Վահրամ Դավիթի Ավետիսյան
Կենսագրություն
Կրթություն
2015 թ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ուսումնական այց Մանհայմի, Հայդելբերգի և Համբուրգի համալսարաններ, Գերմանիա:
2015 թ. օգոստոսի 22-26-ը ուսումնական այց Մաստրիխտի համալսարան, Հոլանդիա:
2001 թ. ապրիլ և օգոստոս ամիսներին մասնակցել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Միջազգային հանցագործությունների քննությանն օժանդակելու ծրագրի» շրջանակներում կազմակերպված քննիչների վերապատրաստման դասընթացներին:
2001 թ. սեպտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 20-ը հաճախել և ավարտել է «Հռոմեական մասնավոր իրավունք» առարկայի գծով Մոսկվայի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և Հռոմեական իրավունքի և իրավական համակարգերի ուսումնասիրման Իտալիայի CRN կենտրոնի կողմից կազմակերպված դասախոսների վերապատրաստման կուրսերը:
1999 – 2001 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1994 – 1999 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գիտական ատենախոսության թեմա
«Քաղաքացիների անձնական ոչ գույքային իրավունքների պաշտպանության քաղաքացիաիրավական և վարչական միջոցները», ի.գ.թ., 12.00.03 «Մասնավոր իրավունք» և 12.00.14 «Հանրային իրավունք»:
«Կորպորատիվ իրավահարաբերությունների արդի հիմնահարցերը ՀՀ-ում», ի.գ.դ., ԺԲ.00.03 «Մասնավոր իրավունք»:

Գիտական հետազոտությունների շրջանակ
Հռոմեական մասնավոր իրավունք, քաղաքացիական իրավունքի տեսություն, քաղաքացիական իրավունք, բաժնետիրական իրավունք, կորպորատիվ իրավունք և իրավաբանի մասնագիտական հմտություններ

Կարդացվող դասընթացներ
Հռոմեական մասնավոր իրավունք, Քաղաքացիական իրավունք, Բաժնետիրական իրավունք, Կորպորատիվ իրավունք

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1999 - 2002 թթ. ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ:
2002 - 2006 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ:
2006 - 2013 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ:
2003 - 2008 թթ. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի իրավախորհրդատու:
2006 թ. նոյեմբերի 11-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2008 - 2008 թթ. «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար-գլխավոր իրավախորհրդատու:
2008 թ. «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» հայաստանյան մասնաճյուղի հակակոռուպցիոն ծրագրի փորձագետ:
2008 - 2009 թթ. ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ:
2009 թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ:
2010 - 2011 թթ. Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտր:
2010 - 2011 թթ. «ԱՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ:
2012 թ. դեկտեմբերի 17-18-ը որպես փորձագետ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպած «Ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափորոշիչները պահպանումը (հիմնախնդիրները և հեռանկարները)» թեմայով միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:
2014 թ. Արդարադատության ակադեմիայի դասախոս:
2014 - 2015 թթ. եվրոպայի խորհրդի փորձագետ:
2014 թ-ից ՀՀ արդարադատության նախարարի կողմից կազմված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ:
2014 թ. հոկտեմբերի 8-10-ը մասնակցել է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մասնավոր հարաբերությունների ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելուն ուղղված կլոր սեղան քննարկմանը, Բեռլին, Գերմանիա:
2016 թ. սեպտեմբերի 19-ից 20-ը «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակներում մասնակցել է «Իրավաբանական կրթության և դասավանդման մեթոդները» սեմինար-քննարկման աշխատանքներին, Երևան, Հայաստան:
2016 թ. սեպտեմբերի 21-ից 23-ը մասնակցել է «Իրավաբանական ակադեմիական կրթության համատեղումը պրակտիկ գործունեության հետ» տարածաշրջանային կլոր սեղանի աշխատանքներն, Թբիլիսի, Վրաստան:
2017թ. մայիսի 15-ից 16-ը մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովիև ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպած «Արդյունավետ ընտրական մարմինները և ժողովրդավարական ընտրությունները» թեմայով ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմինների եվրոպական 14-րդ միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:
2012 թ. մայիսից ԱՊՀ ՄԽՎ ժողովրադավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն:
2013 թ. հունիսից ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:
2015 թ. մայիսից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ:
2015 թ. հուլիսից հաշտարարության որակավորման հանձնաժողովի անդամ:

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ (ԺԲ.00.03)

Պարգևներ/կոչումներ
2013 թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով:
2017 թ. պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակի» մեդալով:

Լեզուներ
հայերեն, ռուսերեն և անգլերեն (ազատ), լատիներեն (կարդալ և բառարանով իրականացնել թարգմանություն):

Ծառայությունը զինված ուժերում
Զինապարտ, առաջին դասի խորհրդական

(+374 60) 71-02-53
(ներքին 12-53)

Վահրամ Դավիթի Ավետիսյան

Ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Իրավագիտության ֆակուլտետ - Քաղաքացիական իրավունքի ամբիոն
 
 

Գիրք/Book

Ռոլֆ Քնիպեր, Վահրամ Ավետիսյան, Գրիգոր Բեքմեզյան, Արսեն Թավադյան, Սիմոն Ֆարմանյան

Քաղաքացիական իրավունքի խնդրագիրք լուծումներով | Երևան, Տիգրան Մեծ, 2017, 240 էջ |

Ավետիսյան Վահրամ Դավիթի

Հռոմեական մասնավոր իրավունք | Ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր. հեղինակային հրատ., 2015, 240 էջ

Ավետիսյան Վահրամ Դավիթի

Կորպորատիվ իրավահահաբերությունների արդի հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում (տնտեսական ընկերությունների օրինակով) | Մենագրություն, ԵՊՀ հրատ, Եր., 2013, 400 էջ

Վ. Դ. Ավետիսյան

Հռոմեական մասնավոր իրավունք | Երևան, ԵՊՀ հրատ., 2013, 216 էջ։

Վ. Դ. Ավետիսյան

Հռոմեական մասնավոր իրավունք | Երևան, ԵՊՀ հրատ., 2010, 416 էջ։
 

Հոդված/Article

Վ. Դ. Ավետիսյան

Հայաստանի Հանրապետության կորպորատիվ իրավունքի որոշ հիմնահարցեր | Դատական իշխանություն, Եր., 2013, թիվ 6 (167), 56-71 էջեր

Դ. Մ. Սերոբյան, Վ. Դ. Ավետիսյան

Բաժնետոմսի հասկացությունը և թողարկման իրավական կարգավորման առանձնահատկությունները | Դատական իշխանություն, Եր., 2013, թիվ 5 (166), 60-67 էջեր

Վ. Դ. Ավետիսյան

Հսկող և հսկվող կորպորացիաները և դրանց էությունը | Դատականի շխանություն, Եր., 2013, թիվ 8 (169), 38-44 էջեր

Վ. Դ. Ավետիսյան

К вопросу о злоупотреблении правом в корпоративных правоотношениях в Республикe Армения | Вектор науки Тольяттинского гос. университета, N 3(14) Тольятти, 2013, 6-10 էջեր

Վ. Դ. Ավետիսյան

Կորպորատիվ արժեթղթերը և դրանց շրջանառության իրավական կարգավորման որոշ հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում | «Օրինականություն», Եր., 2013 N 77, 24-32 էջեր
1   2   3   4   5   6   7   8   9   10  |  Տեսնել բոլորը