Վահան Առաքելի Բայբուրդյան
Կենսագրություն
Կրթություն
ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի արևելյան (իրանական) բաժին: ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ասիայի ժողովուրդների ինստիտուտի (ներկայումս արևելագիտության ինստիտուտի) ասպիրանտուրա:

Գիտական աստիճան
1977 թ. Պատմական գիտությունների դոկտոր
1979 թ. պրոֆեսոր

Աշխատանքային փորձ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտնական-քարտուղար, ավագ գիտ. աշխ., աղբյուրագիտության պրոբլեմային խմբի ղեկավար, Իրանի բաժնի վարիչ: Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար:
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ:

Կարդացվող դասընթացներ
«Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը», «Իսլամական գործոնը արդի միջազգային հարաբերություններում», «Հայաստանի երրորդ Հանրապետության միջազգային հարաբերությունները և արտաքին քաղաքականության արդի խնդիրները», «Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները»:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների միջազգային հարաբերություններ, Իրանի և Թուրքիայի պատմություն, Հայկական հարց, քրդագիտություն, իսլամագիտություն, Իրանի հայ գաղթօջախների պատմություն, հայ առևտրական կապիտալի պատմություն:

Մասնակցությունը դրամաշնորհների
«Հայ Օգնության Ֆոնդի» (ԱՄՆ) դրամաշնորհ

Լեզուներ
Պարսկերեն, ռուսերեն (ազատ), անգլերեն, թուրքերեն, վրացերեն (կարդում և կարողանում է բացատրվել), գերմաներեն, ֆրանսերեն (բառարանի օգնությամբ)

Մասնագիտական անդամակցություն
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ, նույն ինստիտուտի կողմից հրատարակվող «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի խմբագրական խորհրդի անդամ, «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի խմբագրական խորհրդի անդամ:
Բանբեր Երևանի համալսարանի «Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի պատասխանատու խմբագիր:

Պարգևներ
Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ, ԵՊՀ ոսկե մեդալ և պատվոգիր, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմ, Ռուսաստանի հայերի միության մեդալ, Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն հուշամեդալ «ՀՀ դիվանագիտության ասպարեզում ունեցած ակնառու ձեռքբերումների համար», «Մանկավարժական համալսարան» մեդալ:

(+374 10) 55-18-04

Վահան Առաքելի Բայբուրդյան

Պրոֆեսոր | Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն
 
 

Գիրք/Book

Վ. Ա. Բայբուրդյան

Օսմանյան կայսրության պատմություն | Մենագրություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2011թ., 716 էջ

Վ. Ա. Բայբուրդյան

Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո | Մենագրություն, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2008, 421 էջ

Վ. Ա. Բայբուրդյան

Նոր Ջուղա | Մենագրություն, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2007, 152 էջ

Վ. Ա. Բայբուրդյան

Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) | Մենագրություն, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2005, 783 էջ

V. A. Bayburdyan

International Trade and the Armenian Merchants in the Seventeenth Century | New Delhi, 2004, 261 p.
 

Հոդված/Article

Վահան Բայբուրդյան

Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցությունը և նրա հեռանկարները | Իրան-Հայաստան-Վրաստան. Խաղաղ հարևանության և զարգացման տեսլականներ: Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, 2017, էջ 19-28 |

Վահան Բայբուրդյան

Քրդական հարցի ներկա վիճակը եվ զարգացման միտումները | «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն», 2017 № 2 (23), էջ 3-18 |

Վ. Ա. Բայբուրդյան

Հայ-իրանական հարաբերությունները 1991 - 1998 թթ. | Հայացք երկու տասնյակ հեռավորությունից, «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով»: Միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2012թ., էջ 15-54

Վ. Ա. Բայբուրդյան

Ուշ միջնադարում հայերի շփումների պատմությունից Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայի ու Հեռավոր Արևելքի երկրների հետ | «Արևելաասիական ուսումնասիրություններ», հատ. 2, Երևան, 2011 թ., էջ 57-71

Վ. Ա. Բայբուրդյան

Իրանական հեղափոխության ֆենոմենը: Իրանի իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում | Միջազգային գիտաժողովի հոդվածների և զեկուցումների ժողովածու, Երևան, 2011թ., էջ 11-24

Վ. Ա. Բայբուրդյան

Քրդական հարցը հանրապետական Թուրքիայում | «Բանբեր Երևանի համալսարանի», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն» 131.6, Երևան 2010թ., էջ 5-36 |

