Վահե Գուրգենի Ենգիբարյան
Կենսագրություն
Կրթություն
2004 - 2015 թթ. ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի դոկտորանտուրա:
2001 թ. օգոստոս-դեկտեմբեր ԱՄՆ Սիթն-Հոլլ համալսարանի իրավաբանական դպրոց:
1999 - 2002 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա:
1994 - 1999 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ (գերազանցության դիպլոմով):

Գիտական աստիճան
Թեկնածուական – «Փաստաթղթերի տեխնիկա-կրիմինալիստիկական հետազոտման պրոբլեմները», ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող, իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհուրդ, 2002թ.:
Դոկտորական – «Զանգվածային անկարգությունների քննությունը. Տեսական, կազմակերպական և մեթոդիկա-կրիմինալիստիկական հիմքերը (Հայաստանի Հանրապետության նյութերով)», ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող Д 203.002.08 մասնագիտական խորհուրդ, 2015թ.:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Աշխատանքային փորձ
2001 թ. մինչև 2007թ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս:
2001 թ. առ այսօր ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն:
2004 թ. առ այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս:
2006 թ. առ այսօր Երևանի դատական փորձաքննությունների և հոգեբանության ինստիտուտի դասախոս:
2007 թ. առ այսօր ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ:
2010 - 2014 թթ. ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի խորհրդական:
2011 - 2014 թթ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող:
2011 - 2013 թթ. ՀՀ դատախազության դպրոցի ավագ գիտաշխատող:
2013 թ-ից առ այսօր ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս:
2013 թ-ից առ այսօր ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս:
2017 թ-ից առ այսօր ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր
2017 թ-ից առ այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոս
2017 - 2018 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետի տեղակալ
2018 թ-ից առ այսօր ՀՀ վարչապետին առնթեր Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես խորհրդական, ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ավագ դասախոս

Կարդացվող դասընթացներ
Կրիմինալիստիկա, Առանձին տեսակի հանցագործությունների քննության մեթոդիկա, Դատական փորձաքննությունների հիմնախնդիրներ, Քննչական տակտիկա, Օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հանցագործությունների քննության մեթոդիկա, քննչական գործողությունների կատարման տակտիկա, քննության կազմակերպում, դատական փորձագիտություն, քննության եվրոպական չափանիշները և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան:
Հեղինակ է 7 մենագրությունների, մեկ դասագրքի, ուսումնական ձեռնարկների և ավելի քան հարյուր գիտական հոդվածների:

Մասնակցությունը դրամաշնորհների
Մինչդատական վարույթի հիմնախնդիրները, Քրեական գործերով իրավական օգնության հիմնախնդիրները (ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ), Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության երաշխիքները և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան: Էքստրադիցիայի հիմնախնդիրները(ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ), ՀՀ ԿԳՆ ԳՊԿ թեմատիկ հետազոտություն «Փորձագետի եզրակացությունը քրեական գործերով միջազգային իրավական օգնության շրջանակներում» (ծածկագիր 11-5e179) և այլն: Ինչպես նաև փորձի փոխանակում
Մեծ Բրիտանիայի հեղինակավոր փորձագիտական կառույցներում (DNA database centers, laboratories and etc.) - 2012թ,
ՌԴ ՆԳՆ Փորձագիտական կենտրոն (ЭКЦ) – 2007,
ԱՄՆ, Վաշինգտոն, FBI (Chemical laboratory) - 2000,
ԱՄՆ, Նյու- Յորք, (DNA laboratory, L. Kobelesi) - 2000

Լեզուներ
ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ:
«Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի անդամ:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների որակավորման հանձնաժողովի անդամ:
Հայ փորձագետների միության վարչության անդամ:
ՀՀ իրավաբանների միության անդամ:
Մեծ Բրիտանիայի Կրիմինալիստ գիտնականների միության անդամ
(The Forensic Science Society -FSS):
Հայաստանի Հանրապետության նախագահի 2016. դեկտեմբերի 8-ի №1162- Ա հրամանագրով ընդգրկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում:

(+374 60) 71-02-46 (ներքին 12-46)
yengibaryan@ysu.am

Վահե Գուրգենի Ենգիբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Իրավագիտության ֆակուլտետ - Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն
 
 

Գիրք/Book

Վ. Ենգիբարյան, Ա. Չախոյան

Դատապարտյալի իրավունքներ | Երևան, «Անտարես», 2010, 112 էջ

Վ. Գ. Ենգիբարյան, Ա. Ս. Չախոյան

Եկեղեցի, պետություն և հասարակություն | Ձեռնարկ, Երևան 2009, 88 էջ

Վ. Գ. Ենգիբարյան

Առանձին տեսակի հանցագործությունների քննության մեթոդիկա | Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան-2009, 416 էջ

Վ. Գ. Ենգիբարյան

Դատարան և արդարադատություն | Ձեռնարկ, Երևան «Անտարես» 2009, 92 էջ

Վ. Ենգիբարյան, Գ. Կոստանյան, Ա. Նազարյան

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տերմինների հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն բառարան | Երևան «Անտարես» , 2009,76 էջ |
1   2   3   4   5   6   7   8   9   10  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

Վահե Ենգիբարյան

Քննչական գործողությունների կրիմինալիստիկական բնութագիրը | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 2(2) 2018, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2019, էջ 415-429 |

Վահե Ենգիբարյան

Փորձագետի եզրակացության ապացուցողական նշանակության առանձնահատկությունները քրեական դատավարությունում | «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Երևան, 2019 № 1 (28), էջ 48-58 |

Vahe Yengibaryan

The Key Issues of the Criminal Procedure Grounds for the Forensic Expertise | Materials of the Conference Devoted to the 85th Anniversary of the Faculty of Law at Yerevan State University, Yerevan, YSU Press, 2018, p. 232-341 |

Վահե Ենգիբարյան

Քննչական փորձարարության կատարման որոշ առանձնահատկություններ | «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Երևան, 2018 № 2 (26), էջ 45-57 |

Վահե Ենգիբարյան

Դատական փորձաքննությունների ինստիտուցիոնալ կատարելագործման հեռանկարները ՀՀ քրեադատավարական օրենսդրության համատեքստում | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2018, էջ 276-295 |
1   2   3   4   5   6   7   8   20  |  Տեսնել բոլորը