Վարդան Նորիկի Այվազյան
Կենսագրություն
Կրթություն
1990 - 1995 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
1995 - 1998 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ։
1998 թ-ին իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմ,
2001 - 2005 թթ. ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ (հեռակա` երկրորդ մասնագիտություն), գերազանցության դիպլոմ։
2003 թ-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտի դիպլոմ։

Գիտական աստիճան
Թեկնածուական ատենախոսության թեման` «Մարդու կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում», 18.07.1998 թ., Երևանի պետական համալսարանում գործող ԲՈՀ-ի 001 մասնագիտական խորհուրդ

Աշխատանքային փորձ
1996 (մարտ)-1998 (հուլիս) ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնի գլխավոր քարտուղարի իրավական հարցերով խորհրդական։
1997-2003 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ,
2003 թ-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։

Գիտական գործուղումներ
1996 թ-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Մարդու իրավունքների համալսարանական դասավանդման միջագային կենտրոնի կողմից կազմակերպած մարդու իրավունքների համալսարանական ուսուցման 24-րդ արագացված դասընթացների մասնակցության սերտիֆիկատ։
1996 թ-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպած մարդու իրավունքների 27-րդ դասընթացների մասնակցության սերտիֆիկատ։
1997 թ-ին ԱՄՆ Նյու-Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում »Իրավական պետություն« թեմայով անկախ ուսուցման դասընթացի սերտիֆիկատ։
1997 թ-ին Մոսկվայում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ միջազգային սեմինարի մասնակցության սերտիֆիկատ։
1999 թ-ին Լեհաստանի Վարշավա քաղաքում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ միջազգային սեմինարի մասնակցության սերտիֆիկատ։
2001 թ-ի օգոստոսի 31, Ֆինլանդիայի (Տուրկու, Աբո) մարդու իրավունքների միջազգային ակադեմիայի դիպլոմ։

Կարդացվող դասընթացներ
«Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք», «Արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք», «Մարդու իրավունքներ»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Դոկտորական ատենախոսության թեման` «Համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը սահմանադրաիրավական կարգավորման մեխանիզմում»:

Լեզուներ
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Մասնագիտական անդամակցություն
2004 - 2007 թթ. Հայսատանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ։
1998 թ-ից Ժողովրդավարության և մարդու իրավունքների ազգային կենտրոնի վարչության անդամ,
1998 թ-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ։
2000 թ-ից փաստաբանների միջազգային միության անդամ (արտոնագիր N 70)։
2005 թ-ից Հայաստանի Հանրապետության Փաստաբանական պալատի անդամ։

(+374 10) 55-55-03
(+374 60) 71-02-48 (ներքին 12-48)

Վարդան Նորիկի Այվազյան

Ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | Իրավագիտության ֆակուլտետ - Սահմանադրական իրավունքի ամբիոն
 
 

Գիրք/Book

Ն.Ա. Այվազյան, Վ. Ա. Այվազյան, Գ. Բ. Դանիելյան, Ռ. Հ. Եղյան, Գ. Գ. Հարությունյան, Ա. Շ. Հարությունյան, Վ. Հ. Հովհաննիսյան, Ա. Ա. Մանասյան, Ս. Վ. Մուրադյան

Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք երկրորդ | Դասագիրք բուհերի համար, «Տիգրան մեծ» հրատ., պատ. խմբագիր՝ իրավ.գիտ., դոկ., պրոֆ., Ն.Ա. Այվազյան, Երևան, 2016, 400 էջ:

Ն.Ա. Այվազյան, Վ. Ա. Այվազյան, Գ. Բ. Դանիելյան, Գ. Գ. Հարությունյան, Ա. Շ. Հարությունյան, Վ. Հ. Հովհաննիսյան, Վ. Վ. Ստեփանյան

Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք առաջին | Դասագիրք բուհերի համար, «Տիգրան մեծ» հրատ., գլխ. խմբագիր՝ իրավ.գիտ., դոկ., պրոֆ., Ն.Ա. Այվազյան, Երևան, 2016, 416 էջ:

Գ.Բ. Դանիելյան, Վ.Ն. Այվազյան, Ա.Ա. Մանասյան

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթները եւ դրանց իրացման հիմնական ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում | Գիտագործնական հետազոտություն. - Եր.: Հայրապետ հրատ., 2015, 240 էջ: |

Այվազյան Վ. Ն.

Մարդու իրավունքներ | Ուսումնական ձեռնարկ, երրորդ լրամշակված հրատարակություն, (խմբագիր` իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ն.Ա.Այվազյան), Երևան, ԵՊՀ հրատ., 2014թ., 560 էջ

Այվազյան Ն.Ա., Այվազյան Վ.Ն., Եղյան Ռ. Հ., Դանիելյան Գ.Բ., Հարությունյան Գ. Գ., Հարությունյան Ա. Շ., Հովհաննիսյան Վ. Հ., Մուրադյան Ս. Վ., Ստեփանյան Վ.Վ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք | Դասագիրք, (վերահրատարակումներով), 5րդ հրատարակություն, խմբագիր` Ն.Ա.Այվազյան, ԵՊՀ հրատարակություն, Երևան, 2012, 736 էջ
1   2   3  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

Վարդան Այվազյան

Սահմանադրականության համակարգային հակամարտոիթյունը նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 2(2) 2018, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2019, էջ 65-78 |

Vardan Ayvazyan

Systematization of Constitutionality | Materials of the Conference Devoted to the 85th Anniversary of the Faculty of Law at Yerevan State University, Yerevan, YSU Press, 2018, p. 57-71 |

Վարդան Այվազյան

Սահմանադրականության համակարգային հակամարտությունները և դրանց լուծման հնարավոր ուղիները | «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Երևան, 2018 № 3 (27), էջ 41-47 |

Վարդան Այվազյան

Սահմանադրականության սիստեմատեխնիկան | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2018, էջ 78-94 |

Վարդան Այվազյան

Տնտեսական համակարգի սահմանադրաիրավական կարգավորումը | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2017, էջ 89-111 |
1   2   3   4   5   6   7  |  Տեսնել բոլորը