Վ. Ա. Բայբուրդյան

Թուրք-օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավումը և դրա համաշխարհային պատմական հետևանքները | ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ», հատ. VI, -3-, Եր., 2009, էջ 32-58

Վ. Ա. Բայբուրդյան

Քրդական հարցը Թուրքիայում և անկախ Քրդստանի ստեղծման ծրագրերը միջազգային դիվանագիտության լույսի ներքո | «Պատմա-բանասիրական հանդես», 1/177, Եր., 2008, էջ 34-58

Վ. Ա. Բայբուրդյան

Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի «քրդականացման» քաղաքականությունը 16-րդ դարում | «Պատմա-բանասիրական հանդես», 3(173), Եր., 2006, էջ 18-35

Վ. Ա. Բայբուրդյան

Նվիրվածություն իր սիրելի հայրենիքին և ժողովրդին | «Միհր» ամսագիր, 4(61), 2006թ. օգոստոս, էջ 11-15

Վ. Ա. Բայբուրդյան

Իսլամը և նրա գաղափարական-քաղաքական դրսևորումները մահմեդական պետությունների քաղաքականության մեջ և միջազգային հարաբերություններում | «Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ու ժողովուրդներ», հատ. XXV, Երևան, 2006 թ., էջ 26-54

Վ. Ա. Բայբուրդյան

Թուրքիայում հայկական և քրդական հարցերի քաղաքական աղերսանքների պատմությունից միջազգային դիվանագիտության լույսի ներքո | (Առաջին համաշխարհային պատերազմից մինչև Լոզանի կոնֆերանսը), §Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ու ժողովուրդներ¦, հատ. XXIV, Երևան, 2005, էջ 46-76

Վ. Ա. Բայբուրդյան

Քրդական գործոնը Հայկական հարցի, արևմտահայերի զանգվածային ջարդերի և հայոց ցեղասպանության մեջ | «Հայոց մեծ եղեռն-90» հոդվածների ժողովածու, Երևան, 2005, էջ 55-74

Վ. Ա. Բայբուրդյան

Էջեր իրանահայության պատմությունից | «Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ու ժողովուրդներ», հատ XXIV, Երևան, 2005, էջ 17-46

V. A. Bayburdyan

The Volga-Caspian Transit Route: East-West international Trade and Armenians (XVI-XVIII centuries) | ICANAS-37, Moscow, 2004, p. 248-256

Վ. Ա. Բայբուրդյան

Քեմալական շարժման շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմությունից` կապված հայկական հարցի զարգացումների հետ | «Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ու ժողովուրդներ», հատ. XXIII, Երևան, 2004, էջ 20-38

Վ. Ա. Բայբուրդյան

Հայաստանի Հանրապետության տեղն ու դերը Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության ոլորտում | «Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» միջազգային համաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան, 2004թ., էջ 143-149

Վ. Ա. Բայբուրդյան

Իրան-ադրբեջան. Հարևաննե՞ր թե աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ախոյաններ | «Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ու ժողովուրդներ», հատ. XXII, Երևան, 2003 թ., էջ 7-38

Վ. Ա. Բայբուրդյան

«Իսլամական գործոնը» արդի միջազգային հարաբերություններում | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (106), Երևան 2002թ., էջ 14-24 |

Վ. Ա. Բայբուրդյան

Հայաստանի Հանրապետության տեղը և դերը Իրանի Իսլամական Հնրապետության տարածաշրջանային քաղաքականության ոլորտում | «Պատմություն» ամսագիր, N1, 2002 թ., էջ 34-44

Վ. Ա. Բայբուրդյան

Իսլամական գործոնը արդի միջազգային հարաբերություններում | «Բանբեր Երևանի համալսարանի», 1(106), 2002 թ., էջ 14-24

Վ. Ա. Բայբուրդյան

20-րդ դարի 20-30-ական թվականների քրդական ապստամբությունները և թուրք-իրանաական հարաբերությունները | «Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ու ժողովուրդներ», հատ. XXI, Երևան, 2002 թ., էջ 5-27

Վ. Ա. Բայբուրդյան

Հ. Ղ. Միրզոյան, Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի, Երևան, 2001, 271 էջ | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (105), Երևան 2001թ., էջ 193-197 |

Վ. Ա. Բայբուրդյան

Հայ-քրդական հարաբերությունները Հայաստանի առաջին հանրապետության գոյության տարիներին | «Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ու ժողովուրդներ», հատ XX, ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտ, Երևան, 2001թ., էջ 5-40