Կրթությունը
ԵՊՀ, աշխարհագրական ֆակուլտետ, 2002 - 2011 թթ.
Մասնագիտությունը
Աշխարհագրություն
Գիտական աստիճանը
Աշխարհագրական գիտությունների թեկնածու, 2011 թ
Աշխատանքային գործունեությունը
2015թ-ից մինչ օրս Դասախոս, « Աշխարհագրության» ամբիոն,
Գավառի պետական համալսարան, Բնագիտական ֆակուլտետ
2012 թ-ից մինչ օրս Ավագ գիտաշխատող, ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաների բաժին, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
2011 թ-ից մինչ օրս Դասախոս,«Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության» ամբիոն, ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
2011 թ-ից մինչ օրս Դասախոս,«Բնօգտագործում և բնապահպանություն» ամբիոն, ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոն
2008 - 2012 թթ. Ավագ լաբորանտ ԱՏՀ և թեմատիկ քարտեզագրման բաժին, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
Գիտական հետաքրքրությունների ոլորտը
Լանդշաֆտագիտություն և լանդշաֆտային պլանավորում, հողերի աշխարհագրություն, լանդշաֆտային-էկոլոգիա, Էկոլոգիական քարտեզագրություն, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ), հեռազննման տեխնոլոգիաներ
Թեկնածուական ատենախոսության թեման
«Լեռնային երկրահամակարգերի լանդշաֆտա-էկոլոգիական գնահատումը աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջոցով (ՀՀ Սյունիքի մարզի տարածքի օրինակով)», Երևան, 2011 թ.
Ուսումնական գործունեությունը
Լանդշաֆտագիտություն և լանդշաֆտային պլանավորում (Քարտեզագրություն և կադաստրային գործ)
Հողերի աշխարհագրություն հողագիտության հիմունքներով (աշխարհագրություն, քարտեզագրություն և կադաստրային գործ)
Լանդշաֆտների գեղագիտություն և դիզայն (աշխարհագրություն, մագիստրատուրա)
Էկոլոգիական քարտեզագրություն (քարտեզագրություն և կադաստրային գործ, մագիստրատուրա)
Մարդկային զարգացման հիմունքներ (Սերվիս, մագիստրատուրա)
Աշխարհագրական փորձաքննություն և մոնիտորինգ (աշխարհագրություն, մագիստրատուրա)
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) կիրառումը հողային ռեսուրսների կառավարման գործում (քարտեզագրություն և կադաստրային գործ, մագիստրատուրա)
Գիտահետազոտական թեմաներ, ակադեմիական դրամաշնորհներ, պարգևատրումներ, պատվոգրեր
2011 - 2013թթ. Հեռազննման տեխնոլոգիաների մասնգետ, ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԿՆ Գիտության Պետական Կոմիտեի “Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր” –§Հողերի ծանր մետաղներով աղտոտման հեռազննման մեթոդների մշակում` Քաջարան քաղաքի օրինակով» նախագիծ:
2011 - 2013 թթ. Տարածական տեղեկատվությա ինֆրակառուցվածքի կառավարման մասնագետ, Շվեյցարիայի Գիտության Ազգային Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում էկոլոգիական տեղեկատվության մշակման ազգային տարաբաշխված միջավայրի ստեղծում» նախագիծ:
2011 - 2014 թթ. Գիտական աշխատանքային խմբի անդամ, Եվրոմիության 7-րդ շրջանակային ծրագրի կողմից ֆինանսավորվող (FP7 - INCO - 2011 - 6) «ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Եվրոմիության հետ համագործակցության կարողությունների հզորացում. Հայաստանի ինտեգրում եվրոպական գիտահետազոտական տարածաշրջանին» նախագիծ (EcoArm2Era).
2011 - 2013 թթ. Ջոկատի ղեկավար, ԱՏՀ մասնագետ, Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ծրագրերի Իրականացման Գործակալության (ԾԻԳ) պատվերով իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների մրցունակություն և կառավարում¦ նախագիծ:
2010թ. ԱՏՀ մասնագետ, Լաբորանտ, «Նուբարաշենի թունավոր նյութերի պահեստավայրից աղտոտիչների արտահոսքի գնահատում», (ԵԱՀԿ նախագիծ)
2008 - 2009 թթ. ԱՏՀ մասնագետ, «Սոթքի հանքավայրի և կից տարածքների էկոլոգիական ռիսկի գնահատում», («ԳեոՊրոՄայնինգ» ընկերության, պայմանագրային նախագիծ)
Անդամակցությունը
2008 թ-ից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական խորհուրդ (անդամ)
2005 թ-ից Հայկական Աշխարհագրական Ընկերություն (անդամ)