեհաստան
    2013թ. TEMPUS - SuToMa (Sustainable Tourism Management - Տուրիզմի կայուն կառավարում) նախագծի հանդիպում. Թբիլիսի, Վրաստան
    2013թ. TEMPUS - SuToMa (Sustainable Tourism Management - Տուրիզմի կայուն կառավարում) նախագծի աշխատանքային խմբերի ղեկավարների հանդիպում. Վիլհելմսհաֆեն, Գերմանիա
    2013թ. TEMPUS - SuToMa (Sustainable Tourism Management - Տուրիզմի կայուն կառավարում) նախագծի հանդիպում. Ռիգա, Լատվիա

  • միջազգային նախագծեր
    2012թ. «Բնակության միջավայրը V4 երկրներում և Հա¬յաստանում» , Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի (IVF) հետազոտական ծրագիր, հայաս-տանյան կողմի համակարգող, http://www.heas.mtafki.hu/project.html
    2012 - 2015 թթ. «SuToMa-Զբոսաշրջության կայուն կառավարման ոլորտում բակալավրի և մագիստրոսի միջազ¬ային նոր կրթական ծրագրերի մշակում», Եվրոմիության TEMPUS ծրագիր, www.sutoma.eu

  • Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ և փոխանակման ծրագրեր
    2008թ. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման 16-րդ ինտենսիվ միջազգային վերապատրաստման ծրագիր. Կանդի, Շրի Լանկա
    2008թ. «Տուրիզմը որպես առարկա դասավանդողների փոխանակում». մասնագիտական վերապատրաստման ծրագիր (USAID-ի Community Connections նախագծի շրջանակներում). Բոստոն, ԱՄՆ
    2011թ. Կենտրոնաեվրոպական համալսարան, մասնագիտական և մեթոդական վերապատրաստման դասընթաց . Բուդապեշտ, Հունգարիա
    2011թ. «Teaching for Quality Learning» մասնագիտական զարգացման դասընթաց` կազմակերպված ԵՊՀ-ի և Էսսեքսի համալսարանի (Անգ¬լիա) գործընկերության շրջանակներում, Երևան, ԵՊՀ
    2014թ. Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) կրթաթոշակ՝ գիտահետազոտական այցելությունների համար («Կայունությունը զբոսաշրջության մեջ՝ սկզբունքներ, պրակտիկա, հեռանկարներ»). Յադեի Համալսարան, Վիլհելմսհաֆեն, Գերմանիա

    Պարգևներ
    Առաջին կարգի պատվոգիր Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվ. Պետհամալսարանի Սևաստոպոլի մասնաճյուղի «Լոմոնոսով-2013» միջազգային գիտաժողովի շրջանակներում ներկայացված լավագույն զեկույցի համար («Աշխարհագրություն» սեկցիա)

    Լեզուների իմացություն
    Հայերեն (մայրենի), անգլերեն (ազատ), ռուսերեն (ազատ)

    Ընտանեկան կարգավիճակը
    Ամուսնացած, ունի մեկ զավակ

    tigran.sargsyan@ysu.am
  • Տիգրան Արտավազդի Սարգսյան

    Դոցենտ | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Սերվիսի ամբիոն
     
     

    Գիրք/Book

    Տիգրան Արտավազդի Սարգսյան

    Զբոսաշրջությունը և կայուն զարգացումը. վերլուծություն Գեղարքունիքի մարզի օրինակով | Գավառի պետհամալսարանի 10-րդ գիտաժողովի նյութեր, 2008, 5 էջ

    Լ.Սարգսյան, Կ.Դանիելյան

    Geo Yerevan. Assessment Of The Local Environmental Conditions. 2004-2006 (Summary) | Երևան, 2007, 31 էջ

    Լ. Սարգսյան, Դանիելյան Կ.Ս., Սարգսյան Տ.

    Կայուն զարգացման գործընթացը տեղական մակարդակում` միջազգային փորձը, հիմնախնդիրները և հեռանկարները | Երևան, 2006, 72 էջ

    Լ.Սարգսյան, Կ.Դանիելյան

    Կայուն զարգացման գործընթացը տեղական մակարդակում` միջազգային փորձը, հիմնախնդիրներն ու հեռանկարները | Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2006, 70 էջ
     

    Հոդված/Article

    Վ. Վ. Գրիգորյան, Տ. Ա. Սարգսյան, Ս. Ս. Քելյան, Ն. Ա. Հովհաննիսյան, Մ. Հ. Փեթակչյան

    Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները ՀՀ լեռնային տարածքներում | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2018, հ. 52, #1, էջ 62-70 |

    Տ․ Ա․ Սարգսյան

    Քաղաքային միջավայրի կայուն զարգացման գիտագործնական որոշ հարցերի շուրջ | ՀՀ և մերձավոր արտասահմանի երկրների տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները:Թ.Հակոբյանի 100 ամյակին նվիրված գիտաժողով: 2017թ․, 195-199 էջ |

    Դանիելյան Կ. Ս., Սարգսյան Տ. Ա.

    «Կրթություն հանուն կայուն զարգացման» 2005-2015 ՄԱԿ-ի տասնամյակը և Հայաստանը | Լեռնային տարածաշրջանները (գեոհամակարգերը) որպես բնակության էքստրեմալ միջավայր (միջբուհական գիտագործնական նստաշրջանի նյութեր), Երևան, 2013, էջ 129-140

    T.Sargsyan

    The problems of sustainable human development in the context of post-communist transformations: case study of the Republic of Armenia | The Social Transformation of the Cities and Regions in the Post-Communist Countries (edited by Cezary Madry), Poznan, Poland, 2014, pp. 243-247

    Саргсян Т. А.

    О некоторых теоретических вопросах географии гостиничной индустрии | “Современные проблемы географии и геологии” (сборник материалы III международ-ной научно-практической конференции с элементами школы-семинара для студентов, аспирантов и молодых ученых). Томск, 2014, ст. 237-240
    1   2   3   4   5   6  |  Տեսնել բոլորը
     

    Թեզիս/Thesis

    Կ.Դանիելյան, Լ.Վալեսյան

    The Analysis of The Level of Integration of Principles of Sustainable Development In The Major Strategic Documents of RoA | ԵՊՀ, Համաշխարհային բանկ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր: Էկոլոգիայի և բնության պահպանության կարևորությունը կայուն զարգացման հեռանկարում. միջազգային գիտաժողովի նյութեր, 20-21 նոյեմբերի, 2008, Երևան, 1 էջ